Տեմեկուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տեմեկուլա
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1989 թ.
Մակերես96,548756 կմ², 78,133454 կմ²
ԲԾՄ1017 ֆուտ
Բնակչություն110 003 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-8, PDT? և UTC-7
Հեռախոսային կոդ951
Փոստային դասիչ92589–92593, 92589 և 92591
Պաշտոնական կայքcityoftemecula.org(անգլ.)
Տեմեկուլա (ԱՄՆ)##
Տեմեկուլա (ԱՄՆ)

Տեմեկուլա (անգլ.՝ Temecula), քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ շրջանում։ Բնակչությունը կազմում է 109 428 մարդ (2014 թվականի տվյալներով)։ Ամենամեծ թվով բնակչություն ունեցող շրջանի քաղաքների ցանկում զբաղեցրել է 5-րդ տեղը, Կալիֆոռնիայի այդպիսի ցուցակում՝ 59-րդ և ԱՄՆ-ում՝ 259-րդ տեղը։ Քաղաքի անունը գալիս է հնդկական Տեմեեկունգա բառից, որը թարգմանվում է որպես «Արևի տեղ»[2] կամ որպես «Այն վայրը, որտեղ Արևը փայլում է մառախուղի միջով»[3]։

Աշխարհագրություն, տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեմեկուլան գտնվում է այսպես կոչված Ներքին կայսրության հարավարևմտյան մասում։ Հյուսիս-արևմուտքից Տեմեկուլան սահմանակից է Մուրրիետա քաղաքին, արևմուտքից, հարավից և հարավ-արևելքից քաղաքին հարում են բլուրներ, արևելքից` խաղողի այգիներ։ Քաղաքի տարածքը 78,13 կմ² է, ներառյալ բաց ջրերի 0,04 կմ² տարածքը (0,05%)։ Քաղաքն ունի 39 զբոսայգի[4]։

Քաղաքով անցնում է I-15 հիմնական մայրուղին, I-215 և SR 79 ավտոճանապարհները, օդային հաղորդակցությունն ապահովում է Մուրիետա օդանավակայանով (Ֆրենչ Վալլի)[5]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի միջերկրածովյան կլիմա (Csa՝ ըստ Կյոպենի)[6]։ Ամենաշոգ ամիսը սովորաբար օգոստոսն է, ամենացուրտը՝ դեկտեմբերը։ Անձրևոտ սեզոնը տևում է նոյեմբերից մարտ ամիսը՝ գագաթնակետին հասնեկով փետրվարին (94 մմ), ամենաչոր ամիսը հունիսն է (1 մմ-ից պակաս), քաղաքի վրա տարեկան տեղումները կազմում են միջինում 359 մմ անձրև։ Փոթորիկները հաճախակի են լինում ձմռանը, հատկապես «Էլ Նինոյի տարիներին»։ Մայիս-հունիս ամիսների առավոտյան հաճախ նկատվում է Marine layer կլիմայական երևույթը։ Նոյեմբերից փետրվար ամիսներին Տեմեկուլայում գերակշռում են Սանտա Անայի հյուսիսարևելյան չոր քամիները։ Ձյունը հազվադեպ է տեղում քաղաքում, չնայած 2014 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, երբ իրական ձյան տեղումներ են եղել Տեմեկուլային, ինչը կարող էր բացառություն լինել[7][8]։ Բացառիկ կլիմայական երևույթ է նաև տորնադոն, որը քաղաք է հասել 2005 թվականի փետրվարի 19-ին[9]։ Քաղաքում գրանցված օդի առավելագույն ջերմաստիճանը 46 °С է, նվազագույնը՝ -10 °С[10][11]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1797 թվականին հայր Խուան Նորբերտո դե Սանտյագոն և կապիտան Պեդրո Լիսալդեն, յոթ զինվորների և հինգ հնդիկ ուղեկցորդների հետ միասին հասել են Տեմեկուլայի հովիտ։ Խումբը տեղ է փնտրել հերթական միսիան հիմնելու համար։ Հենց այդ ժամանակ սուրբ հայրն օրագրում գրառում է կատարել «Տեմեկուլա կոչվող հնդկական գյուղի» հայտնաբերման վերաբերյալ[12]։ 1845 թվականին Վերին Կալիֆոռնիայի վերջին նահանգապետ Պիո Պիկոն ոմն Պաբլո Ապիսին է տվել Լիթլ-Տեմեկուլա ռանչոն՝ 9 կմ²-ից մի փոքր ավելի տարածքով[13][14]։

1859 թվականի ապրիլի 22-ին Տեմեկուլայում՝ խանութի շենքում, բացվել է առաջին փոստային բաժանմունքը։ Այն դարձել է նահանգի երկրորդ փոստը, որը զիջում էր միայն Սան Ֆրանցիսկոյին։ 1882 թվականին հիմնադրվել է «Պեչանգա» հնդկական ռեզերվացիան՝ մոտ 16 կմ² տարածքով, քաղաքից մոտ 13 կիլոմետր հեռավորության վրա։

1904 թվականին Ռանչո Տեմեկուլան, Լիթլ Տեմեկուլան և մոտակայքում գտնվող մի քանիսը գնել է Վալտեր Լ. Վայլը, 1906 թվականին նա մահացել է Լոս Անջելեսում դժբախտ պատահարի հետևանքով, բայց նրա որդին՝ Մելոնը, որն այլ հովանավորների հետ միասին հիմնադրել և 1914 թվականին բացել է Տեմեկուլայի Առաջին ազգային բանկը, շարունակել է իր բիզնեսը։ 1910 թվականին Տեմեկուլայում հիմնադրվել է Սուրբ Կատերինայի և Ալեքսանդրիայի կաթոլիկ ծխարանը, 1917 թվականին ստեղծվել է մատուռ։ Ծխականների թվի ավելացման պատճառով եկեղեցին շուտով տեղափոխվել է այլ վայր, և այս մատուռը մեկ դոլարով վաճառվել է «Հին քաղաքի» թանգարանին[15]։ 1915 թվականին քաղաքում հայտնվել է առաջին երկշղթա ասֆալտապատ ճանապարհը։ Մինչև 1947 թվականը Մալոն Վեյլի ունեցվածքի մակերեսը կազմում էր մոտ 354 կմ², կենտրոնը եղել է Տեմեկուլան։ 1948 թվականին կանգնեցվել է ամբարտակ՝ արգելափակելով Տեմեկուլա Քրիք գետի հոսքը և ստեղծելով Վայլ Լեյք ջրամբարը (մակերեսը՝ մոտ 4,5 կմ², ծավալը՝ 42-63 միլիոն մ³), որը լուծել է Տեմեկուլայում ջրի պակասի խնդիրը[16]։ 1964 թվականին Վայլա ռանչոն վաճառվել է Kaiser Aetna partnership-ին[17]։ Շուտով տարածքն ընդլայնվել է մինչև 395 կմ² և անվանվել Ռանչո Կալիֆոռնիա։ 1980-ականների սկզբին կառուցվել է Տեմեկուլայի միջով անցնող I-15 մայրուղին, ինչը հանգեցրել է բնակչության կտրուկ աճի։ Տասնամյակի ընթացքում քաղաքի բնակչությունը ավելացել է ավելի քան 15 անգամ՝ 1,8-ից հասնելով 27,1 հազարի։

1989 թվականին Տեմեկուլայում հայտնվել է դավանական քրիստոնեությունից դուրս առաջին եկեղեցին[18]։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Ռանչո Կալիֆոռնիա բնակավայրին տրվել է Տեմեկուլա անունը (70 %-ը քվեարկել է այս անվան օգտին, 11 %-ից պակաս՝ Ռանչո Կալիֆոռնիայի օգտին)[19] և ստացել «քաղաքի»(city) կարգավիճակ[20]։ 2005 թվականին քաղաքի տարածքը և նրա բնակչությունը կտրուկ ավելացել է (մինչև 90,000 մարդ)՝ մոտակա Ռեդոկ բնակավայրի միացման պատճառով[21][22]։ 2010 թվականին հաղթահարվել է 100 000 բնակիչների նշագիծը։ 2015 թվականի մայիսի 15-ին «Պեչանգա» խաղատանը տեղի է ունեցել Bellator MMA ընդհանուր մարտարվեստների մրցումը[23][24]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-2014 թվականներին Տեմեկուլայում է գտնվել Outdoor Channel հեռուստատեսության կառավարման կենտրոնը։

2013 թվականի տվյալներով՝ զբոսաշրջության բաղադրիչը քաղաքին բերում է տարեկան ավելի քան 620 միլիոն դոլար եկամուտ և տալիս 6580 աշխատատեղ[25]։

2013 թվականի վերջին քաղաքի հիմնական գործատուները եղել են[26]

  • Խաղատուն «Պեչանգա» - 4100 աշխատատեղ (քաղաքի բոլոր աշխատող բնակիչների 7.34 %-ը)
  • Տեմեկուլա հովտի միացյալ դպրոցական շրջան - 2604 (4,66 %)
  • Abbott Laboratories (Guidant) - 2000 (3,58 %)
  • Professional Hospital Supply`1,600 (2,86 %)
  • International Rectifier- 750 (1,34 %)
  • Costco - 340
  • Macy's - 300
  • Millipore Corporation - 270
  • Norm Reeves Auto Group / DCH - 260
  • Masco - 240

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղողի այգիներ - քաղաքում աշխատում են շուրջ 40 գինեգործներ, որոնք մշակում են ավելի քան 14 կմ² խաղողի այգիներ, որոնք գտնվում են քաղաքի տարածքում և նրա շուրջը։
  • Օդապարիկների և գինու փառատոնը (1984 թվականից ամեն տարի անցկացվում է Սկիների ջրամբարում (քաղաքից մոտ 15 կմ հյուսիս-արևելք)[27])
  • Միջազգային կինոփառատոն Տեմեկուլայի հովտում (1995-2011, 2014-ից[28])
  • Ջազի[29], փողոցային նկարչության փառատոններ[30], «հունական»
  • Հնդկական խաղատուն «Պեչանգա» (517 սենյակ, 17,500 մ² խաղահրապարակ, գործում է 2002 թվականից)
  • Ինը գոլֆի դաշտեր

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո
  • Տեմեկուլայում նկարահանվել են «Աստղային ուղի։ Հաջորդ սերունդը» սերիալի «Աշխարհի բոլոր բարիքները» (1994) դրվագի եզրափակիչ տեսարանները (խաղողի այգում)։
  • Տեմեկուլայում տեղի են ունեցել «Վաճառող» ֆիլմի հիմնական նկարահանումները (2009)։
  • 2013 թվականին Տեմեկուլայում տեղի են ունեցել Food Network հեռուստաալիքի «Էսեպրեսս-ռեստորան» հաղորդման թողարկման նկարահանումները[31]։
Գրականություն
  • Հելեն Հանթ Ջեքսոնի «Ռամոնա» վիպակ (1884)[32]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՄարդահամարԲնակ.Note
19801783
199027 09914 199%
200057 7161130%
2010100 097734%
2014 (est.)109 428[33]93%
2010 թվական

2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Տեմեկուլայում բնակվում էր 100,097 մարդ՝ 49,002 տղամարդ և 51,095 կին։ Բնակչության 30,7 %-ը մինչև 18 տարեկան էին, իսկ 7,8 %-ը՝ 65-ից բարձր, քաղաքի բնակչի միջին տարիք՝ 33,4: 100 իգական սեռի ներկայացուցիչի համեմատությամբ տղամարդկանց թիվը կազմում էր 95,9, իսկ 100 չափահաս կանանց դեպքում՝ 93,9 համադրելի տարիքի տղամարդիկ։ Ռասայական կազմը՝ 70,8 % սպիտակամորթներ, 4,1% սևամորթներ/աֆրոամերիկացի, 1,1% բնիկ ամերիկացի, 9,8% ասիական, 0,4 % Խաղաղօվկիանոսյան կղզիներից, այլ՝ 7,9%, խառը ռասա՝ 5,9 %, իսպանախոս (ցանկացած ռասա)՝ 24,7%:

Քաղաքում կար 25 826 ընտանիք և 31 781 տնային տնտեսություն, որոնցից 50,2 %-ը մինչև 18 տարեկան երեխաներ ունեին։ Տնային տնտեսությունների 64,5%-ը հետերոսեքսուալ զույգեր էին, ամուսնացած և միասին ապրող, 11,8%-ը՝ կանայք՝ առանց ամուսնու տնային տնտեսություններ, 5 %-ը՝ տղամարդիկ, առանց կնոջ տնային տնտեսություններ, 4,6 %-ը՝ հետերոսեքսուալ զույգեր, որոնք միասին ապրում էին քաղաքացիական ամուսնության մեջ և 0,6 %-ը նույնասեռ զույգերն էին, ովքեր ապրում էին ամուսնությամբ կամ քաղաքացիական ամուսնությամբ։ Տնային տնտեսության միջին չափը 3,15 էր, ընտանիքի չափը՝ 3,46[34]։

2013 թվական

2013 թվականին Տեմեկուլայում բնակվում էր մոտ 106,780 մարդ՝ 48,2% տղամարդ և 51,8% կին։ Քաղաքաբնակների միջին տարիքը 32,9 տարի էր, պետական միջինը՝ 35 տարի։ 2009-2013 թվականների տնային տնտեսությունների միջին եկամուտը կազմել է տարեկան 78,356 դոլար, քաղաքային բնակիչների 8,5% -ն ապրում էր աղքատության շեմից ցածր[35]։

2014 թվական

Քաղաքի բնակիչներն իրենց նախնիների ծագման մասին պատմել են հետևյալը՝ գերմանացիներ՝ 11,1%, իռլանդացիներ՝ 8,9%, բրիտանացիներ՝ 7%, իտալացիներ՝ 3,4%, լեհեր՝ 2,6%, ֆրանսիացիներ՝ 2,1%: 15 տարեկանից բարձր բնակիչների հարցումը ցույց է տվել, որ քաղաքաբնակների 33,9%-ը ամուսնացած չէ և երբեք չի եղել ամունացած, 53,9%-ը ամուսնացած է և միասին են ապրում, 1,6%-ը ամուսնացած է, բայց ապրում են առանձին, 2,9 %-ը այրի է և 7,6 %-ը՝ ամուսնալուծված։

Բնակչության 14,8 %-ը ծնվել է Միացյալ Նահանգներից դուրս, նահանգի 27,1%-ը միջին ցուցանիշի դեպքում։

2014 թվականի հունիս ամսվա դրությամբ գործազրկությունը քաղաքում կազմել է 5,7 %, պետական միջին ցուցանիշը՝ 7,3 %[36]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. История племени печанга (անգլ.) на сайте pechanga-nsn.gov
  3. История «Старого города» Темекула Արխիվացված 2015-07-12 Wayback Machine (անգլ.) на сайте temeculainformation.com
  4. KaBOOM! names Temecula among 217 «Playful City USA» communities Արխիվացված 2015-07-13 Wayback Machine (անգլ.)sddt.com, 10 մայիսի, 2013
  5. Ֆրենչ Վալլի օդանավակայանը (անգլ.) airnav.com կայքում
  6. Эрик Кауфманн. Climate and Topography Արխիվացված 2012-11-19 Wayback Machine (անգլ.) dfg.ca.gov կայքում
  7. Snowfall in the Temecula Valley: November 21, 2004 (անգլ.) weathercurrents.com կայքում
  8. Реджинальд Стэнли. Snow blankets Inland valleys, foothills Wednesday morning (անգլ.) на сайте weathercurrents.com, 31 декабря 2014
  9. Tornados Tear Through Fallbrook, Rainbow and Temecula: February 19, 2005 (անգլ.) на сайте weathercurrents.com
  10. Տեմեկուլայի կլիման (անգլ.) weathercurrents.com կայքում
  11. Տեմեկուլայի կլիման (անգլ.) weather.com կայքում
  12. Дик Даймонд. Деревня Темекула Արխիվացված 2015-02-02 Wayback Machine(անգլ.) на сайте vailranch.org
  13. Պաբլո Ապիսի հողային գրանտի քարտեզը
  14. Տեմեկուլա գյուղի քարտեզը
  15. Ջենիֆեր Կաբանի, Temecula parish to mark 100 years(անգլ.) sandiegouniontribune.com կայքում, 5 նոյեմբերի, 2010
  16. Վայլ-Լեյք Արխիվացված 2015-07-13 Wayback Machine(անգլ.) cdec.water.ca.gov կայքում
  17. Ребекка Маршалл Фарнбах. Setting the Stage for the Vails Արխիվացված 2017-03-05 Wayback Machine(անգլ.) на сайте vailranch.org
  18. Официальный сайт церкви внеконфессионального христианства в Темекула(անգլ.)
  19. Տեմեկուլայի համառոտ պատմությունը Արխիվացված 2011-05-14 Wayback Machine(անգլ.) քաղաքի Պատմական միության կայքում
  20. Города Калифорнии по дате инкорпорирования Արխիվացված 2013-02-21 Wayback Machine(անգլ.) на сайте calafco.org, стр. 1
  21. Pablo Apis and Temecula (История Темекула 1792—1990) Արխիվացված 2015-05-05 Wayback Machine(անգլ.) на сайте sandiegohistory.org
  22. История Темекула 1797—1969(անգլ.) на сайте oldtemecula.com
  23. Подробнее см. ст. Bellator MMA in 2015#Bellator 137(անգլ.)
  24. Сергей Ващенко. Кровавый май. 6 самых крутых поединков минувшего месяца(ռուս.) на сайте sovsport.ru, 1 июня 2015
  25. Աարոն Քլևերի, Temecula: Huge uptick for local tourism industry (անգլ.), pe.com, 19 հուլիսի, 2013
  26. Ամփոփիչ ամենամյա ֆինանսական զեկույց (անգլ.) քաղաքի պաշտոնական կայքում, 30 հունիսի, 2014, էջ 171
  27. Օդապարիկների և գինու փառատոնի պաշտոնական կայք (անգլ.)
  28. Կինոփառատոնի պաշտոնական կայքը (անգլ.)
  29. Официальный сайт джаз-фестиваля (անգլ.)
  30. Официальный сайт фестиваля уличного рисования Արխիվացված 2002-04-08 Wayback Machine (անգլ.)
  31. Tantrum in Temecula (անգլ.), foodnetwork.com
  32. «Ռամոնա» (անգլ.)
  33. Incorporated Places and Minor Civil Divisions Datasets: Subcounty Resident Population Estimates: April 1, 2010 to July 1, 2014 — Temecula Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (անգլ.) на сайте census.gov
  34. Перепись населения США-2010 — Темекула (անգլ.) на сайте census.gov
  35. Տեմեկուլայի ժողովրդագրությունը 2007—2013 Արխիվացված 2012-09-21 Wayback Machine (անգլ.), quickfacts.census.gov
  36. Տեմեկուլա․ ժողովրդագրություն, տնտեսություն, հանցագործություն, առողջապահություն և այլն (անգլ.) city-data.com կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեմեկուլա» հոդվածին։