Վրույր Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Վրույր Ղազարյան
Ծնվել է հունվարի 10, 1902({{padleft:1902|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:10|2|0}})
Արաբկիր, Մալաթիայի նահանգ, Թուրքիա
Մահացել է օգոստոսի 21, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:21|2|0}}) (89 տարեկանում)
Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր) ՀԽՍՀ
Ազգություն հայ
Մասնագիտություն Անասնաբույժ
Գիտական աստիճան անասնաբուժական գիտությունների դոկտոր (1948) և պրոֆեսոր (1948)
Պարգևներ Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Կուսակցություն ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ

Վրույր Սարգսի Ղազարյան (հունվարի 10, 1902({{padleft:1902|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:10|2|0}}), Արաբկիր, Մալաթիայի նահանգ, Թուրքիա - օգոստոսի 21, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:21|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1948 թ.), պրոֆեսոր (1948 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961 թ.1924 թվականից ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության անդամ։ ԽՄԿԿ անդամ 1929 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կորնիշի (Նյու Յորքի նահանգ) համալսարանի անասնաբուժության բաժինը։ 1926 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1930 թվականին կազմակերպել և ղեկավարել է Հայկական անասնաբուժական ինստիտուտի խոշոր եղջերավոր կենդանիների վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության բաժինը։ 1949-1972 թվականներին Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի զոոհիգիենայի և անասնաբուժության հիմունքների ամբիոնի վարիչ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքները նվիրված են խոշոր եղջերավորների ժանտախտի, խշխշան պալարի, լեպտոսպիրոզի, մատղաշների վարակիչ և այլ հիվանդությունների նկարագրման, դրանց դեմ պայքարի և բուժման արդյունավետ միջոցների մշակման հարցերին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հորթերի պարատիֆ հիվանդությունը, Ե․, 1937 թ.։
  • Գառների սպիտակ մկանային հիվանդությունը, Ե․, 1963 թ.։
  • Ոչխարների խրոնիկ թունավորում, Ե․, 1965 թ.։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 22 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png