Հեղուկ խմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պատրաստի հեղուկ խմոր

Հեղուկ խմոր, որոշ կերակուրների պատրաստման համար նախատեսված խմորի տեսակ, որի մեջ թաթախում են սնունդը այն տապակելուց առաջ: Այն պատրաստելու համար խառնում են ալյուրը ձվի հետ և կաթ կամ այլ հեղուկ են ավելացնում մինչև խյուսաձև կազմություն ստանալը: 

Հեղուկ խմորի հիմնական բաղադրիչներն են ալյուրը, ձուն (երբեմն սոդա են ավելացնում): Հաճախ որոշակի համ տալու համար հեղուկ խմորին ավելացնում են խմորիչ: Ցանկալի կազմություն ստանալու համար ավելացնում են կաթ կամ ավելի հազվադեպ ջուր: Հաճախ մսային կամ ձկնային ուտեստների պատրաստման ժամանակ կաթի տեղը ավելացնում են գարեջուր: Ստացված կիսահեղուկ խառնուրդի մեջ թաթախում են սնունդի կտորները և տապակում ձեթի մեջ, ինչի արդյունքում ուտեստը գեղեցիկ և ախորժալի կեղևով է պատվում:

Հեղուկ խմորի գլխավոր ցուցանիշը նրա մածուցիկությունն է: Կախված պատրաստվող կերակուրից և կեղևի ցանկալի հաստությունից հեղուկ խմորը  կարող է լինել համեմատած ավելի թանձր կամ ավելի ջրալի: Մածուցիկության աստիճանը որոշելու համար հեղուկ խմորի մեջ գդալ են թաթախում և հետևում, թե ինչքան արագ է նրանից հոսում հեղուկը:

Հեղուկ խմորը լինում է քաղցր, անալի, աղի: Որոշակի համ տալու համար նրա մեջ կարող են ավելացնել տարբեր համեմունքներ, կանաչեղեն:

Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղուկ խմորի մեջ տապակված ձուկ

Հողուկ խմորը կարող է օգտագործվել ոչ միայն սնունդը թաթախելու և տապակելու համար: Այն որպես հիմք օգտագործվում է նրբաբլիթներ, ձիթաբլիթներ, տարբեր պուդինգներ պատրաստելու համար:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն հեղուկ խմորը կոչվում է кляр (ֆրանս. clair՝ «հեղուկ» բառից), ֆրանսերեն pâte à frire՝ այսինքն «տապակելու համար խմոր», անգլերեն batter՝ բառացիորեն «խառնուրդ»:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]