Մեքենա-տրակտորային կայաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Green tractor.jpg

Մեքենա-տրակտորային կայաններ, ՄՏԿ, ԽՍՀՄ-ում պետական գյուղատնտեսական ձեռնարկություններ, որոնք նախատեսված էին կոլտնտեսություններին տեխնիկական և կազմակերպչական օգնություն ցույց տալու համար։ ՄՏԿ-ում կննտրոնացված էին գյուղատնտեսական արտադրության հիմնական մեքենաները (տրակտորներ, կոմբայններ և այլն) և կոլտնտեսություններին սպասարկում էին պայմանագրային հիմունքներով։ Առաջին մեքենատրակտորային կայանը կազմակերպվել է 1928 թվականին, Օդեսայի մարզում (ՀԽՍՀ-ում՝ 1929 թվականին, Հոկտեմբերյանի շրջանում)։ ՄՏԿ վճռական դեր են խաղացել գյուղի սոցիալիստական վերակառուցման, կոլտնտեսային կարգի, ինչպես նաև բանվոր դասակարգի ու գյուղացիության դաշինքի ամրապնդման և այլ խնդիրներում։ 1958 թվականին դրանք վերակազմավորվեցին նորոգման տեխնիկական կայանների (ՆՏԿ), իսկ տեխնիկական բոլոր միջոցները (շուրջ 32 միլիարդ ռուբլի արժեքով) վաճառվեցին կոլտնտեսություններին։ Նույն թվականին ՆՏԿ-ները վերածվեցին «Գյուղտեխնիկա»-ի (1978 թվականից՝ Գյուղատնտեսության արտադրատեխնիկական ապահովման պետական կոմիտե) շրջանային միավորումների։ ՄՏԿ-ների կազմակերպման ԽՍՀՄ փորձը օգտագործել են սոցիալիստական մի շարք երկրներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 504 CC-BY-SA-icon-80x15.png