Տաջիկական սոմոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաջիկական սոմոնի
Տաջիկստանի ազգային արժույթ Խմբագրել Wikidata
տարադրամ Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվIsmail Samani, Սամանյանների դինաստիա Խմբագրել Wikidata
ԵրկիրՏաջիկստան Խմբագրել Wikidata
Իրավասությունը տարածվում էՏաջիկստան Խմբագրել Wikidata
ԹողարկողՏաջիկստանի ազգային բանկ Խմբագրել Wikidata
ՆախորդողըՏաջիկական ռուբլի, ԽՍՀՄ ռուբլի Խմբագրել Wikidata
Սկսած30 Հոկտեմբերի 2000 Խմբագրել Wikidata
Փոխակերպում ստանդարտ միավորի0,4533091568449683 միջազգային դոլար Խմբագրել Wikidata
ԱրտադրողԳոզնակ Խմբագրել Wikidata
Ստեղծման վայրՍանկտ Պետերբուրգի դրամահատարան Խմբագրել Wikidata
Գին0,08202 եվրո Խմբագրել Wikidata

Սոմոնի (տաջ.՝ cомонӣ, ISO 4217 code: TJS), Տաջիկստանի ազգային արժույթ։ 100 դիրհամը (տաջ.՝ дирам) հավասար է մեկ սոմոնի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոմոնին ներկայացվել է 2000 թվականի հոկտեմբերի 30-ին[1]՝ փոխարինելով ռուբլուն՝ 1 սոմոնի = 1000 ռուբլի փոխարժեքով[2]։

Մեկ սոմոնին կազմված է 100 դիրհամից։ Դիրհամի թղթադրամները ներկայացվել են 2000 թվականի հոկտեմբերի 30-ին, իսկ մետաղադրամներն՝ ավելի ուշ՝ 2001 թվականին՝ նպատակ ունենալով ձևավորել ավելի արդյունավետ դրամական համակարգ և աստիճանաբար փոխարինել թղթադրամները։ 1991 թվականի անկախությունից ի վեր սա առաջին անգամ էր, որ Տաջիկստանում շրջանառության մեջ էին դրվում մետաղադրամներ[3]։

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղադրամներն առաջին անգամ շրջանառության մեջ հայտնվել են 2001 թվականին և եղել են 5, 10, 20, 25 և 50 դիրհամ անվանական արժեքներով՝ կազմությամբ արույրապատ պողպատ։ Հատվել են նաև 1, 3, և 5 սոմոնի անվանական արժեքներով մետաղադրամներ՝ նիկելապատ պողպատից։ Երկու տարբեր մետաղներից կազմված 3 և 5 սոմոնի արժեքով մետաղադրամներն առաջին անգամ թողարկվել են 2003 թվականին։ Բոլոր սոմոնի մետաղադրամների հակառակ կողմն ամեն տարի փոփոխվում են և հիշատակում տարբեր իրադարձություններ։ Մետաղադրամների երկրորդ շարքը թողարկվել է 2012 թվականի հունիսին և ներառել է 1, 2, 5, 10, 20 և 50 դիրհամներ ու 1 սոմոնի։ Սոմոնի մետաղադրամների երրորդ շարքը թողարկվել է 2018 թվականին՝ 1, 3 և 5 սոմոնի անվանական արժեքներով[4]։

Առաջին շարք [1]
Պատկեր Արժեք Տեխնիկական պարամետրեր Նկարագրություն Թողարկման տարեթիվ
Երես Հակառակ կողմ Տրամագիծ Հաստություն Զանգված Կազմություն Եզրեր Երես Հակառակ կողմ
5 դիրհամ 16.5 մմ 1.35 մմ 2 գ արույրապատ պողպատ Հարթ տաջիկական յոթնաստղանի թագ, "ҷумҳурии Тоҷикистон" (Տաջիկստանի Հանրապետություն), հատման տարեթիվ Արժեք 2001
10 դիրհամ 17.5 մմ 1.4 մմ 2.4 գ
20 դիրհամ 18.5 մմ 1.4 մմ 2.7 գ
25 դիրհամ 19 մմ 1.4 մմ 2.76 գ Արույր
50 դիրհամ 21 մմ 1.45 մմ 3.6 գ
SM 1 24 մմ 1.6 մմ 5.2 գ ծալքավոր և հարթ հատվածներ Իսմայիլ Սամանի, "ҷумҳурии Тоҷикистон" (Տաջիկստանի Հանրապետություն), արժեք Արժեք և տաջիկական յոթնաստղանի թագ, հատման տարեթիվ 2001
SM 3 25.5 մմ 1.8 մմ 6.3 գ Տառերով դրոշմված Գերբ, "ҷумҳурии Тоҷикистон" (Տաջիկստանի Հանրապետություն), արժեք
SM 5 26.5 մմ 1.85 մմ 7 գ Ծալքավոր ու հարթ հատվածներ և աստղ Աբու Աբդալլահ Ռուդաքի, "ҷумҳурии Тоҷикистон" (Տաջիկստանի Հանրապետություն), արժեք, "Рӯдакӣ" (Ռուդաքի)
Երկրորդ շարք
Պատկեր Արժեք Տեխնիկական պարամետրեր Նկարագրություն Հատման տարեթիվ
Երես Հակառակ կողմ Տրամագիծ Հաստություն Զանգված Կազմություն Եզրեր Երես Հակառակ կողմ
1 դիրհամ 14.5 մմ 1.3 մմ 1.3 գ Արույրապատ պողպատ Հարթ Գերբ, "ҷумҳурии Тоҷикистон" (Տաջիկստանի Հանրապետություն), հատման տարեթիվ Արժեք 2011
2 դիրհամ 16 մմ 1.4 մմ 1.6 գ
5 դիրհամ 18 մմ 1.5 մմ 2 գ պղնձեպատ արույր
10 դիրհամ 20.5 մմ 1.7 մմ 3 գ
20 դիրհամ 23.5 մմ 1.8 մմ 4.5 գ Ծալքավոր
50 դիրհամ 26 մմ 2 մմ 5.5 գ Ծալքավոր
SM 1 27 մմ 1.6 մմ 5.2 գ պղնձենիկելապատ պողպատ

Երրորդ թողարկում (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոմոնի մետաղադրամների երրորդ շարքը թողարկվել է 2018 թվականին՝ 1 սոմոնի, 3 սոմոնի և 5 սոմոնի անվանական արժեքներով։

Երրորդ թողարկման մետաղադրամներ(2018)[5]
Պատկեր Արժեք Տեխնիկական պարամետրեր Նկարագրություն Տարեթիվ
Տրամագիծ Զանգված Կազմություն Եզրեր Երես Հակառակ կողմ Հատում Թողարկում Շրջանառությունից դուրսբերում
SM 1 24.5 մմ 5.8 գ Մելքիոր Ծալքավոր Երկիր անունը, Միրզո Թուրսունզադե Արժեք և տաջիկական յոթնաստղանի թագ, հատման տարեթիվ 2018 2018 թվականի հունիսի 20[6] Ընթացիկ
SM 3 25.5 մմ 6.3 գ Հարթ՝ "СЕ СОМОНӢ" (երեք սոմոնի) գրվածքով Երկիր անունը, Շիրինշո Շոտեմուր
SM 5 26.5 մմ 7.0 գ Ծալքավոր Երկիր անունը, Սադրիդդին Այնի

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1, 5, 20 և 50 դիրհամ թղթադրամները և 1, 5, 10, 20, 50 և 100 սոմոնիները տպագրվել են 1999 թվականին և թողարկվել 2000 թվականին։ 2010 թվականին 3 սոմոնի թողարկմանը զուգահեռ գնաճի արդյունքում բանկը ստիպված է եղել թողարկել նաև 200 և 500 սոմոնի անվանական արժեքով թղթադրամներ։ 5, 10, 20, 50 և 100 սոմոնի թղթադրամները վերաթողարկվել են 2013 թվականին՝ 1999 թվականով։ 2021 թվականին Տաջիկստանի ազգային բանկը թողարկել է 100 սոմոնի թղթադրամը սկզբնական թողարկման նմանությամբ, սակայն հակառակ կողմում պատկերված է եղել Նովրուզ պալատը՝ նախկին թղթադրամների նախագահական պալատի փոխարեն[7]։

Ընթացիկ թողարկում [2]
Պատկեր Արժեք Չափեր Հիմնական գույն Նկարագրություն Տարեթիվ
Երես Հակառակ կողմ Երես Հակառակ կողմ Ջրանիշ Տպագրություն Թողարկում
1 դիրհամ 100 × 60 մմ Շագանակագույն Սադրիդդին Այնիի անվան թատրոն և օպերա Պամիր Երկու սարեր ուղղանկյան վրա 1999 2000
5 դիրհամ Կապույտ Արբոբ մշակույթի պալատ Միրզո Թուրսունզադեի դամբարան
20 դիրհամ Կանաչ Տաջիկստանի ազգային բանկի նիստերի դահլիճ Լեռնային ճանապարհ
50 դիրհամ Մուգ մանուշակագույն Իսմայիլ Սամանի Լեռնային հովիտ
1 սոմոնի 141 × 65 մմ Կանաչ Միրզո Թուրսունզադե Տաջիկստանի ազգային բանկ Portrait
3 սոմոնի Մանուշակագույն Շիրինշո Շոթեմուր Տաջիկստանի Գերագույն ժողով (Majlisi Oli) 2010 2010
5 սոմոնի 144 × 65 մմ Կապույտ Սադրիդդին Այնի Ռուդաքիի դամբարան 1999 2000
2010
2013
2017
2018
10 սոմոնի 147 × 65 մմ Կարմիր Միր Սայիդ Ալիի Համադոնի Միր Սայիդ Ալիի Համադոնիի գերեզմանը
20 սոմոնի 150 × 65 մմ Դեղնաշագանակագույն Ավիցեննա Հիսարի դղյակ
50 սոմոնի 153 × 65 մմ Կապույտ Բոբոջան Գաֆուրով Չայխանա (թեյարան) Սինո
100 սոմոնի 156 × 65 մմ Շագանակագույն Իսմայիլ Սամանի Տաջիկստանի նախագահական պալատ
200 սոմոնի 159 x 68 մմ Շագանակագույն և դեղին Նուսրատուլո Մակսում Ազգային գրադարանի շենքը Դուշանբեում 2010 2010
2018
500 սոմոնի 162 x 71 մմ Մուգ մանուշակագույն և մոխրագույն Ռուդաքի Ազգերի պալատը Դուշանբեում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Bank of Tajikistan. «Banknotes and coins». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  2. Linzmayer, Owen (2012). «Tajikistan». The Banknote Book. San Francisco, CA: www.BanknoteNews.com.
  3. «Tajikistan Coins – The Biggest Online Reference Guide». Mintage World (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. «Tajik national currency, the somoni, turns 23». old.asiaplustj.info. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին. {{cite web}}: Text "Tajikistan News ASIA-Plus" ignored (օգնություն)
  5. National Bank of Tajikistan. Coins. Available at: https://nbt.tj/tj/banknotes_coins/coins.php
  6. National Bank of Tajikistan. Available at: https://www.bmt.tj/en/news/469013/ Արխիվացված 2021-09-19 Wayback Machine
  7. National Bank of Tajikistan. «Banknotes». Վերցված է 16/05/2024-ին.