Հարրի Քոնիք Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Քոնիք Կրտսեր
անգլ.՝ Harry Connick Jr.
Ծնվել էսեպտեմբերի 11, 1967(1967-09-11)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
ԿրթությունՀանթեր քոլեջ, Jesuit High School?, Մանհեթենի երաժշտական դպրոց, New Orleans Center for Creative Arts?, Boston University Tanglewood Institute? և Grace King High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեղինակ-կատարող, բենդ-լիդեր, կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, երգիչ, հնչյունավորող, ջազ երաժիշտ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և ստուդիական երաժիշտ
Ժանրերջազ
Ծնողներհայր՝ Harry Connick, Sr.?
Ամուսին(ներ)Jill Goodacre?
Պարգևներ և մրցանակներ
harryconnickjr.com

Հարրի Քոնիք կրտսեր (անգլ.՝ Harry Connick Jr., սեպտեմբերի 11, 1967(1967-09-11)[1][2][3][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երգիչ (կուռք), ջազի դաշնակահար, բիգ-բենդի երգերի և կոմպոզիցիաների հեղինակ։ 1989-1998 թվականներին ակտիվորեն ելույթ է ունեցել որպես մենակատար և ջազ նվագախմբի ղեկավար, սվինգ ոճով ձայնագրել է մի քանի ալբոմ և ֆիլմերի սաունդթրեքներ, որի աշխատանքներին մասնակցել է գործիքավորող Մարկ Շայմոնը։ 90-ական թվականների վերջում կենտրոնացել է ֆիլմի աշխատանքների վրա։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

8 տարեկանից Նոր Օռլեանի ակումբներում սկսել է ջազ նվագել։

Նույն տարիքում մասնակցել է Նոր Օռլեանի ջազի փառատոնին։ 20 տարեկանը լրանալուց հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ արագ ձեռք է բերել տաղանդավոր ջազային կատարողի համբավ։ 1989 թվականին ռեժիսոր Ռոբ Ռայներն Հարրի Քոնիքին առաջարկել Է երաժշտություն գրել իր նոր ֆիլմի («Երբ Հարրին հանդիպեց Սալիին») համար։ Պատկերը դարձել է բեսթսելլեր, ալբոմը սաունդթրեքի հետ միասին երկու անգամ ճանաչվել է «պլատինե», իսկ Հարրին լավագույն տղամարդկային ջազային վոկալի համար ստացել է «Գրեմմի» հեղինակավոր երաժշտական մրցանակ։

Դա արդեն իսկական հաջողություն էր, բայց Քոնիքը չի սահմանափակվում «տաղանդավոր ջազ կատարողի» շրջանակներում և որոշում է իրեն փորձել ֆիլմում։ Հեռուստատեսությամբ նա առաջնաելույթ է ունեցել 1900 թվականի «Մեմֆիսյան գեղեցկուհին» ֆիլմում խաղացած դաշնակահարի գրեթե էպիզոտիկ դերով։ Ապա հաջորդել են ավելի լուրջ աշխատանքներ․ 1995 թվականի Սուգուրնի Ուիվերի հետ խաղացել է «Նմանակող» դետեկտիվում, իսկ 1996 թվականին՝ «Անկախության օրը» բարձր բյուջետային ֆանտաստիկ բեմադրությունում։

Ջազի շատ սիրահարներ Հարրի Քոնիքին համեմատում են Նաթ Քինգ Քոլի հետ, քանի որ երաժիշտը կատարելապես տիրապետում է թե՛ գործիքին, թե՛ ձայնին։ Մյուսները վիճում են՝ ապացուցելով, որ Հարրին շարունակում է Թոնի Բենեթի երաժշտական ավանդույթները, որոշները նրան անվանում են «երկրորդ Ֆրենկ Սինատրա»։

Ինչևէ, երաժշտական շրջանակներում գնահատել են կատարողի տաղանդը. 2004-ին «Only you» ալբոմի համար Հարրին ստացել է «Էմմի» մրցանակը և անվանվել «Ամերիկայի ամենահայտնի ջազային երաժիշտը»։

Վերջերս արևմտյան ԶԼՄ-ները լուրեր են տարածել այն մասին, որ երաժշտի և դերասանի կարիերայում նոր փուլ է նախատեսվում. Հարրին գլխավոր դեր է կատարելու Բրոդվեյի «The Pajama Game» մյուզիքլում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի ապրիլի 16-ին Հարրի Քոնիք կրտսերը Սուրբ Լյուդովիկոս մայր տաճարում (Նոր Օռլեան) ամուսնացել է Victoria's Secret-ի նախկին մոդել Ջիլ Գուդեյսրի հետ, որը ծնունդով Տեխասից է։ Ջիլը քանդակագործ Գլենա Գուդեյսրի դուստրն է, որը ծնունդով Լաբբոկից է (Տեխաս) և ապրում է Նյու Մեքսիկոյի Սանտա Ֆեում։ Blue Light, Red Light (1991) ալբոմի «Jill» երգը նրա մասին է։ Նրանք ունեն երեք աղջիկ՝ Ջորջիա Թաթում (ծնված 1996 թվականի ապրիլի 17-ին), Սառա Քեյթ (1997 թվականի սեպտեմբերի 12) և Շարլոտա (ծնված 2006 թվականի հունիսի 26-ին)։ Քոննիկը կաթոլիկ է։ Ներկայումս երաժիշտը ընտանիքի հետ ապրում է ԱՄՆԿոնեկտիկուտ նահանգում՝ Նյու Քանանում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ Մեմֆիսյան գեղեցկուհի Memphis Belle սերժանտ Քլեյ Բեսբի
1991 ֆ Փոքրիկ Թեյթը Little Man Tate Էդդի
1992 ս Ուրախ ընկերախումբ Cheers Ռասել Բոյդ
1995 ֆ Նմանակող Copycat Դերիլ Լի Կալեմ
1996 ֆ Անկախության օրը Independence Day կապիտան Ջիմի Ուայլդեր
1997 ֆ Ավելորդ ուղղեբեռ Excess Baggage Գրեգ
1999 ֆ Երկաթե հսկան The Iron Giant Դին ՄակՔոպին
1999 ֆ Քմահաճ որդին Wayward Son Ջեսսի
2001 հֆ Խաղաղօվկիանոսյան պատմություն South Pacific լեյտենանտ Ջոզեֆ Քեյբլ
2002-2006 ս Վիլ և Գրեյս Will & Grace Լեո Մարկուս
2004 ֆ Միկի Mickey Գլեն Ռայան
2005 մֆ Երջանիկ էլֆը The Happy Elf Լիլ Ֆարլի
2008 ֆ Հ.Գ. Ես սիրում եմ քեզ P.S. I Love You Դենիել Քոնելի
2008 հֆ Կենդանի ապացույց Living Proof (film) բժիշկ Դենիս Սլեմոն
2008 ֆ Ցրտահարվածը Մայամիից New in Town Թեդ Միթչել
2011 ֆ Դելֆինի պատմությունը Dolphin Tale բժիշկ Քլեի Հասկեթ
2012 ս Օրենք և կարգ։ Հատուկ մարմին Law & Order: Special Victims Unit Դեյվիդ Հեյդեն
2013 ֆ Հրեշտակները երգում են Angels Sing Մայքլ Ուոլքեր
2014 ֆ Դելֆինի պատմությունը 2 Dolphin Tale 2 բժիշկ Քլեի Հասկեթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Քոնիք Կրտսեր» հոդվածին։