Jump to content

Տարլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տարլակ
անգլ.՝ Province of Tarlac
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖիլիպիններ Ֆիլիպիններ
ՀամայնքԿենտրոնական Լուսոն[1]
Ներքին բաժանումԹարլակ[2], Anao?[2], Concepcion?[2], Capas?[2], Պանիկի[2], Gerona?[2], Camiling?[2], Bamban?[2], La Paz?[2], Victoria?[2], Moncada?[2], Santa Ignacia?[2], San Jose?[2], Mayantoc?[2], San Manuel?[2], Pura?[2], Ramos?[2] և San Clemente?[2]
Հիմնադրված էմայիսի 28, 1873[3] թ.
Մակերես3053,60 կմ²
Բնակչություն1 568 162 մարդ (հուլիսի 1, 2024)[4][5]
Խտություն416,99 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ45
Պաշտոնական կայքtarlac.gov.ph
Տարլակ (Ֆիլիպիններ)##
Տարլակ (Ֆիլիպիններ)

Տարլակ[6] (թագալերեն՝ Lungsod ng Tarlac), պրովինցիա Ֆիլիպիններում, Կենտրոնական Լուսոն շրջանում։ Վարչական կենտրոնը Տարլակ քաղաքն է։ Վարչականորեն բաժանվում է 17 համայնքների և 1 քաղաքի։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրովինցիայի մակերեսը կազմում է 3 053,4 կմ²[7]։ Այն չունի ելք դեպի օվկիանոս և գտնվում է Լուսոն կղզու կենտրոնական մասում։ Պրովինցիայի արևելյան մասը հարթավայրային է (ընդհանուր տարածքի մոտ 75%- ը), արևմտյան մասը՝ լեռնոտ և բլրավոր։ Պրովինցիան սահմանակցում է՝ Պամպանգան (հարավում), Նուևա Էսիխին (արևելքում), Պանգասինան (հյուսիսում) և Սամբալեսը (արևմուտքում)։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրովինցիայի բնակչությունը 2015 թվականի օգոստոսի 1-ի տվյալներով կազմում է 1 366 027 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 416,99 մարդ/կմ²։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրովինցիան վարչականորեն բաժանվում է 17 համայնքների և 1 քաղաքի․

  • Անաո
  • Բամբան
  • Կամիլինգ
  • Կապաս
  • Կոնսեպսյոն
  • Գերոնա
  • Լա Պաս
  • Մայանտոս
  • Մոնկադա
  • Պանիկի
  • Պուրա
  • Ռամոս
  • Սան Կլեմենտե
  • Սան Խոսե
  • Սան Մանուել
  • Սանտա Իգնասիա
  • Վիկտորիա

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրովինցիայի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա, որի գլխավոր մշակաբույսերն են՝ բրինձը, շաքարեղեգը, եգիպտացորենը, մանգոն, բանանը և բանջարեղենը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://psa.gov.ph/classification/psgc/provinces/0300000000
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 https://psa.gov.ph/classification/psgc/citimuni/0306900000
  3. The Philippine Star — 1986.
  4. 2024 Census of Population (POPCEN) Population Counts Declared Official by the PresidentPSA, 2025.
  5. 2024 Census of Population (POPCEN) Counts Declared Official by the President — 2025.
  6. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 469. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
  7. «List of Provinces». PSGC Interactive. Makati City, Philippines: National Statistical Coordination Board. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարլակ» հոդվածին։