Տակոյակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տակոյակի
Ճապոնական
Ծագում
ՏեսակԽորտիկ
Ենթատեսակoctopus dish?, yakimono? և konamono?[1]
Առաջացման երկիրՃապոնիա
Արտադրման վայրՕսակո
ՀեղինակՏոմեկիցի Էնդո
Ստեղծման տարեթիվ1935 թվական
Բաղադրամասեր
ՀիմնականԽմոր, ութոտնուկ, տեմպուրայի կտորներ, թթու կոճապղպեղ, կանաչ սոխ, տակոյակի սոուս (մայոնեզով), կանաչ ջրիմուռ (նորի)
 Takoyaki Վիքիպահեստում

Տակոյակի (ճապ.՝ たこ焼き կամ 蛸焼), ճապոնական գնդաձև խորտիկ, որը պատրաստվում է հատուկ կաղապարված թավայի մեջ ցորենի ալյուրի հիմքով հեղուկ խմորից։ Այն սովորաբար լցոնում են աղացած կամ կտրատած ութոտնուկով, տեմպուրայի կտորներով, թթու կոճապղպեղով և կանաչ սոխով[2][3]։ Գնդիկների վրա քսում են տակոյակիի սոուս (այն նման է վուստերյան սոուսին) և մայոնեզ, այնուհետև ծածկում են կանաչ ջրիմուռներով (նորիով) և չորացրած սկումբրիայի կտորներով։

Յակին (yaki, ճապ՝ 焼き) ծագում է յակու (yaku, ճապ՝ 焼く) բառից, որը ճապոնական խոհանոցի սննդի պատրաստման եղանակներից է, նշանակում է խորովել։ Այս բառը կարելի է հանդիպել ճապոնական խոհանոցի այլ ուտեստների անուններում, ինչպիսիք են օկոնոմիյակի (okonomiyaki ճապ.՝ お好み焼き) և իկայակի (ikayaki, ճապ՝ いか焼き, イカ焼き կամ 烏賊焼) և այլ Օսական հայտնի ուտեստների անուններում[4]։ Սովորաբար տակոյակին ուտում են որպես խորտիկ կամ կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում մատուցվող ուտեստ, սակայն որոշ վայրերում այն մատուցվում է բրնձի հետ որպես գարնիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակոյակին առաջին անգամ հայտնվել է Օսակայում[5], երբ 1935 թվականին Տոմեկիցի Էնդո անունով մի վաճառական կիսվել է իր հայտնագործությամբ։ Դրա ոգեշնչման աղբյուրը հանդիսացել է ակասիյակին (Akashiyaki, ճապ՝ 明石焼き), որը Հյոգո պրեֆեկտուրայի Ակասի քաղաքում պատրաստվող փոքրիկ կլոր պելմենի է, այն պատրաստում են ձվի հիմքով խմորից և ութոտնուկից[6]։ Տակոյակին սկզբում տարածված է եղել Կանսայ տարածաշրջանում, իսկ ավելի ուշ տարածվել է Կանտո տարածաշրջանում և Ճապոնիայի այլ շրջաններում։ Տակոյակին ասոցացվում է յատայ (yatai ճապ՝ 屋台) փողոցային սննդի տաղավարների հետ, չնայած կան նաև տակոյակիի մասնագիտացված և լավ կայացած բազմաթիվ ռեստորաններ, մասնավորապես Կանսայի տարածաշրջանում։ Այն այժմ վաճառվում է առևտրային կետերում, սուպերմարկետներում և 24-ժամ աշխատող խանութներում[7]։

Տակոյակին նաև շատ տարածված է թայվանական խոհանոցում՝ ճապոնական մշակույթի պատմական ազդեցության շնորհիվ[8]։

Ամենահին հայտնի տակոյակիի խանութը Այզյան է Օսակայում։ Հիմնադրվել է Տոմակիցի Էնդոյի կողմից, և գործում է 1930-ական թվականներից։ Սկզբում տակոյակին լցոնվում էր տավարի միսով և կոննյակուով, բայց ավելի ուշ Էնդոն խմորին համ ավելացրեց և անցավ այժմ ավանդական դարձած ութոտնուկի օգտագործմանը։ Տակոյակին ուտում են շագանակագույն սոուսով, որը նման է վուստերյան սոուսին։ Վերջին տարիներին այն կարող է լինել տարբեր միջուկներով (օրինակ՝ պանիր կամ բեկոն[9]), քանի որ դրա մշակութային տիրույթը զարգացել է աշխարհի արևմտյան մասերում։ Տակոյակին՝ սնունդը, որը հայտնի է որպես «ութոտնուկի գնդիկներ», շատ արագ տարածում է գտել ամբողջ Ճապոնիայում[10][11]։

Տակոյակիի թավա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակոյակի թավան (տակոյակի-կին (ճապ.՝ たこ焼き器 takoyaki-ki) կամ ավելի հազվադեպ տակոյակի-նաբե (ճապ.՝ たこ焼き鍋 takoyaki-nabe)) սովորաբար թուջից պատրաստված թավա է՝ կիսագնդաձև կաղապարներով[3]։ Ծանր երկաթը հավասարապես տաքացնում է տակոյակին, և տաքացման գործընթացում դրանք պտտում են չեփած կողմի վրա։ Գազի վրա աշխատող տակոյակիի թավաները օգտագործվում են ճապոնական փառատոների կամ փողոցում սնունդ վաճառողների կողմից։ Տնային օգտագործման համար կան էլեկտրական տարբերակներ։ Վառարանով պատրաստելու համար նախատեսված թավայի տարբերակները նույնպես հասանելի են, և դրանք հաճախ չկպչող ծածկույթ են ունենում՝ պտույտը հեշտացնելու համար։

Տարածումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակոյակին 1988 թվականի «Կախարդական Տարուրուտո» մանգա սերիալի գլխավոր հերոսի՝ Տարուրուտոյի սիրելի կերակուրն էր։ Այս ուտեստը նաև ծառայում է որպես խաղացողի կողմից հավաքվող առարկա մի քանի վիդեո խաղերում։

«Takoyaki Mantoman» անունով մանկական գիրքը, որը հրատարակվել է 1990-ական թվականներին և հետագայում Studio Pierrot-ի (ճապ՝ 株式会社ぴえろ) կողմից ադապտացվել է անիմե հեռուստասերիալի և հեռարձակվել է 1998 թվականի ապրիլից մինչև 1999 թվականը, ներկայացնում էր հանցագործության դեմ պայքարող տակոյակիների խումբ։

«Կենդանիների խաչմերուկ» տեսախաղերի շարքում կա գյուղացի, որը հանդես է գալիս խաղի մի քանի տարբերակներում։ Այդ գյուղացու անունը Ցուկեր է և նա ստեղծված է տակոյակիից։

Օսակա քաղաքում տակոյակին նկարահանվել է Նեթֆլիքսի հեռուստատեսային «Street Food» սերիալի ճապոնական դրվագում[12]։

Յակուձա 0 տեսախաղում Գորո Մաջիման փորձում է ուրախացնել Մակոտո Մակիմուրային՝ բերելով նրան հորինված Օսակայի Սոտենբոր շրջանի վաճառողի կողմից պատրաստված տակոյակին։

Ֆիլիպիններում առաջացած համացանցային մեմը վիրուսային տեսանյութից ցուցադրում է սննդի տարբերակ և ասում՝ «Nakatikim ka na ba ng tig-dalawang pisong takoyaki?» արտահայտությունը, որը նշանակում է «Երբևէ փորձե՞լ եք երկու պեսո տակոյակի»։ Թեև տեսանյութում ցուցադրված ուտելիքը չի պարունակում ութոտնուկ, վերբեռնողը շարունակում է այն նկարագրել որպես տակոյակի՝ այդպիսով հանգեցնելով մեմերի բազմաթիվ տատանումների[13]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 粉もの < ヤマト食品株式会社
  2. «蛸焼» [Takoyaki]. Dijitaru daijisen (ճապոներեն). Tokyo: Shogakukan. 2012. OCLC 56431036. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  3. 3,0 3,1 «Takoyaki». Encyclopedia of Japan. Tokyo: Shogakukan. 2012. OCLC 56431036. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  4. Takiyaki, the great street snack
  5. «蛸焼» [Takoyaki]. Nihon Kokugo Daijiten (ճապոներեն). Tokyo: Shogakukan. 2012. OCLC 56431036. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  6. Takoyaki - Icon of Osaka
  7. «Takoyaki | food | Culture | Japan Dream Tours». japandreamtours.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. "In Taiwan, top chefs are building on a long history of culinary exchange with Japan", The Japan Times. Retrieved 2018-02-28.
  9. Chen, Namiko (2016 թ․ դեկտեմբերի 5). «Takoyaki Recipe (Video) たこ焼き». Just One Cookbook (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.
  10. «【飲食籽】快閃大阪 嘆米芝蓮章魚燒». Apple Daily 蘋果日報. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  11. «可愛章魚小丸子». 太陽報 (Chinese (Hong Kong)). Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  12. Hallinan, Bridget. «'Street Food' Season One: All of the Chefs Featured, and Where to Find Them». Food & Wine. Meredith Corporation. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  13. Reyes, Lora (2022 թ․ դեկտեմբերի 10). «The memes behind this vlogger's '2-peso Takoyaki' food review are flooding the Internet». Pop Inquirer. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]