Վլադիմիր Վորոբյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Վորոբյով
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15 (27), 1876
ԾննդավայրՕդեսա, Օդեսսայի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 30, 1937(1937-09-30) (61 տարեկան)
Մահվան վայրԽարկով, ԽՍՀՄ
ԳերեզմանThirteenth City Cemetery, Kharkiv
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
ԱնդամությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
Vladimir Vorobyov Վիքիպահեստում

Վորոբյով Վլադիմիր Պետրովիչ (1876-1937), սովետական անատոմ, Ուկրաինական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1934

1903 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 1917 թվականից՝ նույն ֆակուլտետի (1921 թվականից՝ Խարկովի բժշկական ինստիտուտի) պրոֆեսոր, միաժամանակ եղել է Ուկրաինական փորձառական բժշկագիտության ինստիտուտի գիտական ղեկավար։ 1919 թվականից 1921 թվականներին աշխատել է Բուլղարիայում։ Սոֆիայի բժշկական ակադեմիայում նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է անատոմիայի ամբիոն (որն այժմ կոչվում է Վորոբյովի անվամբ)։ Զբաղվել է հիմնականում նյարդային համակարգի անատոմիայի հարցերով։ Բ․ Զբարսկու հետ առաջարկել են զմռսման նոր մեթոդ, 1924 թվականին զմռսել են Վ. Ի․ Լենինի մարմինը։ Խարկովում Վորոբյովը կազմակերպել է մարդու ձևավորման (կազմավորման) աշխարհում միակ թանգարանը։ Հեղինակ է «Մարդու անատոմիայի ատլաս»-ի (հրատարակվել է 1938 թվականից 1942 թվականներին)։ Սահմանվել է Վորոբյովի անվան մրցանակ նորմալ անատոմիայի բնագավառի լավագույն աշխատանքի համար։ Վ․ Ի․ Լենինի անվան մրցանակ (1927)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 498 CC-BY-SA-icon-80x15.png