Jump to content

Տակիձի Կոբայասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տակիձի Կոբայասի
ճապ.՝ 小林多喜二
Ծնվել էհոկտեմբերի 13, 1903(1903-10-13)[1][2][3]
ԾննդավայրShimokawazoi, Kitaakita district, Ակիտա, Ճապոնիա
Վախճանվել էփետրվարի 20, 1933(1933-02-20)[4][5][1][…] (29 տարեկան)
Վախճանի վայրQ11603488?, Ճապոնիա
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն Ճապոնական կայսրություն
ԿրթությունOtaru Higher Commercial School?
Գրական ուղղություններպրոլետարական գրականություն
Ուշագրավ աշխատանքներKani Kōsen?, March 15, 1928? և Tō Seikatsusha?
ԿուսակցությունՃապոնիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրHokkaido Takushoku Bank?
 Takiji Kobayashi Վիքիպահեստում

Տակիձի Կոբայասի(小林 多喜二, հոկտեմբերի 13, 1903(1903-10-13)[1][2][3], Shimokawazoi, Kitaakita district, Ակիտա, Ճապոնիա - փետրվարի 20, 1933(1933-02-20)[4][5][1][…], Q11603488?, Ճապոնիա), ճապոնացի պրոլետարական գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ակիտա պրեֆեկտուրայի Օդատե քաղաքում` գյուղացիական ընտանիքում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Հոկայդո նահանգի Օտարու քաղաք։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է բանկում։ Պատմվածքներ գրել սկսել է դեռ սովորելու ընթացքում։ Հիմնական թեման ընչազուրկների բախումն է շահերի աշխարհի հետ։ 1920 թվականների վերջին դարձել է ճապոնական պրոլետարական գրականության նշանավոր ներկայացուցիչ։ Հեղինակի ամենահայտնի գրքերից մեկը «Ծովախեցգետին որսացողը» («Kanikosen») վեպն է, որը գրվել է 1929 թվականին և պատմում է ճապոնական ձկնորսների ինքնակազմակերպման մասին դաժան շահագործմանը դիմագրավելու համար, մինչ այժմ ժողովրդականություն է վայելում և վերատպվել է 2008 թվականին՝ 500 հազար տպաքանակով[6], ինչպես նաև թարգմանվել է կորեերեն[7]:1931 թվականին Կոբայաշին միացել է Ճապոնիայի Կոմունիստական կուսակցությանը։ Չինաստանում Ճապոնիայի ագրեսիայի դեմ բողոքի ցույցերին մասնակցելուց հետո ստիպված է եղել անցնել ընդհատակ, սակայն հետագայում սադրիչի հետ հանդիպման ժամանակ ձերբակալվել է քաղաքական ոստիկանության կողմից և մահացել կտտանքների հետևանքով։

Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձան ՝ ի պատիվ Տակիիջի Կոբայաշիի ՝ Օդատե քաղաքի Շիմոկավազոյ երկաթուղային կայարանի դիմաց

1953 թվականին «Ծովախեցգետին որսացողը» վեպի հիման վրա նկարահանվել է նույնանուն ֆիլմը[8]։

1973 թվականին «Ծովախեցգետին որսացողը» և «Բացակայող կալվածատեր» վեպերի անգլերեն թարգմանությունը հովանավորել է ՅՈՒՆԵՍԿՕ[9]։

1974 թվականին ֆիլմ է նկարահանվել Տաջի Կոբայաշիի կյանքի մասին[10]։

2009 թվականին լույս է տեսել «Ծովախեցգետիններ որսացողը» վեպի ևս մեկ էկրանավորում, որը ստեղծել է ռեժիսոր Սաբուն (Հիրոյուկի Տանական)[11]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Քեն» (1922)
  • «Հալածել են շներով» (1926)
  • «Ձնապաշտպանիչ պուրակ» (1928)
  • «Մարտի 15-ին» (1928)
  • «Բացակայող կալվածատերը» (1929)
  • «Ծովախեցգետին որսացողը» (1929)
  • «Գործարանային բջիջ» (1930)
  • «Կազմակերպիչ» (1931)
  • «Կյանքը կուսակցության համար» (1932)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 Swartz A. Open Library — 2007.
  4. 1 2 Кобаяси Такидзи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 1 2 Internet Movie Database — 1990.
  6. Makar, A. B.; McMartin, K. E.; Palese, M.; Tephly, T. R. (1975-06). «Formate assay in body fluids: application in methanol poisoning». Biochemical Medicine. 13 (2): 117–126. doi:10.1016/0006-2944(75)90147-7. ISSN 0006-2944. PMID 1.
  7. Bose, K. S.; Sarma, R. H. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Delineation of the intimate details of the backbone conformation of pyridine nucleotide coenzymes in aqueous solution». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1173–1179. doi:10.1016/0006-291x(75)90482-9. ISSN 1090-2104. PMID 2.
  8. Kanikosen
  9. «The Factory Ship (Kanikosen). The Absentee Landlord (Fuzai jinushi)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին.
  10. Life of a Communist Writer
  11. Kanikosen

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակիձի Կոբայասի» հոդվածին։