Վլադիմիր Պապավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Պապավա
վրաց.՝ ვლადიმერ პაპავა
Ծնվել էմարտի 25, 1955(1955-03-25) (69 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)Վրաստանի խորհրդարանի պատգամավոր և Minister of Economy and Sustainable Development?
ԱնդամակցությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն
 Vladimer Papava Վիքիպահեստում

Վլադիմիր Պապավա (վրաց.՝ ვლადიმერ პაპავა, մարտի 25, 1955(1955-03-25), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և վրացի գիտնական, Իվան Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ռեկտոր։ Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գործող անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1977 թվականներին սովորել է Իվան Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետում՝ տնտեսական կիբեռնետիկա մասնագիտացմամբ և ստացել տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում։

1979-1982 թվականներին Մոսկվայում սովորել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Կենտրոնական տնտեսագիտա-մաթեմատիկական ինստիտուտում։

1982 թվականին դարձել է տնտեսական գիտությունների թեկնածու։

1989 թվականին դարձել է տնտեսական գիտությունների դոկտոր։

1994-2000 թվականներին զբաղեցրել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։

1995 թվականից պրոֆեսոր է։

1997 թվականից Վրաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է։

2013 թվականից Վրաստանի Գիտությունների ակադեմիայի գործող անդամ է։

Ավելի քան 200 գիտական աշխատությունների հեղինակ է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվական - Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի՝ Ֆիլիպ Գոգիաշվիլիի անվան մրցանակ «Նեկրոտնտեսություն. հետկոմունիստական կապիտալիզմի քաղաքական տնտեսությունը» աշխատության համար։
  • 2004 թվական - Վրաստանի պետական մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում «Մակրոտնտեսական կարգավորման մեթոդներն ու մոդելները» աշխատանքների շարքի համար (վրացի տնտեսագետներ Գուրի Անանաշվիլիի, Կլիմենտի Աչելաշվիլիի, Յակոբ Մեսխիայի, Ավտանդիլ Սիլագաձեի և Գիորգի Ծերեթելիի հետ համատեղ)։
  • 1987 թվական - Վրաստանի կրթության նախարարության պետական մրցանակ «Արդյունաբերական ձեռնարկությունների կազմակերպումը, պլանավորումը և կառավարումը» ղեկավարելու համար (Գեորգի Պապավի հետ համատեղ)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.tsu.ge/en/about/rector_appeal/ Արխիվացված 2015-09-14 Wayback Machine
  2. http://www.voltairenet.org/auteur122963.html?lang=ru
  3. http://www.labyrinth.ru/content/card.asp?cardid=31918
  4. http://gazeta.aif.ru/_/online/tbilisi/578/15_01(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Պապավա» հոդվածին։