Վլադիմիր Հայրապետյան (աստղաֆիզիկոս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Հայրապետյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1960 (64 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | հետազոտող և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, Goddard Space Flight Center?[1], Վաշինգտոնի ամերիկյան համալսարան[2] և Ջորջ Մեյսոնի համալսարան |
Անդամակցություն | Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1982) և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան (մայիսի 23, 1989)[3] |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու |
Վլադիմիր Սերգեյի Հայրապետյան (մայիսի 8, 1960, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկահայ աստղաֆիզիկոս, ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր, Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Ամերիկայի հայ ճարտարագետների միության (AESA) խորհրդի անդամ, Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի հետազոտող պրոֆեսոր, Հայկական աստղագիտական ընկերության անդամ, աստղաֆիզիկայի գիտությունների թեկնածու (1989)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Հայրապետյանը ծնվել է 1960 թվականի մայիսի 8-ին, Բաքու քաղաքում, ավարտել է տեղի ֆիզիկայի և մաթեմատիկայի դպրոցի աստղագիտական խմբակը[4]։ 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի բաժինը։ 1982-1994 թվականներին աշխատել է Բյուրականի աստղադիտարանի Տեսական աստղագիտության բաժնում, որի ղեկավարն է եղել Վիկտոր Համբարձումյանը։ Հետագայում աշխատել է Ղրիմում, Գերմանիայում, Դանիայում, Շվեդիայում։
Վլադիմիր Հայրապետյանը Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) աշխատակից է, Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս։ Հայազգի գիտնականը աստղագիտություն է դասավանդում Մեծ Վաշինգտոնի տարածքում գտնվող Ջորջ Մեյսոնի համալսարանում, Միջազգային աստղագիտական միության ակտիվ անդամ է[5]։
Վլադիմիր Հայրապետյանը աստղաֆիզիկայի մասին մի շարք հոդվածների հեղինակ և համահեղինակ է[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
- ↑ ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
- ↑ ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
- ↑ NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հայ աստղաֆիզիկոսը կարծում է, որ մոտ 20 տարուց տիեզերքում կյանք կհայտնաբերվի
- ↑ Vladimir Airapetian
- ↑ Vladimir Airapetian Research Professor in Residence Department of Physics
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|