Վլադիմիր Հարությունյան (տնտեսագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Հարությունյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1957 Քարինջ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 5, 2022[1] (64 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Պարգևներ |
Վլադիմիր Լիպարիտի Հարությունյան (մայիսի 21, 1957, Քարինջ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 2022[1]), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2007), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1974-1979 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, 1979-1984 թվականներին` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ամորտիզացիոն ֆոնդը սոցիալիստական վերարտադրության մեջ» թեմայով։ 2004 թվականին՝ դոկտորական ատենախոսություն «Հարկաբյուջետային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնախնդիրները ՀՀ-ում»։ 2006 թվականից մինչև կյանքի վերջ ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենն էր, 2005-2006 թվականներին եղել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենը, 2003-2005 թվականներին` «Հայաստան համահայկական հիմնադրամում»-ի ֆինանսական բաժնի պետ։ 2003-2011 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում «Հարկաբյուջետային քաղաքականություն», «Պետական և մունիցիպալ ֆինանսներ» և «Հարկային քաղաքականություն» իր հեղինակած առարկաները։ 2002-2003 թվականներին եղել է «Արդշին» և «Արդշինինվեստ» բանկերի ադմինիստրացիայի ղեկավարի գլխավոր խորհրդական, մասնաճյուղի կառավարիչ, վարչության պետ, 2002 թվականին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն, 2001-2002 թվականներին` ՀՀ պետական եկամուտների նախարարության ՏՀ տեսչության պետ, կենտրոնական ստուգումների վարչության պետի տեղակալ, 2000-2001 թվականներին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ֆինանասական վարչության պետ, «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն, 1999-2000 թվականներին` Հայխնայբանկում բաժնի պետ, 1997-1999 թվականներին` ՀՀ հարկային տեսչության համակարգում որպես վարչության պետի տեղակալ (1997), այնուհետև Շենգավիթի (1997-1998), Շահումյանի (1998-1999), Էրեբունու (1999) ՏՀ տեսչությունների պետ։ 1996-1997 թվականներին եղել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ, 1993-1996 թվականներին` Երևանի քաղգործկոմի ֆինանսական վարչության պետ, 1992-1993 թվականներին` Հայարդշին բանկի մասնաճյուղի կառավարչի տեղակալ, 1991-1992 թվականներին` Հայագրոբանկում որպես բաժնի պետ, 1979-1991 թվականներին` Երևանի քաղգործկոմի ֆինանսական վարչությունում որպես ավագ տնտեսագետ (1979-1987), հաստիքային բաժնի պետ (1987-1990), ֆինանսական վարչության պետի տեղակալ (1990-1991)։ 1981-1988 թվականներին դասախոսել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում[2]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 թվականին՝ ՌԴ գիտությունների ակադեմիայում (Մոսկվա, ՌԴ) տեղի ունեցող «Ռուսաստանը 21-րդ դարում.համաշխարհային մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» ամենամյա համաժողովի կազմկոմիտեի անդամ
- 2007 թվականին «Լրաբեր հասարակական գիտությունների ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ
- 2007 թվականին «Ֆինանսներ և էկոնոմիկա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
- 2007 թվականին «Էկոնոմիկա» ասմագրի խմբագրական խորհրդի անդամ
- 2010 թվականին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գործող (014) գիտական աստիճաններ շնորհող տնտեսագիտական մասնագիտական խորհրդի անդամ
- 2007-2010 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում գործող (008) գիտական աստիճաններ շնորհող տնտեսագիտական մասնագիտական խորհրդի անդամ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2013 թ.)[3]:
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆինանսական համահարթեցման հիմնախնդիրները», Հարությունյան, Վլադիմիր Լիպարիտի, Երևան։ Գիտություն, 2008 . 116 էջ. :
- Բյուջետային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Հարությունյան, Վլադիմիր Լիպարիտի, Երևան։ Զանգակ-97, 2003, 120 էջ։ 20 սմ.[4]
- Հարկային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Հարությունյան, Վլադիմիր Լիպարիտի, Զանգակ-97, 2003, 192 էջ[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 65 տարեկան հասակում կյանքից հեռացել է տնտեսագետ Վլադիմիր Հարությունյանը
- ↑ ՀՀ ԳԱԱ, Թղթակից անդամներ, Վլադիմիր Հարությունյան
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Բյուջետային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում
- ↑ Հարկային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Հարությունյանի կենսագրությունը Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի կայքում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Հարությունյան (տնտեսագետ)» հոդվածին։ |
|