Տանգո (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանգո
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՍլավոմիր Մրոժեկ[1]

«Տանգո», դրամա, գրված լեհ գրող և դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի (1930-2013) կողմից։ Այն առաջին անգամ տպագրվել է 1964 թվականին «Dialog» գրական ամսագրում և բեմադրվել է 1965 թվականին Բիդգոշչ քաղաքում։ Պիեսը թարգմանվել է անգլերեն, իտալերեն, ճապոներեն, ֆրանսերեն, դանիերեն, եբրայերեն, չեխերեն, սլովեներեն, հոլանդերեն, էստոներեն, գերմաներեն և այլ լեզուներով[2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումը տեղի է ունենում անորոշ ժամանակ Արթուրի ծնողների՝ Ստոմիլի և Էլեոնորայի տանը, ովքեր բժշկություն են ուսումնասիրում։ Տանը խառնաշփոթ է տիրում, ինչպես իրադրության մեջ, այնպես էլ ինչ-որ կանոնների և բոլորի կողմից ընդունված արժեքների բացակայության պայմաններում։ Մի կողմից, ցանկացած մարդ կարող է անել այն, ինչ ուզում է։ Մյուս կողմից, այստեղ կան բազմաթիվ ավելորդ առարկաներ, ինչպիսիք են երեխայի սայլակը, հին հարսանեկան զգեստը կամ Արթուրի պապի մահվանից հետո մնացած դիապատվանդանը։ Այստեղ կյանքը կարող է նկարագրվել «շփոթվածություն» բառով։ Արթուրը փորձում է կանոններ ստեղծել և առարկաներին իմաստ հաղորդել, սակայն նրա փորձերը դատապարտված են ձախողման։ Արթուրը փորձում է իր տատիկին համոզել, որ դիապատվանդանն օգտագործի, ընդվզում է հոր թափթփվածության և մոր կրկնակի բարոյական չափանիշների դեմ։ Նա իր համար երազում է ավանդական հարսանիքի մասին, բայց անհաջողության է դատապարտվում[2]։ Ընդունելության կազմակերպման ժամանակ Արթուրը մոռանում է իր զգացմունքները արտահայտելու հարսնացուին, որի պատճառով նա անտարբեր է համարում Արթուրին և արդյունքում հայտարարում է Էդեկի հետ սիրավեպի մասին։ Այնուհետև մահանում է Արթուրի տատիկը, իսկ նրան էլ սպանում է Էդեքը։ Ներկայացումն ավարտվում է տանգոյի պարով, որը խորհրդանշում է հասարակ և պարզունակ զանգվածային մշակույթի հաղթանակը։ Էդեկը հայտարարում է տան վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու մասին և ստիպում է բոլորին հետևել իր կանոններին[4]։

«Տանգոն» պատմում է ժամանակակից հասարակության մեջ սերունդների կոնֆլիկտի պատմության մասին և նրա վրա այնպիսի հայեցակետերի ազդեցությունը, ինչպիսիք են կոնֆորմիզմը, անարխիան, էնտրոպիան, Ֆորմալիզմը։ Ներկայացումը փորձում է պատասխան գտնել այն հարցին, թե արդյոք նման հասարակության մեջ տեղ կա մտավորականության համար[5]։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արթուր (լեհ.՝ Artur) — Ստոմիլի և Էլեոնորայի որդին
  • Ալյա (լեհ.՝ Ala) — Արթուրի զարմուհին և հարսնացուն
  • Էդեկ (լեհ.՝ Edek) — «տղամարդ բեղերով», Էլեոնորայի սիրեկանը, Ստոմիլի ընտանիքի տան կանոնավոր այցելուն
  • Էուգենիուշ (լեհ.՝ Eugeniusz) — Արթուրի քեռին, Էուգենյայի եղբայրը
  • Էուգենյա (լեհ.՝ Eugenia) — Արթուրի տատիկը
  • Էլեոնորա (լեհ.՝ Eleonora) — Արթուրի մայրը
  • Ստոմիլ (լեհ.՝ Stomil) — Արթուրի հայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.dziennikteatralny.pl/spektakle/tango-12.html
  2. 2,0 2,1 Michał Bujanowicz, On Sławomir Mrożek - Playwright's Tango by Culture.pl, January 30, 2008.
  3. Slawomir Mrozek, Tango. WorldCat Library Catalog, 2014. OCLC 266
  4. Tango - streszczenie (synopsis). Kulturalna Polska. (Լեհերեն)
  5. Tango. Sławomir Mrożek - Dzieła Zebrane at goodreads.com.