Տրյոսթաու
Կոմունա | |||
---|---|---|---|
Տրյոսթաու | |||
Tröstau | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Երկրամաս | Բավարիա | ||
Շրջան | Վունզիդել Ֆիխտել (շրջան) | ||
Համայնք | Վունզիդել Ֆիխտել | ||
Մակերես | 19,28 կմ² | ||
ԲԾՄ | 550 մ | ||
Խոսվող լեզուներ | Իտալերեն | ||
Բնակչություն | 2519 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 09232 | ||
Փոստային դասիչ | 95709 | ||
Ավտոմոբիլային կոդ | WUN | ||
Պաշտոնական կոդ | 09 4 79 161 | ||
Պաշտոնական կայք | troestau.de | ||
| |||
Տրյոսթաու (գերմ.՝ Tröstau), կոմունա Գերմանիայի Բավարիա երկրամասում։
Ենթարկվում է Վերին Ֆրանկոնիային։ Մտնում է Վունզիդել Ֆիխտել շրջանի մեջ։ Բնակչությունը՝ 2519 մարդ (2010 թվականի դեկտեմբերի 31)[1] ։ Տարածքը՝ 19,28 կմ² է։ Պաշտոնական կոդ — 09 4 79 161։ Գերմանիայում Տրյոսթաու քաղաքը ճանաչվել է առողջարանային վայր, հանգստացողների համար ունի 600 վայր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ֆիխտել լեռան հարավարևմտյան բարձրադիր հատվածում։ Կոմունան բաժանված է 15 մասերի[2]՝
- Ֆարենբահ
- Ֆուրտհամմեր
- Կյուլգրյուն
- Լեոպոլդսդորոֆ
- Նոենհամմեր
- Վիերստ
- Վորդորոֆ
- Վորդորֆերմյուլլե
- Ֆիրստ
- Ռոհրմյուհլե
- Տրյոստաու
- Գրոտսչենմուհլե
- Սիհաուս
- Սիլբերհաուս
Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռիչքաձև գիծը խորհրդանշում է Կոսիանա լեռը, զինանշանը բաժանվում է սև և սպիտակ գույների։ Իսկ ստորին մասում կա երկու ճանկերով թաթեր, թաթում՝ կարմիր անկյունաչափ և մուրճ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1314 թվականին։ Տրյոսթաուն Բաիրոիտ իշխանական տան մի մասն է կազմում, 1795 թվականին առնչվում էր Պրուսիայի հետ։ 1807 թվականին ըստ Տիլսիտի խաղաղության պայմանագրով կոմունայի տարածքն ընկել է Ֆրանսիայի տիրապետության տակ։ 1810 թվականին Բաիրորիտ իշխանական տունը փոխարիվում է Բավարիայի թագավորությունով։ 1818 թվականին Բավարիայում բարեփոխումներ են տեղի ունենում, որի արդյունքում կոմունան դառնում է անկախ համայնք։ 1954 թվականին կոմունայի արևելյան մասին միանում է Ֆարենբահան, որը նախկինում պատկանել է Նագել համայնքին։ 1978 թվականին կոմունայի տարածքին է միանում նաև Ֆորդորֆը։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավագանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիստոնեասոցիալական միություն-4
- Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն Գերմանիայում-8
- Ազատ ընտրական միություն-3
Քաղաքապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեյնց Մարտինի
Մշակույթ և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունայի ճարտարապետական հուշակոթողներից է կոմունայի Համերհերեն ամրոցը, գտնվում է Լեոպոլդսդորոֆի արևելյան մասում։ Ներկայումս կա տան կամար, որը վերաբերում է ամրոցին։ Հետագայում վերականգնվել է և վերականգնել է 19-րդ դարի պատմամշակութային պատկերը, ինչպես նաև ամրոցի շրջակայքում եղած լճերը և շինությունները։
Այլ վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքիր վայրեր կան լեռնային հատվածներում, մի հոյակապ ընդգծուն շարք նախորդում է Ֆիհտել լեռան վրա, Ֆելզեն լաբիրինթոսը և Լուիզ ամրոցը, գտնվում է Բունզիդելիայի մոտակայքում, ինչպես նաև հատուկ զգացմունքների արահետը՝ անտառ տանող ճանապարհին, անտառային լճի երկայնքում։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունայում կազմակերպվում է ամենամյան փառատոն «Հաիցֆեստը», տոնական օդանավակայանի սպորտային Շյոնբուռն ակումբում։
Տնտեսություն և ենթակառուցվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոխադրամիջոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը կապվում է 303 պետական ճանապարհի հետ, որն առավել կարևոր է Վերին Ֆրանկոֆոնիայի հետ կապ պահպանելու համար։ Բացի այդ շրջանաձև ճանապարհի հեշտացնում է կապը Նագելի և Վաինշտադտի հետ։ Նախկինում այստեղով անցել է երկաթուղային գիծ, որն այժմ հարմարեցված է հեծանվարծավի համար։
Հասարակական կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայքնի տարածքում գտնվում է լյութերական և հռոմեական կաթոլիկ եկեղեցին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթական հաստատությունները նախատեսված է տարրական և միջնակարգ դպրոցներում սովորողների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bayerisches Landesamt für Statistik und Datenverarbeitung – Fortschreibung des Bevölkerungsstandes, Quartale (hier viertes Quartal, Stichtag zum Quartalsende)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ http://www.bayerische-landesbibliothek-online.de/orte/ortssuche_action.html?anzeige=voll&modus=automat&tempus=+20111206/194946&attr=OBJ&val=1312
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական էջ (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրյոսթաու» հոդվածին։ |
|
|