Վիքիպեդիա:Գնահատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
QSicon in Arbeit.svg

Ընտրյալ ցանկեր և պորտալներ  • Ընտրյալ հոդվածներ  • Լավ հոդվածներ  • Տարվա հոդված  • Գնահատում

↱ ՎՓ:Գնահատում
Պահոց
Գնահատման պահոց

Թեկնածուներ[խմբագրել կոդը]

Մուտքագրեք գնահատման առաջադրվող հոդվածի անունը «/» նշանից հետո և սեղմեք «ստեղծել».


Գեորգ Կանտոր[խմբագրել կոդը]

Գեորգ Կանտոր (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)
Գնահատման ժամկետները Օգոստոսի 17, 2019 - Սեպտեմբեր 17, 2019

Գնահատման եմ ներկայացնում ամենամաթեմատիկոսներից մեկի մասին հոդվածը։ Հոդված դեռ 2012 թվականին ստեղծել է WikiTatik մասնակիցը։ Վերջերս այն բարելավել եմ՝ թարգմանելով Անգլերեն Վիքիպեդիայի համանուն հոդվածից։ Հոդվածը անգլերենում ընտրյալ է և կարծում եմ, որ մեզ մոտ էլ կարգավիակ ստանալու իրավունք ունի՝ հաշվի առնելով այն, որ Կանտորի կենսագրության մասին բավական քիչ տեղեկություններ են պահպանվել և հոդվածը բավական ամբողջական է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:17, 17 Օգոստոսի 2019 (UTC)

Արտավազդ Բ[խմբագրել կոդը]

Արտավազդ Բ (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)
Գնահատման ժամկետները Օգոստոսի 8, 2019 - Սեպտեմբեր, 2019

Գնահատման եմ ներկայացնում հայոց մեծագույն արքաներից Արտավազդ Բ-ի մասին պատմող հոդվածը (հավակնում է դառնալ լավ հոդված): Կարծում եմ Արտավազդ Բ-ն արժանի է hy.wiki-ում ունենալ արժանավայել հոդված դրա համար շատ կցանկանայի լսել այլոց կարծիքները։ Շնորհակալություն--Օmıcrօn 08:42, 9 Օգոստոսի 2019 (UTC)

Սամվել ջան, քո արձագանքը կցանկանամ լսել։ Ժամանակ ունենալու պարագայում կխնդրեմ անդրադառնալ։ Շնորհակալություն!--Օmıcrօn 06:39, 10 Օգոստոսի 2019 (UTC)
Նորայր ջան, շնորհակալություն իհարկե ինձ վստահելու համար, սակայն ես պատմաբան չեմ և խորը դատել չեմ կարող, այնուամենայնիվ ունեմ որոշ նկատառումներ.
  • Նախևառաջ-հոդվածը իմ կարծիքով ավելի շատ նման է դասագրքային պատմվածքի, քան հանրագիտարանային հոդվածի: Անչափ շատ են ավելորդ հուզական մակդիրները, որոնք հանրագիտարանային չեն, օրինակ` «անփառունակ մահվան դատապարտվում հենց ինքը՝ Հռոմի եռապետը», ինչի անփառունակ? ճակատամարտում զոհվելը անփառունակ է?:
  • Երկրորդը և ամենակարևորը-աղբյուրների բացակայությունը կամ եղածների վստահելի լինելու ոչ միանշանակ լինելը: Քանի որ խոսվում է 2000-ից ավելի տարի առաջ եղած դեպքերի մասին ըստ իս պետք է օգտագործել միայն ստույգ պատմական տվյալներ, սակայն հոդվածում կան այնպիսի մանրամասնություններ, որոնց հավատալս չի գալիս, ստուգել էլ չեմ կարող, քանի որ աղբյուր չեմ գտնում: Օրինակ` «Որոդես Բ-ն Արտավազդի այս որոշումն ընդունում է մեծ ոգևորությամբ»: Որտեղից են մեզ հասել տվյալներ, որ մեծ ոգևորությամբ է ընդունել, կամ օրինակ` «Արտավազդը շատ լավ գիտակցում էր, որ եթե չներկայանա Անտոնիոսին, վերջինս պատերազմ կսկի և սրի կմատնի հայերին։»
  • Հոդվածում օգտագործված են աղբյուրներ, որոնց ստուգելիությունը ինձ համար խնդիր է, օրինակ ««Տիգրան Մեծ․ գահակալության 2100 ամյակ» միջազգային գիտաժողով, զեկուցումների հիմնադրույթներ, Աշտարակ, 2005», սա ինչ է գիրք, գիտական հոդված, պարզ չէ, ինչպես կարող եմ այն կարդալ նորից պարզ չէ: Կամ orum.armedu.am ինչպես կարող է համարվել վստահելի աղբյուր?--Սամվելքննարկում 12:25, 13 Օգոստոսի 2019 (UTC)
Շնորհակալություն նկատառումների համար, Սամվել ջան։
  • Ա) Առաջին կետի կապակցությամբ այդքան էլ համաձայն չեմ, քանզի հոդվածը գրելիս փորձել եմ ձեր մնալ մակդիրների կիրառությունից, իսկ որոշ ածականներ պարզապես ներկայացնում են օբյեկտիվ իրականությունը։ Անտոնիոսի մահվան գնահատականը տվել է պատմությունը․ վերջինս Ակտիումում կորցրել է իր բանակը, ապա՝ ինքնասպան եղել։ Սա իրապես անփառունակ մահ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զորավարի համար փառքով նահատակվել նշանակում է «մահանալ սուրը ձեռքին»։ Սա պատմագիտական տեսանկյունից։

Բ) Մակդիրներ կարծես թե չեմ նկատում։ Եթե դժվար չէ, կխնդրեի մատնանշել։

  • Հոդվածում նշվել են այն աղբյուրները, որոնցից օգտվել եմ (հնարավորինս զերծ եմ մնացել արհեստականորեն աղբյուրներ ավելացնելուց): Նշածդ հատվածների աղբյուրը ևս եղել է ծանոթագրութունների ցանկում․ տե՛ս այստեղ:
  • Որքանով որ գիտեմ առանց հղում գրքեր ևս կարող ենք օգտագործել որպես աղբյուր :)--Օmıcrօn 23:06, 13 Օգոստոսի 2019 (UTC)
Նորայր ջան, կարելի է առանց հղում գրքեր, սակայն այդ դեպքում կխնդրեմ լրացնես {{գիրք}} կաղապարը` հստակ նշելով հեղինակներին և էջերը, որտեղ զետեղված է տվյալ տեղեկատվությունը: Կրասոսի ինքնասպան լինելու վերաբերյալ առաջին անգամ եմ լսում, բացի այդ թշնամու ձեռքը չընկնելու համար ինքնասպան լինելը երևի թե անփառունակ չի, ինչևէ կխնդրեի բերել որևէ աղբյուր, որով նշված է, որ Կրասոսը «անփառունակ» ինքնասպան է եղել: Աղբյուրների մասով ինձ համար հեղինակավոր են տվյալ ժամանակի պատմագիրների գրվածքները, մնացածը պետք է լինեն դրանց վերարտադրությունը կամ ինչ-որ մեկի ենթադրությունները, քանզի նորից եմ կրկնում անցել է 2000-ից ավել տարի և այդպիսի մանրամասնորեն իմանալ իրականում ինչ է կատարվել հնարավոր չէ, բացի այդ պարսիկ պատմիչը կարող է դեպքերը այլ կերպ նկարագրել հայը` այլ:--Սամվելքննարկում 05:17, 14 Օգոստոսի 2019 (UTC)
Կներես, Սամվել ջան։ Պարզապես մենք տարբեր անձանց մասին ենք խոսում (կոնկրետ ես Անտոնիոսին նկատի ունեի)․ Կրասոսի պարագայում «անփառունակ» մահվան հանգամանքը իրապես կարելի է պնդել, հաշվի առնելով, որ նա գլխատվել է, իսկ կոկորդի մեջ հալեցված ոսկի է լցվել։ Աղբյուրների մասին՝ մենք հոդվածում գրում ենք այն, ինչն ընդունված է մերօրյա պատմագիտության մեջ։ Ինչքանով տեղյակ եմ՝ Վիքիպեդիան հետազոտական հարթակ չէ և մենք պարտավոր չենք վերծանել պատմական իրողությունները։ Համենայն դեպս հոդվածում շարադրված է այն, ինչը հասանելի է մեզ և ընդունված է ճիշտ համարել։--Օmıcrօn 21:44, 14 Օգոստոսի 2019 (UTC)
Նորայր ջան, ինքդ ես որոշել, որ այդ մահը «անփառունակ» է, թե՞ կա ինչ որ մասնագիտական կարծիք, որ այս մահերը հերոսական են, սրանք անփառունակ: Աղբյուրների մասով չհասկացա ինչ է նշանակում ընդունված է, ում կողմից է ընդունված: Ես չեմ ասում վերծանենք, ես ասում եմ գրենք ճիշտը, ամեն տեղեկություն չպետք է համարել ճիշտը:--Սամվելքննարկում 05:12, 15 Օգոստոսի 2019 (UTC)
Սամվել ջան, forum.armedu.am-ը ՀՀ ԿԳՆ-ի ենթակայության տակ գտնվող Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի պաշտոնական կայքն է, ինչպե՞ս կարող է հեղինակավոր աղբյուր չլինել։ Կրասոսի «անփառունակ» մահվան կապակցությամբ կասեմ հետևյալը․ եթե կան փաստեր՝ դրանց շրջանակներում կարելի է տալ ընդհանրական բնորոշումներ։ Հռոմեացու համար հանրապետական շրջանում գլխատումը և անարգումը (նրա գլուխը նետվում է թագավորների առջև) հիրավի անփառունակ պահ է։ Բացի այդ, կարծես թե միևնույն կերպ է Կրասոսի մահը բնութագրել նաև Պլուտարքոսը։ Տե՛ս Խառանի ճակատամարտ հոդվածը։--Օmıcrօn 10:07, 16 Օգոստոսի 2019 (UTC)
Փորձեցի մուտք գործել forum.armedu.am կայքը, գրեց «Կայքը կվերագործարկվի ուսումնական տարվա սկզբին», այսինքն տեղեկությունը ստուգելու համար պետք է սպասենք ուսումնական տարվա սկբին, անփառունակի մասով Պլատոնի մեջբերման հետ կապված սպասում եմ հղմանը համապատասխան աշխատության համապատասխան էջին:--Սամվելքննարկում 10:42, 16 Օգոստոսի 2019 (UTC)
Կայքն աշխատում է, իսկ Պլատոնից ես չեմ օգտվել։--Օmıcrօn 12:30, 16 Օգոստոսի 2019 (UTC)
Կներես, Պլուտարքոսին ի նկատի ունեի:--Սամվելքննարկում 13:42, 16 Օգոստոսի 2019 (UTC)
Ես կարող է շփոթվում եմ, որևէ մեկին կխնդրեմ հավաքել https://forum.armedu.am, բերում է «Կայքը կվերագործարկվի ուսումնական տարվա սկզբին», սա էլ մեր հեղինակավոր աղբյուրը։--Սամվելքննարկում 17:02, 16 Օգոստոսի 2019 (UTC)
Նույն բանն էլ ինձ մոտ է: Բացի այդ, այո՛, կայքը ԿԳՍՄ նախարարության ենթակայության տակ է, սակայն չի կարող լինել հեղինակավոր, քանի որ նախ ֆորում է, երկրորդ մշտական հասանելիություն չունի, բացի այդ, ֆորումում ո՛վ ի՛նչ ուզի, կգրի, դա մեզ համար հիմք չի կարող լինել: Միանշանակ կողմ եմ աղբյուրը հեռացնելուն կամ բնօրինակին դիմելուն:--Սիգմա (քննարկում) 17:13, 16 Օգոստոսի 2019 (UTC)

Բոսնիա և Հերցեգովինա[խմբագրել կոդը]

Բոսնիա և Հերցեգովինա (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)
Գնահատման ժամկետները Օգոստոսի 8, 2019 — սեպտեմբերի 7, 2019

Ողջույն: Գնահատման եմ ներկայացնում իմ կողմից ամբողջապես ձևափոխված հոդվածը (թարգմանված է ռուսերեն, անգլերեն և որոշ հատված վերցված են բոսնիերեն տարբերակից): Կարծում եմ, որ հոդվածը գնահատումից հետո կարող է հավակնել լավ հոդվածի կարգավիճակին: --Գևորգ💬 16:15, 6 Օգոստոսի 2019 (UTC)


Շնորհակալություն -Գևորգին, ահռելի աշխատանք է կատարված, սակայն իմ կարծիքով դեռ շատ աշխատանք կա լավ կարգավիճակ ստանալու համար, հերթով նշեմ նկատածքս թերությունները.

  • ամենաառաջին, չեմ հասկանում ինչի պետք է գրել երկրի անվանումը թուրքերեն, ոչ Թուրքիայի մաս է կազմում, ոչ էլ թուրքերենը պետական լեզու է,
  • դարերը որոշ տեղերում հռոմեական են որոշ տեղերում արաբական, պետք է բերել բոլորը արաբական տեսքի, օրինակ 1-ին դար, ոչ թե I դար,
  • ներածական մասը կիսատ է, շեշտը դրված է միայն պատմության վրա, չկա խոսք երկրի կառուցվածքի, տնտեսության, մշակույթի, արտաքին հարաբերությունների մասին, կարելի է մեկ երկու նախադասությամբ անդրադառնալ:
  • ծագումնաբանություն հատվածում չի խոսվում ծագումնաբանության մասին, չկա խոսք ինչ է նշանակում Բոսնիա կամ Հերցեգովինա,
  • կան բազմաթիվ պնդումներ, որոնք չունեն հղումներ աղբյուրներին, օրինակ` «Բոսնիա և Հերցեգովինայի համայնքի մի մասը հույս ուներ Ավստրո-Հունգարիայի տիրապետության տակից ազատմանը և Սերբիայի գլխավորությամբ նոր հանրապետության ստեղծմանը։», պարզ է որ ռուսերենից է թարգմանվել, այնտեղ աղբյուրներ չկան, սակայն ըստ մեր կանոնների ցանկացած պնդում պետք է լինի ստուգելի: Ես բոլոր այդպիսի պնդումների վրա կդնեմ {{փաստ}} կաղապարը, որպեսզի այստեղ հերթով չնշեմ,
  • որոշ պնդումներ անգամ ռուսերենում չկան, չկան նաև աղբյուրները, կխնդրեի հեղինակին մատնանշել աղբյուրները և համեմատական թվերի մեծ նշել ինչի համեմատ, օրինակ` «1998 թվականին երկրի ՀՆԱ-ն նվազել է ավելի քան 75% -ով», ռուսերենում նման բան չտեսա, բացի այդ անհրաժեշտ է նշել ինչի համեմատ: Նաև օրինակ` «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր երկրում գործազրկության մակարդակը ամենաբարձրն է:» ամենաբարձրն է աշխարհում, Եվրոպայում, թե՞ բալկանյան թերակղզում:
  • Առայժմ այսքանը, հաճելի խմբագրումներ:--Սամվելքննարկում 09:58, 7 Օգոստոսի 2019 (UTC)
Սամվել ջան, շնորհակալ եմ արձագանքի համար: Ներածությունը համարյա ամբողջությամբ փոխեցի, ծագումնաբանությում նոր տեղեկություններ ավելացրեցի և ևս մի քանի մանր մունր բաներ: Ինչ կապված է {{փաստ}} կաղապարի հետ, հոդվածում ես որևէ տեղ չնկատեցի այդ կաղապարից: Եթե որևէ սխալներ կամ ուրիշ բաներ գտնեք, կխնդրեմ ինձ տեղեկացնել, որպեսզի հոդվածը կարողանամ հնարավորինս կատարյալ սարքեմ: Շնորհակալություն: --Գևորգ💬 11:31, 7 Օգոստոսի 2019 (UTC)
Գևորգ ջան, որոշ շտկումներ կատարեցի, մի երկու տեղ դրեցի կաղապարը, ժամանակի ընթացքում էլի թերություններ տեսնեմ կնշեմ: Մի կարևոր նկատառում ևս, հոդվածում որոշ ներքին հղումներ կարևոր աշխարհագրական օբյեկտներին, նշանավոր անձանց և իրադարձություններին բացակայում են, կխնդրեի ավելացնես` հաշվի չառնելով որ դրանք կարմիր հղումներ կլինեն, քանզի կարմիր հղումները նույնպես Վիքիպեդիայի կարևոր մասն են:--Սամվելքննարկում 05:58, 8 Օգոստոսի 2019 (UTC)
OptiYes check.svg Արված է--Գևորգ💬 20:18, 9 Օգոստոսի 2019 (UTC)

Քսավյե Դոլան[խմբագրել կոդը]

Բեսլանի ահաբեկչական հարձակում[խմբագրել կոդը]

Վարդանանց պատերազմ[խմբագրել կոդը]

Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկ[խմբագրել կոդը]