Տեսարան ջրհեղեղից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարան ջրհեղեղից
տեսակգեղանկար
նկարիչԺոզեֆ-Դեզիր Կոր
տարի1827
բարձրություն279 սանտիմետր
լայնություն221 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ
գտնվում էԼիոնի Գեղեցիկ արվեստների թանգարան
հավաքածուԼիոնի Գեղեցիկ արվեստների թանգարան և Centre national des arts plastiques?
Ծանոթագրություններ

Տեսարան ջրհեղեղից կամ Ջրհեղեղ (ֆր.՝ Scène du Déluge), Ժոզեֆ-Դեզիր Կորի 1826 թվականին նկարած կտավն է։ Այն պատկերում է Մեծ ջրհեղեղի առասպելից մի հատված։ Նկարի համար հիմք են ծառայել Ավետարանի Ծննդոց գրքի 7.1-12 գլուխները։

Առաջին անգամ ցուցադրվել է 1827 թվականի նոյեմբերի 4-ին Լուվրի սալոնում (Ֆրանսիայի ազգային թանգարան), Ժոզեֆ-Դեզիր Կորը մասնակցել է որպես Հռոմի մրցանակի հաղթող և, հետևաբար, չէր կարող մրցանակ ակնկալել այս սալոնում։ Պետությունը աշխատանքը ձեռք է բերել 3000 ֆրանկով[2]։ Նկարը Լիոնի գեղարվեստի թանգարանի հավաքածուի մի մասն է։

Թեմա և այլաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաշնչյան «Ծննդոց» գրքում նկարագրված է, թե ինչպես Աստված հեղեղել է երկիրը՝ խնայելով միայն Նոյին և նրա ընտանիքին, որոնց հրահանգված էին տապան կառուցել։ Մնացած բոլորը զոհվել են մեծ ջրհեղեղի ժամանակ։ Նոյի կյանքը պատկերելու փոխարեն Կորը պատկերում է պատմության մյուս կողմը։ Պատկերված տղամարդը պետք է ընտրություն կատարի սեփական որդուն կամ հորը փրկելու միջև։ Նա ընտրում է իր հորը, որը՝ չնայած տղամարդու ջանքերին, դուրս է մնացել նրա ձեռքից։ Նկարը կարելի է կարդալ որպես անցյալին կառչելու մասին այլաբանություն։ Եթե միշտ հետևեք անցյալին, ապա բաց կթողնեք այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող է բերել ապագան[3]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեֆ-Դեզիր Կորը պատկերում սահմանափակվել է չորս կերպարներով։ Առանձնանում է երկու խումբ՝ կնոջ և երեխայի զույգը, որ զբաղեցնում է պատկերի ստորին աջ հատվածը։ Կնոջ և երեխայի քրոմատիկ, կլոր ֆորմաները հակադրվում են տղամարդկանց մկանուտ մարմինների գծերին։ երկրորդ զույգը տղամարդու և ծերունու զույգն է, որը հատում է պատկերի գրեթե ողջ տարածությունը։ Նրանք միավորված են միմյանց մեկնած ձեռքերով և պատկերված են ավելի տաք երանգներով։ Լույսը կենտրոնանում է կերպարների վրա, ողջ ժայռը հավասարապես լուսավորված չէ, և տղամարդու մարմնի վերևում մենք տեսնում ենք այն ծածկված ստվերներով։ Աջ կողմի ճյուղը կարծես ամենամոտ կետն է դիտողին, և կարծես դուրս է գալիս նկարից, և հակառակ ձախ կողմում ավելի մուգ հարթություն, որտեղ հազիվ տեսանելի է ժայռի գիծը, շատ թեթև լուսավորված է նռնաքարային կարմիր երանգներով, որոնք համապատասխանում են կենտրոնական կերպարի մազերին։ Լուսավորված դեմքերի հայացքները բոլորը կենտրոնացած են տղամարդու ստվերված կերպարի վրա, որը հակադրվում է նրա մարմնի պարզությանը։

Պատմական նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի մրցանակը շահելուց վեց տարի անց է Ժոզեֆ-Դեզիր Կորը նկարել «Տեսարան ջրհեղեղից» կտավ, որը ցուցադրվել է նույն տարի Փարիզում, Ֆրանսիայում Բուրբոնների վերականգնման տարիներին, երբ երկիրը ղեկավարում էր Շառլ Բուրբոնը։ Ցուցահանդեսը բացել է իր դռները նոյեմբերի 4-ին՝ Թագավորի օրը։ Ժյուրիի անդամներին հիմնականում ընտրել էր թագավորը, մրցանակները հանձնվում էին նրա ներկայությամբ՝ ցույց տալով պետության մտադրությունը՝ իր հետքը թողնել գեղարվեստի և ժամանակակից կյանքի վրա[4]։

Գեղարվեստական նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1827 թվականի Սալոնում բևեռացել էր նեոդասական դպրոցի և ռոմանտիզմի հակադրությունը։ Դա ոչ միայն գեղարվեստական հոսանքների հակադրություն էր, այլև, պետության համար գեղագիտական իդեալը արժևորելու և այս Սալոնը ֆրանսիական դպրոցի ցուցափեղկ դարձնելու հարց էր։ Չնայած պատմական նկարների գերակշռությանը, որոնք ունեին պետության աջակցությունը, այնուամենայնիվ, ռոմանտիկ շարժման հետ կապված թեմաների բազմազանություն կար՝ անգլիական և իտալական գեղանկարչությունից ոգեշնչված բնապատկերներ, Հին Եգիպտոսի թեմաներով նկարներ, կային ավելի նորարարական տեխնիկայով կատարված ավանդական թեմաներով նկարներ, օրինակ՝ Օգյուստ Դելակրուայի «Քրիստոսը Ձիթենու պարտեզում» նկարը։

Մեդալակիր աշխատանքները հիմնականում նեոդասական կտավներ են եղել, բայց մի քանի ռոմանտիկ նկարիչներ ևս պարգևատրվել են։ Ռոմանտիզմը բավականին բարենպաստ կերպով գնահատվել է իշխանությունների կողմից, մասնավորապես Օգյուստ դը Ֆորբինի ազդեցությամբ, ով կողմ էր նորարարությանը՝ ինչը վկայում էր պետության կողմից բազմաթիվ ռոմանտիկ կտավների ձեռքբերումը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 JocondeLab — 2014.
  2. Bibliothèque-documentation du musée des Beaux-Arts de Lyon, dossier Scène du Déluge de Court.
  3. «Narrative Painting - Joseph Désiré Court, Scene of Deluge, 1827⁠». Narrative Painting (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
  4. Eva Bouilli, Le Salon de 1827 : classique ou romantique ?, PU Rennes, art et société, 2009
  5. Séverine Sofio (2014). L’art ne s’apprend pas aux dépens des moeurs!” Construction du champ de l’art, genre et professionnalisation des artistes (1789-1848). Centre Maurice Halbwachs, Équipe Enquête-Terrain-Théorie.