Րամբուտան
| Ռամբուտան | |
Ռամբուտան | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
| Ընտանիք | Օճառազգիներ (Sapindaceae) |
| Ցեղ | Nephelium |
| Տեսակ | Ռամբուտան (N. lappaceum) |
| Միջազգային անվանում | |
| Nephelium lappaceum | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Րամբուտան (լատիներեն՝ Nephelium lappaceum), Օճառազգիների ընտանիքի արևադարձային պտղատու ծառ, որը աճում է Հարավարևելյան Ասիայում[1], մշակվում է այս տարածաշրջանի շատ երկրներում։
Բույսի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Րամբուտան մշտադալար ծառ է, բարձրությունը հասնում է մինչև 25 մետր, իսկ ծառը սաղարթամաս է, զույգ տերևներով, 2-8-օվալաձև են կամ ձևաձև, և ունեն տերևներով պատված հաստակաշի։ Ծաղիկները շատ մանր են, հավաքված է և ճյուղավորված ծաղկաբույլերով։
Մրգերը կլոր են կամ ձվաձև, չափը 3-6 սմ, մեծացնելով դառնում է 30 կլաստերների կտորներ։ Որպես հասունացող միրգ`փոփոխում է գույնը և դառնում կանաչադեղնավուն, նարնջագույն և ապա վառ կարմիր գույն։ Ծածկված է ամուր թաղանթով, կոր է, ավարտվում է կեռիկներով, որոնք նման են մազանման ծածկույթի, մուգ կամ բաց շագանակագույն, երկարությամբ հասնում է 2 սմ-ի։ Միջուկը դոնդողանման է, և ունի սպիտակ գույն, միրգը անուշաբույր է և հաճելի քաղցր-թթու համ ունի և խիստ հիշեցնում է քաղցր կանաչ խաղողի։ Սերմերը մեծ են և օվալաձև, իսկ երկարությունը 3 սմ, շագանակագույն գույնի։
Րամբուտան ծառը կարող է աճել տանը ինչպես սենյակային բույսերի նման, րամբուտանը համապատասխանում է սենյակային բույսերի ջերմաստիճանին, ջերմաստիճանը պետք է լինի 18-20 C, իսկ լուսավորությունը պետք է լինի արևադարձայինի նման, մոտ 12 ժամ լուսավորություն և մթություն։ Իսկ ծառի միջին բարձրությունը 4-7 մետր է, իսկ առավելագույնը՝ 25 մետր։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրգերը ուտում են հիմնականում թարմ և պահածոյացված վիճակում շաքարավազի հետ։ Իրենց մեջ պարունակում են ածխաջրեր, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, վիտամին B3 և վիտամին C[2]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мир культурных растений. Справочник / Баранов В. Д., Устименко Г. В.. — М.: Мысль, 1994. — С. 303—304. — 381 с. — ISBN 5-244-00494-8.
- ↑ Новак Б., Шульц Б. Тропические плоды. Биология, применение, выращивание и сбор урожая / Пер. с нем. — М.: БММ АО, 2002. — С. 60—62. — 240 с. — ISBN 5-88353-133-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Самые экзотические фрукты (11 фото) Արխիվացված 2014-07-14 Wayback Machine
- www.kedem.ru
- www.multifruit.ru Արխիվացված 2017-03-08 Wayback Machine
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Րամբուտան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Րամբուտան» հոդվածին։ |
| ||||||||||||||
|