Վլադիմիր Ղալումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Ղալումյան
Վլադիմիր Ղալումյան.jpg
Վլադիմիր Ղալումյան Գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով պարգևատրվելիս (ձախից առաջինը)
Ծնվել էհունվարի 16, 1932(1932-01-16)
ԾննդավայրՍևքար, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 11, 2019(2019-05-11) (87 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
ԱշխատավայրՀայանտառ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Վլադիմիր Բագրատի Ղալումյան (հունվարի 16, 1932(1932-01-16), Սևքար, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - մայիսի 11, 2019(2019-05-11), Երևան, Հայաստան), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ Աշխատել է Իջևանի շրջանի ՄՏ կայանում, Սևքարի կոլտնտեսությունում, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր հացամթերումների վարչությունում որպես գյուղատնտես։ 1961-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ մթերումների մինիստրության բուսաբուծական մթերքների գնումների վերահսկողության տեսչության, 1962-1964 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսական մթերքների արտադրության ու մթերումների մինիստրության վարչության պետ։ 1964 թվականին ընտրվել է Իջևանի շրջանի կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների արտադրական վարչության կուսակցական կոմիտեի քարտուղար, 1965-1970 թվականներին՝ ՀԿԿ Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1970-1972 թվականներին եղել է ՀԿԿ Կենտրոնական Կոմիտեի գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1972-1986 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար։ ՀԿԿ Կոմունիստական Կուսակցության անդամության թեկնածու է 1966 թվականից, ՀԿԿ ԿԿ-ի անդամ՝ 1971 թվականից, Կոմունիստական Կուսակցության բյուրոյի անդամ՝ 1972 թվականից։ ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ՝ 1966 թվականից։ Եղել է ՀԽՍՀ 5-րդ և 10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1986-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, 1988-1992 թվականներին՝ «Հայանտառ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 23 CC-BY-SA-icon-80x15.png