Վկաների պաշտպանություն
Վկաների պաշտպանություն, արդարադատության համակարգին վկայի ցուցմունքներ տրամադրող անձանց, այդ թվում նաև մեղադրյալների և այլ հաճախորդների անվտանգության ապահովում, որպես կանոն, ոստիկանության կողմից դատավարությունից առաջ, ընթացքում և հետո։ Թեև վկային կարող է պաշտպանություն պահանջվել միայն մինչև դատաքննության ավարտը, որոշ վկաներ նոր ինքնություն են ստանում և կարող են իրենց կյանքի մնացած մասն ապրել կառավարության պաշտպանության ներքո։
Վկաների պաշտպանությունը սովորաբար պահանջվում է կազմակերպված հանցավորության դեմ դատական գործընթացներում, որտեղ իրավապահ մարմինները տեսնում են, որ վկաներին կարող են վախեցնել կամ վնասել մեղադրյալների գործընկերները։ Այն օգտագործվում է նաև ռազմական հանցագործությունների դատավարություններում։
Վկաների պաշտպանությունը ըստ երկրի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ բոլոր երկրներում գոյություն ունեն վկաների պաշտպանության պաշտոնական ծրագրեր, փոխարենը կոնկրետ դեպքերում տեղական ոստիկանությունը կարող է անհրաժեշտության դեպքում ոչ պաշտոնական պաշտպանություն իրականացնել[1]։
Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վկաների պաշտպանության ծրագրի մասին օրենքը Կանադայում թագավորական հավանություն է ստացել 1996 թվականի հունիսի 20-ին[2]։ Ծրագիրն իրականացվում է Թագավորական կանադական ձիավոր ոստիկանության (ԹԿՁՈ) կողմից՝ կառավարության և ոստիկանության ուժերի բոլոր մակարդակների աջակցությամբ[3]։
Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]
Վկաների պաշտպանության իսրայելական վարչությունը, որը Ներքին անվտանգության նախարարության ստորաբաժանումն է, պատասխանատու է Իսրայելում վկաների պաշտպանության համար։ Այդ ստորաբաժանումը ստեղծվել է 2008 թվականին ընդունված Վկաների պաշտպանության մասին օրենքին համապատասխան[4]։
Նոր Զելանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Զելանդիայի ոստիկանությունը ապահովում է հանցավոր խմբավորումների անդամներից և լուրջ հանցագործներից սպառնալիք կամ ահաբեկում զգացող վկաների պաշտպանությունը։ Նրանք իրականացնում են վկաների պաշտպանության ծրագիր, որը հետևում է վկաների բարեկեցությանը և անհրաժեշտության դեպքում օգնում է նոր ինքնություններ ստեղծել[5]։ Ոստիկանության և Ուղղիչ հիմնարկների վարչության միջև գոյություն ունի համաձայնություն, որի համաձայն այնտեղ պահվող վկաները պետք է պատշաճ պաշտպանություն ստանան այդ դեպարտամենտից[6]։ Նոր Զելանդիայում այս ծրագիրը տարաձայնությունների առարկա է դարձել[7]։
Թայվան[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականի փետրվարի 9-ին Չինաստանի Հանրապետությունը Թայվանում Վկաների պաշտպանության մասին օրենք է ընդունել[8]։
Շվեյցարիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեյցարական օրենսդրությունը նախատեսում է վկաների պաշտպանության ծրագիր, որը համակարգվում է Ոստիկանության դաշնային վարչության վկաների պաշտպանության խմբի կողմից[9]։
Թաիլանդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաիլանդում գործում է վկաների պաշտպանության վարչությունը, որը գտնվում է երկրի արդարադատության նախարարության տնօրինության տակ։ 1996-1997 թվականներին մշակվել են դրույթներ վկաների պաշտպանությանը վերաբերող բաժինը թագավորության 16-րդ սահմանադրության մեջ ներառելու մասին, և, վերջապես, վկաների պաշտպանության մասին դրույթը ներառվել է սահմանադրության մեջ և ուժի մեջ է մտել 2003 թվականի կեսերին։ Թաիլանդի վկաների պաշտպանության վարչությունը վարում է իր կայքը[10]։
Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաինայում, կախված գործի բնույթից և դատաքննության վայրից, վկաների անվտանգության համար պատասխանատու են տարբեր գերատեսչություններ, ինչպիսիք են «Գրիֆոն» դատական ոստիկանության հատուկ ստորաբաժանումը (մտնում է Ներքին գործերի նախարարության կազմի մեջ), Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և, ավելի վաղ, «Բերկուտ» հատուկ ոստիկանական ստորաբաժանումը[11][12]։
Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Թագավորությունում գործում է վկաների պաշտպանության համազգային համակարգ, որը կառավարվում է Անձանց պաշտպանության բրիտանական ծառայության (ԱՊԲԾ) կողմից։ Այն պատասխանատու է շուրջ 3000 անձանց անվտանգության համար[13]։ ԱՊԲԾ-ն Ազգային հանցավորության դեմ պայքարի գործակալության մասն է[14]։ Այս ծառայությունը տարածաշրջանային մակարդակով իրականացվում է տեղական ոստիկանության ուժերի կողմից։ Մինչև ԱՊԲԾ-ի կազմավորումը 2013 թվականին՝ վկաների պաշտպանությունը բացառապես տեղի ոստիկանական ուժերի պարտականությունն էր[15]։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Նահանգներում Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին 1970 թվականի օրենքի համաձայն ստեղծվել է վկաների պաշտպանության պաշտոնական ծրագիր, որն իրականացվում է ԱՄՆ-ի մարշալների ծառայության կողմից։ Մինչ այդ, վկաների պաշտպանությունն իրականացվում էր Կու-կլուքս-կլանի մասին 1871 թվականի օրենքի համաձայն՝ այն մարդկանց պաշտպանության համար, որոնք ցուցմունք էին տալիս Կու-կլուքս-կլանի անդամների դեմ։ 20-րդ դարի սկզբին Հետաքննությունների դաշնային բյուրոն երբեմն նոր ինքնություններ էր ստեղծում վկաների պաշտպանության համար[16]։
Մի շարք նահանգներ, ներառյալ Կալիֆոռնիան, Կոնեկտիկուտը, Իլինոյսը, Նյու Յորքը և Տեխասը, ինչպես նաև Վաշինգտոն ԿՇ-ն, ունեն իրենց սեփական վկաների պաշտպանության ծրագրերը դաշնային ծրագրի կողմից չընդգրկված հանցագործությունների համար։ Նահանգային ծրագրերն ապահովում են ավելի քիչ լայն պաշտպանություն, քան դաշնային ծրագիրը։ Դրանք նաև չեն կարող ներառել կամ ներգրավել այնքան մարդ, որքան դաշնային ծրագրում[17][18][19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Спецвыпуск «Программа защиты свидетелей»: Не экономить на безопасности государства
- ↑ Government of Canada (20 June 1996)։ «Witness Protection Program Act (1996)»։ Parliament of Canada։ Վերցված է 16 January 2018
- ↑ Police Government of Canada, Royal Canadian Mounted։ «Witness Protection Program»։ www.rcmp-grc.gc.ca
- ↑ «חוק להגנה על עדים, התשס"ט--2008» (PDF) (Hebrew)։ State of Israel։ 16 November 2008։ էջեր 98–115։ Վերցված է 24 November 2014(չաշխատող հղում)
- ↑ New Zealand Police։ «CIB: International Organised Crime»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-17-ին։ Վերցված է 2008-07-05
- ↑ Corrections Department NZ։ «Corrections Department NZ - Witness Protection»։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-07-ին։ Վերցված է 2010-11-18
- ↑ Scanlon Sean (2007-10-28)։ «Grieving mother wants answers after witness protection tragedy»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-30-ին։ Վերցված է 2008-07-05
- ↑ Witness Protection Act(չաշխատող հղում), English translation from the Ministry of Justice
- ↑ «Legge federale sulla protezione extraprocessuale dei testimoni» (Italian)։ Վերցված է 5 June 2020
- ↑ [1] Archived February 15, 2011, at the Wayback Machine.
- ↑ Кожен з бійців чернігівського «Грифону» у будь-який момент готовий зі зброєю в руках захистити клієнта Archived 2016-01-07 at the Wayback Machine. (in Ukrainian)
- ↑ СБУ забезпечує захист свідків у "справі Олійника" (in Ukrainian)
- ↑ Owen Boycott (24 January 2014)։ «Up to 3,000 people believed to be in witness protection programmes in UK»։ The Guardian։ Վերցված է 26 June 2014
- ↑ «National Crime Agency - Central Bureau»։ Արխիվացված է օրիգինալից 1 July 2014-ին։ Վերցված է 26 June 2014
- ↑ Owen Boycott (28 December 2012)։ «UK-wide witness protection programme to be launched in 2013»։ The Guardian։ Վերցված է 26 June 2014
- ↑ Gary T. Rowe Jr., 64, Who Informed on Klan In Civil Rights Killing, Is Dead states "He was buried under the name of Thomas Neal Moore, the identity that Federal authorities helped him to assume in 1965 after he testified against fellow Klansmen..."
- ↑ California Witness Protection Program - California Bureau of Investigation - California Dept. of Justice - Office of the Attorney General Archived February 20, 2008, at the Wayback Machine.
- ↑ Glaberson William (2003-07-06)։ «LIE OR DIE -- Aftermath of a Murder; Justice, Safety and the System: A Witness Is Slain in Brooklyn»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2006-11-30-ին։ Վերցված է 2017-02-23
- ↑ Published: July 09, 1999 (1999-07-09)։ «METRO NEWS BRIEFS: CONNECTICUT; Witness Protection Plan Is Created by New Law»։ Nytimes.com։ Վերցված է 2013-01-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Legislationline: Fair Trial (Right to a) Archived 2020-06-21 at the Wayback Machine. (Անգլերեն)