Տիգրան Բարխանաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Բարխանաջյան
Ի ծնեՏիգրան Սերժիկի Բարխանաջյան
Ծնվել է1974, մարտի 21
ԾննդավայրԳյումրի
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Տիգրան Սերժիկի Բարխանաջյան (մարտի 21, 1974(1974-03-21), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Բարխանաջյանը ծնվել է 1974 թվականին, Գյումրիում։ 1985-1990 թվականներին սովորել է Գյումրիի Մերկուրովի անվան արվեստի դպրոցում, 1991-1996 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1996-2002 թվականներին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 2003 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[1][2]։

Աշխատանքները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի մասնավոր հավաքածուներում։ 2004 թվականից Տիգրան Բարխանաջյանի աշխատանքները ցուցադրվում են Արամե պատկերասրահում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում է բազմաֆիգուր կոմպոզիցիաներ։ Բարխանաջյանի կտավներն առանձնանում են գեղագիտական յուրօրինակ մտածողությամբ, գրոտեսկային շեշտվածությամբ և վառ, ժանսեմյան զգայաթրթիռ գույներով։ Նկարիչը իր հոգու մեղմությունն ու ներքին սերն է փոխանցում իր կտավներին, դրանց հերոսներին, նրանց միջոցով՝ նաև հանդիսատեսին[3]։

  • «Տիրամայրը մանկան հետ»
  • «Դաշնամուրի դաս»
  • «Գեղեցկուհին»
  • «Ֆլեյտայով տղան»
  • «Նվագավարը»
  • «Դասական երաժշտություն»
  • «Հայոց ցեղասպանության Սբ նահատակների սրբապատկեր»[4]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 Դանթեի ծննդյան 1700-ամյակի ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
  • 2010 Հայկազյան համալսարանի արվեստի կենտրոն, Բեյրութ, Լիբանան[5]
  • 2010 Նոր գլուխգործոցներ Արամե պատկերասրահում, Երևան, Հայաստան
  • 2011 ՅՈՒՆԵՍՕ-ի պալատ, Բեյրութ, Լիբանան
  • 2012 Արամե պատկերասրահի Նոր արվեստի սրահի բացում, Երևան
  • 2012 Գույների սիմֆոնիա, Բեյրութ, Լիբանան
  • 2012 «Ժամանակակից ռենեսանսի գլուխգործոցներ», Բեյրութ, Լիբանան[6]
  • 2013 Արամե պատկերասրահի 10-րդ տարելից, Երևան
  • 2013 Ընտրված ստեղծագործություններ, Բեյրութ, Լիբանան
  • 2013 Զգայական հայտնություններ, Բեյրութ, Լիբանան
  • 2013 Արամե պատկերասրահի ներկայացում, Լաս Վեգաս, ԱՄՆ
  • 2014 «Գեղեցկությունն ափի մեջ», Բեյրութ, Լիբանան

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 Հայաստանի նկարիչների միություն[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տիգրան Բարխանաջյանի կենսագրությունը Արամե պատկերասրահի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  2. TIGRAN BARKHANAJIAN (Տիգրան Բարխանաջյան)
  3. «Անցյալ, բայց ոչ կորուսյալ գեղեցկության հետքերով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  4. http://armeniangenocide100.org/saint-martyrs-icon-to-be-taken-to-different-churches/ Արխիվացված 2017-03-03 Wayback MachineՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայք
  5. Arame Art Gallery Exhibits Recent Works of 11 Armenian Artists at Haigazian University
  6. «Four masters amaze viewers». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  7. Տիգրան Բարխանաջյանի կտավները «խոսում են իր փոխարեն»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]