Վոռմսի
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոռմսի (այլ կիրառումներ)
Վոռմսի
էստ․՝ Vormsi | ||
Կոորդինատներ | 59°00′ հս․ լ. 23°13′ ավ. ե.HGЯO | |
Տեղագրություն | Բալթիկ ծով, Արևմտա-Էստոնական արշիպելագ | |
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Սաարեմաա | |
Մակերես | 93 կմ2 | |
Բնակչություն (2013) | 416 մարդ | |
Վոռմսի (էստ․՝ Vormsi, շվեդ.՝ Ormsö), Էստոնիայի մեծությամբ չորրորդ կղզին է, Սաարեմաայից, Հիյումաայից և Մուհուից հետո։
Մտնում է Բալթիկ ծովի Արևմտա-Էստոնական արշիպելագի կազմի մեջ։ Արևմուտքում բաժանված է Հիյումաայից Մուհու նեղուցով, լայնությունը հասնում է 12 կմ։ Կղզու մակերեսը կազմում է 93 կմ²։ Վարչական առումով մտնում է Լյաենեմաա նահանգի կազմի մեջ։
Մակերևույթը ցածրադիր է (բարձրությունը մինչև 10 մ)։ Ինչպես և հարևան կղզիները Վոռմիսիի հողերը բերրի չեն, կազմված են հիմնականում կրաքարերից և ծովային նստվածքներից։ Կան սոճու անտառներ, ափեզրին եղեգնուտներ են։
Հիմնական բնակավայրն է Հուլլո գյուղը։ Կղզու բնակչությունը կազմում է 416 մարդ (2013)։