Jump to content

Տիգրան Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Ալեքսանյան
Ծնվել էապրիլի 1, 1906(1906-04-01)[1]
Արոս, Էրզրումի վիլայեթ
Մահացել էսեպտեմբերի 7, 1977(1977-09-07)[1] (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1955) և պրոֆեսոր (1956)
ԿուսակցությունԽՄԿԿ

Տիգրան Ալեքսանի Ալեքսանյան, (ապրիլի 1, 1906(1906-04-01)[1], Արոս, Էրզրումի վիլայեթ - սեպտեմբերի 7, 1977(1977-09-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1956)։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Ալեքսանյանը ծնվել է 1906 թվականին Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառի Արոս գյուղոմ։ 1934 թվականին ավարտել է Մոսկվայի Ն. Չեռնիշևսկու անվան պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտը։ 1937-1940 թվականներին աշխատել է Կուսհրատի, 1946-1947 թվականներին` Պետրատի դիրեկտեր, 1954-1955 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորի վարիչ, 1940-1941, 1959-1976 թվականներին` ԵԲԻ փիլիսոփայության ամբիոնի վարիչ։ Գիտական հետազոտությունները վերաբերվում են արդի բուրժուական փիլիսոփայության և սոցիոլոգիայի քննադատությանը[2]։

Մահացել է 1977 թվականին Երևանում։

  • «Մախիզմը և ժամանակակից բուրժուական փիլիսոփայությունը» (1959)
  • «Արդի բուրժուական սոցիոլոգիա» (1965)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10525
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.