Տոյոտոմի Հիդեյոսի
Տոյոտոմի Հիդեյոսի ճապ.՝ 豊臣秀吉 | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1537 |
Ծննդավայր | Նակամուրա կու, Նագոյա, Ճապոնիա |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1598[1][2][3] (61 տարեկան) |
Մահվան վայր | Fushimi Castle, Ֆուշիմի, Կիոտո, Ճապոնիա |
Գերեզման | Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մայրենի լեզու | ճապոներեն |
Կրոն | սինտոիզմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական հրամանատար և ashigaru |
Ամուսին | Nene?, Yodo-dono?, Kyōgoku Tatsuko?, Kai-hime?, Kōnomae?, Minami Dono?, Minami no Tsubone?, Maa-hime?, Himeji Dono?, Hirosawa no Tsubone?, Getsukei'in?, En'yū-in? և Sanjō-dono? |
Ծնողներ | հայր՝ Kinoshita Yaemon?, մայր՝ Ōmandokoro? |
Զբաղեցրած պաշտոններ | kampaku?, Daijō-daijin?, daimyo?, Dainagon? և Naidaijin? |
Երեխաներ | Toyotomi Hideyori?, Toyotomi Tsurumatsu? և Hashiba Hidekatsu? |
Ստորագրություն | |
Toyotomi Hideyoshi Վիքիպահեստում |
Տոյոտոմի Հիդեյոսի (մարտի 17, 1537, Նակամուրա կու, Նագոյա, Ճապոնիա - սեպտեմբերի 18, 1598[1][2][3], Fushimi Castle, Ֆուշիմի, Կիոտո, Ճապոնիա), ճապոնական իշխանապետ և կայսերական վարչապետ, ով ավարտեց Օդա Նոբունագայի կողմից սկսած Ճապոնիայի վերամիացումը։ Տոյոտոմին Օդա Նոբունագայի տեղակալներից մեկն էր և նրա վախճանից հետո գլխավորեց ճապոնական ազգային վերամիացման գործը, պայքարելով կենտրոնախույս ֆեոդալների դեմ և հանձն առնելով կայսեր Գերագույն մինիստրի պաշտոնը (1585 թվականի հուլիս)։ Տոյոտոմի Հիդեյոսիին հաջողվեց հաղթահարել արևելյան խոշոր կղզիներում իշխող ավատատերերին և միավորել Սիկոկու և Կյուսյու կղզիները կայսերական գերիշխանության տակ գտնվող արևվմտյան նահանգների հետ։ Նա մեծ դեր կատարեց երկրում ներքին խաղաղություն և համերաշխություն հաստատելու և պահպանելու գործում, ապառազմականացրեց կենտրոնախույս իշխանների հենակետերը, զարկ տվեց ճանապարհների կառուցմանը և բնական ռեսուրսների շահագործմանը։
Տոյոտոմիի արտաքին քաղաքականությունը բոլորովին խաղաղասեր չէր. նա նախատեսում էր Ճապոնիայի գերիշխանությունն ամբողջ Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ Կորեայում և Չինաստանում, և ռազմական միջոցների դիմեց՝ այդ նպատակներն իրականացնելու ուղղությամբ։ Բայց 1597 թվականին Կորեայի դեմ նախաձեռնված պատերազմում ճապոնական զորքերը պարտվեցին և մեկ տարի անց՝ Տոյոտոմիի մահից հետո, իշխանության եկավ Տոկուգավա Իեյասուն, որը սկիզբ դրեց Տոկուգավաների դինաստիային, և որի շնորհիվ Ճապոնիան վայելեց երեք դար տևող խաղաղության ժամանակաշրջան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Kuwata T. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Elisonas J. Toyotomi Hideyoshi // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T085944
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. X, Page 77
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոյոտոմի Հիդեյոսի» հոդվածին։ |
|