Տոմատիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոմատիտո
Տոմատիտոն Մոսկվայում (2010)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Tomatito
Ի ծնե անուն Խոսե Ֆերնանդես Տորես
Ծնվել է օգոստոսի 20, 1958 (57 տարեկան)
Ալմերիա
Երկիր Իսպանիա
Ժանրեր ֆլամենկո, ջազ
Մասնագիտություն կիթառահար
Գործիքներ կիթառ
Գործունեություն 1979–այժմ
Կապված Պակո դե Լուսիա, Կամերոն դե լա Իսլա
Կայք tomatito.com

Տոմատիտոն (իսպ.՝ Tomatito, իրական անունը` Խոսե Ֆերնանդես Տորես, օգոստոսի 20, 1958), իսպանական կիթառահար է, ֆլամենկո ոճում կատարող։ Նրա պապը և հայրը նույնպես կիթառահարներ էին, և նա հետևեց նրանց օրինակին։ Տոմատիտոյի տաղանդը հայտնաբերեց Պակո դե Լուսիան, երիտասարդ տարիներին կիթառահարը սկսեց համագործակցել երգիչ Կամարոն դե լա Իսլայի հետ։ Կամարոնի և դե Լուսիայի հետ նրանք 1979 թ. տրիո կազմեցին և թողարկեցին մի շարք ֆլամենկո-ալբոմներ։ Նա համագործակցել է նաև դաշնակահար Միշել Կամիլոյի հետ, թողարկելով Spain ալբոմը։

Տոմատիտոյի ոճը իրենից ֆլամենկոյի և ջազի խառնուրդ է ներկայացնում։ Երաժիշտը արժանացել է երկու Grammy մրցանակի։

Արտաքին հղումներ[խմբագրել]