Վրանդուկ
Գյուղ | ||
---|---|---|
Վրանդուկ | ||
Vranduk | ||
![]() Վրանդուկի ամրոցը | ||
Երկիր | ![]() | |
Երկրամաս | Սերբական Հանրապետություն | |
Շրջան | Զենիցա | |
Առաջին հիշատակում | 1410 | |
ԲԾՄ | 372 մետր | |
Բնակչություն | 463 մարդ (2013) | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +387 32 | |
Պաշտոնական կայք | zemuzej.ba/?page_id=133&lang=en | |
| ||
Վրադուկ (սերբախորվաթ․՝ Vranduk), գյուղ Բոսնիա և Հերցեգովինայի սահմանադրական և իրավական տարածք հանդիսացող Սերբական Հանրապետությունում: Վարչականորեն մտնում է Զենիցայի շրջանի կազմի մեջ:
Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 463 մարդ: Այն գտնվում է շրջկենտրոն Զենիցայից 12 կմ հեռավորության վրա՝ Բոսնա գետի ձախ ափին:
Գյուղի տարածքով անցնում է 1530 մետր երկարություն ունեցող Շամաց-Սարաևո երկաթգիծը:
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրանդուկ քաղաքի անվանումը ծագել է սերբախորվաթերեն «վրատա» բառից, որը թարգմանաբար նշանակում է «դարպասներ»: Հնում կոչվել է Վրատնիկ, որից էլ առաջացել է բնակավայրի ներկայիս անվանումը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի մասին առաջին հիշատակումներն եղել է 1410 թվականի մարտի 23-ին՝ Հունգարիայի թագավորի թողած գրառման մեջ, որտեղ նա նշում է, որ գրավել է ժամանակակից Խորվաթիայի մաս կազմող Դուբրովնիկ քաղաքը:
Վրանդուկը միջնադարյան ժամանակահատվածում եղել է արքունի քաղաք: Թոմաս թագավորն ապրել է Վրանդուկում 1446-1449 թվականներին: 1447 թվականին այստեղ կառուցվում է կաթոլիկ եկեղեցի:
Թուրքերի կողմից Բալկանյան թերակղզու գրավման ընթացքում Վրադնուկը 1463 թվականին աանցել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Մինչև 1887 թվականը այստեղ կենտրոնացված է եղել ռազմական կայազոր:
Օսմանյան ժամանակահատվածում բնակավայրի տարածքում կառուցվել է նաև մզկիթ, որը կրում է սուլթան Մեհմեդ II-ի անունը:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչություն | 1971 | 1981 | 1991 |
---|---|---|---|
Ընդհանուր | 972 (100 %)[1] | 935 (100 %) | 625 (100 %) |
Բոսնիացիներ | 878 (94 % ) | 890 (95 %)[2] | 617 (99 %) |
Սերբեր | 49 (5 %) | 33 (3 %)[3] | — |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1971»։ // pod2.stat.gov.rs։ Վերցված է 2016-1-21
- ↑ «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1981»։ // pod2.stat.gov.rs։ Վերցված է 2016-1-21
- ↑ «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1991»։ // fzs.ba։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2016-1-21