Տիգրան Մուսիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Մուսիև
Ծնվել է1882
Մահացել է1938
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Տիգրան (Լազր) Արշակի Մուսիև (Մուսիյան) (1882-1938), Անդրկովկասում հեղափոխական շարժման և խորհրդային կարգերի հաստատման համար պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1902 թվականից։

Հեղափոխական շարժման մեջ ներգրավվել է 1900-ական թվականների սկզբից Բաքվի նավթագործարաններում աշխատելու տարիներին։ ՌԽԴԲԿ II համագումարից հետո կանգնել է բոլշևիկյան դիրքերում։ 1907 թվականին Բաքվում մայիսմեկյան ցույցին մասնակցելու համար ձերբակալվել և բանտարկվել է։ 1913 թվականին զորակոչվել է բանակ։ 1916 թվականից ծառայել է Սարիղամիշում, ներգրավվել բոլշևիկյան ընդհատակի աշխատանքներում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Սարիղամիշի բոլշևիկյան և կայազորի զինվորական կոմիտեների անդամ։ 1917 թվականի դեկտեմբերին մասնակցել է Կովկասյան բանակի II համագումարի աշխատանքներին, ընտրվել Սարիղամիշի Ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ 1918 թվականի հունվարին, երբ Սարիղամիշում հռչակվել էր սովետական իշխանություն, Մուսիև քաղաքի զինվորական պարետն էր, միաժամանակ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարի տեղակալը։ Ռուսական զորքերը Կովկասյան ռազմաճակատից հեռանալուց հետո Սարիղամիշի ՌՀԿ տեղափոխվել է Բաքու, որտեղ Մուսիևը նշանակվել է կոմիսար և մարտնչել Բաքվի կոմունայի հաղթանակի համար։ 1918 թվականի մարտին մեկնել է Հյուսիսային Կովկաս, ապա՝ Աստրախան, որտեղ մասնակցել է սպիտակ-գվարդիականների դեմ մարտերին։ Եղել է Վլադիկավկազի (Օրջոնիկիձե) զինվորական պարետը։ Անդրկովկասում սովետական կարգեր հաստատվելուց հետո Մուսիևը սովորել և ավարտել է Մոսկվայի Գ․ Վ․ Պլեխանովի անվան ժողտնտեսության ինստիտուտը, վարել զինվորական և տնտեսական պատասխանատու պաշտոններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 89 CC-BY-SA-icon-80x15.png