Տիգրան Հարությունյան (հաղորդավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Հարությունյան (այլ կիրառումներ)
Տիգրան Հարությունյան
Ծնվել է1973, մայիսի 7
Ծննդավայր{{{2}}} Հայաստան, Երևան
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտություն

Հաղորդավար, շոումեն,

հանդիսավար։
ԱշխատանքՀայաստանի Հանրային ռադիո
Պարգևներ և
մրցանակներ

2001 «Տարվա լավագույն համերգավար»

«Ասուպ 94» Տարվա լավագույն ռադիոծրագիր
ԵրեխաներՈրդի և դուստր
Կայքtigran.tv

Տիգրան Հակոբի Հարությունյան (մայիսի 7, 1973(1973-05-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հեռուստառադիոլրագրող, բազմաթիվ տեղեկատվական-երաժշտական, ժամանցային ծրագրերի հեղինակ-վարող, համերգների, շոու ծրագրերի, կորպորատիվ, ինչպես նաև հարսանեկան երեկոների հանդիսավար։ Աշխատել է Հայաստանի հեռուստատեսության առաջին ալիքում, «Նորք» հեռուստատեսությունում, «Հայ է‎ֆ էմ» ռադիոկայանում, «Այգ» հեռուստաընկերությունում, «Արմենիա» հեռուստաընկերությունում, «Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքում, «Պրոմեթևս» Հ2, «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններում, ինչպես նաև Հայպետֆիլհարմոնիայում։ Ներկայումս աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 ավարտել է Երևանի թիվ 109 ռուսական միջնակարգ դպրոցը։
  • 1996 ավարտել է Հայկական Բժշկական Ինստիտուտի բուժական ֆակուլտետը։
  • 1997 «Էրեբունի» բժշկական կենտրոնում մասնագիտացել է ինտերնատուրայում՝ ընդհանուր բժշկական պրակտիկա մասնագիտությամբ։
  • 1999 ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի հեռուստառադիոլրագրության ‎ ֆակուլտետը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-1993 Հայկական Բժշկական Ինստիտուտի ՈՒՀԱ-ի «Վալերիանկա» թիմի անդամ և համահեղինակ։
  • 1993-1994 Երևանի Երիտասարդության Պալատի դիսկո ակումբի D.J.։

Գործունեություն ռադիոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 -1994 Համագործակցություն Հայաստանի Ռադիոյի երաժշտական խմբագրության հետ։ «8:30» և «Կվադրո» ռադիոծրագրերի հեղինակ-վարող։
  • 1993 աշխատել է «Ստերեո-ստուդիայում»։ «Նոտա-բանկ» ռադիոծրագրի հեղինակ-վարող (ուղիղ եթեր)։
  • 1994 աշխատել է Հայ է‎ֆ էմ ռադիոկայանում, որպես ծրագրերի տնօրենի օգնական։ «Տիգրան թրավել» երաժշտական ռադիոծրագրի հեղինակ-վարող։
  • 1994-2000 Աշխատել է Հայաստանի ռադիոյի երաժշտական խմբագրությունում, որպես խմբագիր։ «55» ամենօրյա, առավոտյան, երաժշտական ռադիոծրագրի համահեղինակ-վարող (մրցանակ) «Ասուպ 94» տարվա լավագույն ռադիոծրագիր)։
  • 2000-2001 «Ամեն առավոտ» երաժշտական ռադիոծրագրի հեղինակ-վարող (ուղիղ եթեր)։
  • 2002-2003 «Առավոտից-կեսօր» երաժշտական-տեղեկատվական ռադիոծրագրի համահեղինակ-վարող (ուղիղ եթեր)։
  • 2003-2004 «Երաժշտական ավտոմատ ամենշաբաթյա ռադիոխաղի հեղինակ-վարող (ուղիղ եթեր)։
  • 2004 թվականից Հայաստանի Հանրային Ռադիոյի Առաջին ալիքի ծրագրավար։

Գործունեություն հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 Համագործակցություն Հայաստանի հեոուստատեսության երաժշտական խմբագրության հետ։ «Մեր երաժշտական կամուրջը» հեռուստածրագրի հեղինակ-վարող։
  • 1996-1999 Աշխատել է «ՆՈՐՔ» հեռուստատեսությունում։ «Մեկից-մեկ» առաջին հայկական երաժշտական հեռուստախաղի հեղինակ-վարող։ (1996 թվականի տարվա լավագույն երաժշտական-զվարճալի ծրագիր, ըստ «Այո» շաբաթաթերթի)
  • 1997 «00-99» հեռուստախաղի վարող։ «Հեռուստաբինգո» խաղարկության վարող։ (Առաջին ալիք)
  • 1999 «ԱՅԳ» հեռուստաընկերության գեղարվեստական ծրագրերի տնօրեն։ «Երաժշտական Այգ» հեռուստածրագրի հեղինակ-վարող։ «ԵՍ» երիտասարդական թոք-շոուի հեղինակ-վարող։
  • 1999-2000 «ԱՅԳ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն։
  • 2000 «Մեկից-մեկ» երաժշտական հեռուստալոտոյի հեղինակ-վարող։
  • 2001 «Արմենիա» հեռուստատեսության ռուսերեն լուրերի խմբագիր։
  • 2002 «Խառնաշփոթ» ժամանցային ծրագրի հեղինակ-վարող։ («Պրոմեթևս» )
  • 2003-2004 «Սկսենք նորից» առավոտյան նախագծի հեղինակ-վարող։ («Կենտրոն» հեռուստատեսություն)
  • 2004-2011 «Երկրի առավոտը» տեղեկատվական-երաժշտական ծրագրի ղեկավար։ («Երկիր Մեդիա» ՀԸ )
  • 2009-2012 «Կռվախնձոր» հաղորդաշարի համահեղինակ, վարող («Երկիր Մեդիա»ՀԸ )
  • 2012 «Երգում է անցյալը» երաժշտական նախագծի սցենարի հեղինակ, հանդիսավար («Երկիր Մեդիա» ՀԸ)
  • 2013-2014 «Մաեստրո շոու» երաժշտական նախագծի համահեղինակ-հանդիսավար (Երկիր Մեդիա ՀԸ)

Համերգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997-1999 թ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի մենեջեր։
  • 2000-2003 Հայպետ‎‎ֆիլհարմոնիայի խմբագիր։
  • 2004-2007 Հայպետ‎‎ֆիլհարմոնիայի մենակատար։
  • 2001 թվականին Հայպետֆ‎իլհարմոնիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն համերգավար։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 Սոչի քաղաքում կայացած Հայաստանի մշակույթի օրերի մասնակից։
  • 1998 ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդման արարողության հանդիսավար։
  • 1998 Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճ. Երկրաշարժի 10-ամյակին նվիրված հիշատակի երեկոյի վարող։
  • 2001 Սմոլենսկ քաղաքում կայացած Ռուսաստանի և Եվրոպայի արդյունաբերողների համաժողովի մշակութային ծրագրի հանդիսավար։
  • 2001 ՌԴ նախագահ Վ.Պուտինի պաշտոնական այցի առիթով կազմակերպված համերգային ծրագրի վարող։
  • 2001 Հանրապետական մարզադաշտում կայացած, Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված, «Հրաշափառ» երգի և հավատքի տոնի հանդիսավար։
  • 2001 Մոսկվա, Զելենոգրադ, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի հանդիսավար։
  • 2003 ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդման արարողության հանդիսավար։
  • 2003 Ա.Խաչատրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված երեկոյի հանդիսավար։
  • 2006 Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ. «Աստղային անձրև» խորագրով ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ շոուի հանդիսավար։
  • 2008 Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոն, Հայկական դրամի ստեղծման 15-ամյակին նվիրված հանդիսության հանդիսավար[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տիգրան Հարությունյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Տիգրան Հարությունյան

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]