Տայաբ Մեհտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տայաբ Մեհտա
անգլ.՝ Tyeb Mehta
Ծնվել էհուլիսի 26, 1925(1925-07-26)[1]
ԾննդավայրKapadvanj, Kheda district, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 2, 2009(2009-07-02)[2] (83 տարեկան) կամ հուլիսի 1, 2009(2009-07-01)[3] (83 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
ԿրթությունՍըր Ջամսեթջի Ջիջիբոյ Արվեստի դպրոց
Դավանանքիսլամ
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և ստեղծող
Ոճէքսպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներCelebration? և Kali?
Պարգևներ
Պադմա Բհուշան
 Tyeb Mehta Վիքիպահեստում

Տայաբ Մեհտա (անգլ.՝ Tyeb Mehta, հուլիսի 26, 1925(1925-07-26)[1], Kapadvanj, Kheda district, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 2, 2009(2009-07-02)[2] կամ հուլիսի 1, 2009(2009-07-01)[3], Մումբայ, Հնդկաստան), hնդիկ նկարիչ, մոդեռնիստ, քանդակագործ և կինոռեժիսոր։ Ժամանակակից հնդկական գեղանկարչության հիմնադիրներից և երկրի փայլուն նկարիչներից մեկն է։ Համարվել է ժամանակակից հնդկական դասական նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է հայրենի Կապադվանջ քաղաքում (այժմ գտնվում է Գուջարաթ նահանգի տարածքում)։ Ավելի ուշ տեղափոխվել է Բոմբեյ (ներկայիս Մումբայ), որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1947 թվականին Բոմբեյի առաջադեմ նկարիչների խմբի անդամ (Bombay Progressive Artists' Group)՝ հանդիսանում էր դրա հիմնադիրներից մեկը, խմբի կազմում ընդգրկված էին՝ Ֆ. Ն. Սաուզը, Սայեդ Հայդեր Ռազը և Մ. Ֆ. Հուսեյնը։ Խումբը ոգեշնչված էր արևմտյան մոդեռնիստների աշխատաներով։

1952 թվականին ավարտել է Ջեյ-Ջեյ գեղարվեստի դպրոցը։ Որոշ ժամանակ աշխատել է որպես Բոլիվուդի կինոլաբորատորիայի խմբագիր։ 1959 թվականին տեղափոխվել է Լոնդոն,որտեղ, էքսպրեսիոնիզմի ազդեցության ներքո, Տ. Մեհտան սկսել է ստեղծագործության նոր փուլ։ 1964 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 1968 թվականին ստացել է Ռոքֆելերի անվան կրթաթոշակ։ Աշխատելով ԱՄՆ-ում ՝ Տ. Մեհտան հետաքրքրվել է մինիմալ-արտով։

Հնդկաստան վերադառնալիս նա կրկին բնակություն է հաստատել Մումբայում։ Այստեղ նա նկարահանել է «Koodal» կարճամետրաժ ֆիլմը, որը արժանացել է 1970 թվականների «Filmfare Awards» մրցանակին («Օսկարի» հնդկական անալոգը)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Մեհտայի ակտիվ գործունեությունը սկսվել է 1940 թվականների կեսերից և շարունակվել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում (1950-1960 թվականներ)։ 1965 թվականին նա ստեղծել է «Ընկած գործիչ» նշանակալի աշխատությունը, որը հիմնված էր հնդկական դիցաբանության վրա։ Նրա ոճը բնութագրվում էր անկյունագծային գծերի հաճախակի օգտագործմամբ, բացի այդ, նա վերաիմաստավորեց հնդկական դիցաբանության պատկերները մոդեռնիզմի ոգով։

1970 թվականներին նա ստեղծել է «Դիագոնալ» շարքը։ Ամենահայտնի նկարը` «Տոնակատարություն»-ը է։

Նկարչի նկարները վաղուց ռեկորդային են, դրանք Քրիստիսում երբևէ վաճառված ամենաթանկարժեք հնդկական նկարներ են (եռյակի «Տոնակատարություն» ՝ 317,500 ԱՄՆ դոլար կամ 15 միլիոն հնդկական ռուփի) 2002 թվական։

2005 թվականին նրա «Ժեստը» («Gesture») վաճառվել է կրկնակի գնով՝ Հնդկաստանում անցկացվող աճուրդում։ 2005 թվականի մայիսին հնդկական Saffronart աճուրդային տան առցանց աճուրդում նրա «Kali» նկարը վաճառվել է 10 միլիոն հնդկական ռուփիով (մոտավորապես 230,000 ԱՄՆ դոլար)։ 2008 թվականին նրա նկարներից մեկը վաճառվել է 2 միլիոն դոլարով[4].:

2008 թվականին նրա երկերից երկուսն ընդգրկվել են ժամանակակից հնդկական նկարների լավագույն տասնյակում։

Նա մահացել է սրտամկանի ինֆարկտի հետևանքով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tyeb Mehta: Ideas Images Exchanges / Tyeb Mehta, Ranjit Hoskote, Roshan Shahani. — Vadehra Art Gallery, 2008.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Farooqi A. Mehta, Tyeb // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T056541
  2. 2,0 2,1 2,2 Tyeb Mehta dead // Hindustan TimesHT Media, 2009. — ed. size: 1143000 — ISSN 0972-0243
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. «Tyeb Mehta's 'Kali' fetches Rs 1 crore». The Times of India (անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]