Տաբեռնասի ամրոց
| Տեսակ | հուշարձան, գերեզման, գյուղ և դղյակ |
|---|---|
| Վարչական միավոր | Տաբեռնաս |
| Երկիր | |
| Կառուցված | 11-րդ դար |
| Ընթացիկ վիճակ | ավերակներ |
| 37°03′07″N 2°23′38″W / 37.05182186°N 2.393942176°W | |
![]() | |
![]() | |
Տաբեռնասի ամրոց (իսպ.՝ Castillo de Tabernas), ավերված ամրոց ամրոց Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Ալմերիա պրովինցիայի Տաբեռնաս մունիցիպալիտետում։ Կառուցվել է 11-րդ դարում՝ Արաբական տիրապետության շրջանում։ Կառույցն ունի մավրիտանական ոճ և տեղակայված է բարձրադիր բլրի վրա։ Կանգուն ժաման այն զբաղեցրել է ամբողջ բլուրը, սակայն այժմ պահպանվել է նրա միայն մի մասը։

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն եղել է Ալմերիայի շրջակայքի երկրորդ կարևոր միջնաբերդը և Գրանադայի ամիրայության հետ բազմաթիվ ընդհարումների պատճառ է դարձել։ Ամրոցը պատկանել է Գրանադայի ամիրա Մուհամադ XIII ազ-Զագալին։
Ամրոցը քրիստոնյաներին է հանձնվել 1489 թվականին։ Ալմերիայի պաշարման ժամանակ Կաստիլիայի, Արագոնի, Սիցիլիայի և Նեապոլի թագավորությունների տիրակալներ, ամուսիններ Ֆերդինանդը և Իզաբելան հանգրվանել են Տաբեռնասի ամրոցում[4]։
1522 թվականին արդեն ամրոցը գտնվում էր լքված ու կիսաքանդ վիճակում։ Ըստ որոշ տվյալների Տաբեռնասի ամրոցը հանդիսացել է իսպանական Ալբայի հերցոգների ամառային նստավայրը[5]։
1933 թվականի հունիսի 22-ին ամրոցը գրանցվել է Իսպանիայի Պատմական Ժառանգության հուշարձանների ցուցակում։ Այսօր ամրոցի մուտքն ազատ է այցելուների համար։
Տաբեռնասի ամրոցին հարում է Տաբեռնասի անապատը, որը հանդիսանում է «սպագետի-վեսթերն» ժանրի բազմաթիվ ֆիլմերի նկարահանման վայր[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Guía Digital del Patrimonio Cultural de Andalucía, Digital Guide of the Cultural Heritage of Andalusia (իսպ.)
- ↑ GeoNames — 2005.
- ↑ Garvey, Geoff; Ellingham, Mark (2003). The Rough Guide to Andalucia. Rough Guides. էջ 608. ISBN 978-1-84353-068-8.
- ↑ Путеводитель по городам и странам для путешественников: Замок Табернас
- ↑ Пустыня Табернас - «Дикий Запад» Испании
- ↑ «Дикий Запад Серджио Леоне». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալմերիապեդիա․ Տաբեռնասի ամրոց; almeriapedia.wikanda.es (չաշխատող հղում) (իսպ.)
- Տաբեռնասի ամրոցի ավերակները; llave.ru Արխիվացված 2016-06-24 Wayback Machine (ռուս.)
- Պատկերասրահ; advisor.travel (իսպ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբեռնասի ամրոց» հոդվածին։ |
| ||||||

