Տեմեռնիկյան մաքսակետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեմեռնիկյան մաքսակետ (ռուս.՝ Темерницкая таможня), Ռուսական կայսրության XVII-XIX դարերի առևտրային կենտրոն, որը գտնվում է ներկայիս Դոնի Ռոստովի տարածքում։ Տեմեռնիկյան մաքսակետի իրավահաջորդ է համարվում Ռոստովի մաքսատունը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի վտակ Տեմեռնիկ գետի ափին մաքսային կետը հիմնադրվել է Ելիզավետա Պետրովնայի հատուկ հրամանագրով 1749 թվականին[2]։ Մաքսակետը հիմնադրվել է գետաբերանի մոտ, Տեմեռնիկյան բնակատեղիի տեղում, Բոգատի Կոլոդեզ բնավայրի դիմաց, «որտեղ Դոնի կազակները կարող են առևտուր անել ժամանող հույների, թուրքերի և հայերի հետ»։ Մաքսակետը սկսել է գործել 1750 թվականին։ Բերվող ապրանքների տուրքը գանձվում էր թուրքական ոսկե և արծաթե մետաղադրամներով։ 1750 թվականին Տեմեռնիկին կից ստեղծվել է կարանտինային կետ։

XVIII դարում մաքսային կետը միակն էր Ռուսաստանի արտաքին առևտրային հարաբերություններում Սև, Ազովի և Միջերկրական ծովերի նավահանգիստների հետ[3]։ Տեմեռնիկյան անունը ստացած նավահանգստում մինչև 1762 թվականը գործել է առևտրային մենաշնորհ` «Ռուս-կոստանդնուպոլիսյան առևտրային ընկերությունը»[2]։

1758 թվականին շրջանառությունը Տեմեռնիկի մաքսային կետի միջոցով կազմել է 86,9 հազար ռուբլի, իսկ 1762 թվականին աճել է մինչև 240,2 հազար ռուբլի[2][3]։

1776 և 1836 թվականների միջև մաքսային կետը եղել է Տագանրոգում, որից հետո կրկին տեղափոխվել է Դոնի Ռոստով[2]։

Մաքսային կետի միջոցով արտահանվում էին.

Մաքսային կետի միջոցով ներմուծվում էին (իտալացի, թուրք և հույն առևտրականների կողմից).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային մեծ հանրագիտարանից.

  • Ригельман А. И., Ростов-на-Дону 150 лет назад, Ростов н/Д., 1918.
  • Покровский С. А., Внешняя торговля и внешняя торговая политика России, М.,1947, с. 124—126.
  • Золотов В. А., Хлебный экспорт России через порты Чёрного и Азовского морей в 60—90-е годы XIX в., Ростов н/Д., 1966.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]