Վլադիմիր Աբրոյան
Վլադիմիր Աբրոյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1939 (81 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և ծաղրանկարիչ |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Վլադիմիր Օնիկի Աբրոյան (սեպտեմբերի 23, 1939, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ ծաղրանկարիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ[1]։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1960):
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Աբրոյանի ինքնակենսագրությունը, դիմանկարն ու ծաղրանկարներից յոթը զետեղված են Թուրինի Հումորի միջազգային կենտրոնի «Ծաղրանկարի միջազգային հանրագիտարանում»։ Ծաղրանկարչի աշխատանքները տեղ են գտել նաև Գաբրովոյի «Ծաղրանկարի համաշխարհային անթոլոգիայում»։ Երկար տարիներ աշխատակցել է «Ոզնի երգիծաթերթին»։ Մասնակցել է ցուցահանդեսների Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Բրազիլիայում, Կուբայում, Հոլանդիայում։
Վլադիմիր Աբրոյանի աշխատանքները տպագրվել են «Ոզնի» ամսագրում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, ինչպես նաև` նախկին ԽՍՀՄ-ի մի շարք ամսագրերում ու թերթերում, այդ թվում՝ «Կրոկոդիլը», «Նեդելյան», «Օգոնյոկը», «Սմենան», «Սովետսկի սոյուզը», «Moscow News»-ը, «Լիտերատուրնայա գազետան», «Սովետսկի սպորտը», «Ֆուտբոլը», նաև ԳԴՀ-ի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Լիբանանի ամսագրերը[2]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Չեզարե Մարկորելիի» անվան մրցանակ, 1995
- Արվեստում հումորի միջազգային բիենալեի 28-րդ տեղ, Իտալիայի Տոլենտինո , 2015 («Իլյուզիոնիստի թաղումը» աշխատանք)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարիչների միության կատալոգ, 2007 : Աբրոյան Վլադիմիր Օնիկի[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Sputnik։ «Հայ ծաղրանկարիչ. ծիծաղել ապրելու համար»։ armeniasputnik.am։ Վերցված է 2016-08-06
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Աբրոյան, Վլադիմիր Օնիկի, 1939- (Personal Name)»։ opac.flib.sci.am։ Վերցված է 2016-08-06