Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Մարտ 2018

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Editing News #1—2018

20:56, 2 Մարտի 2018 (UTC)

Օրվա հոդվածների վերաբերյալ

Ցանկանում եմ իմանալ ի՞նչ հաջորդականությամբ են ընտրվում օրվա հոդվածները, ըստ ներկայացման ամսաթվի, ըստ որակի, ըստ թեմայի, ըստ ծանոթի, թե՞ որևէ տրամաբանություն չկա: Ինչի եմ հարցնում, որովհետև նայում եմ թեկնածուների թվում 2017 թվականի մայիսից հոդված կա, որի վերաբերյալ կարծիք չկա: Հասկանում եմ, որ նախագծի վրա աշխատում են մեկ կամ երկու մասնակից, սակայն առաջադրողների համար պետք պարզ լինի տրամաբանությունը:--Սամվելքննարկում 05:23, 7 Մարտի 2018 (UTC)[reply]

Խմբագրման երկօրյակ (մարտի 23-25)

Սիրելի խմբագիրներ, Վիքիմեդիա Հայաստանը մարտի 23-25-ին Ծաղկաձորում կազմակերպում է հերթական խմբագրման երկօրյակը։

Երկօրյակին կարող են մասնակցել Վիքիպեդիայում խմբագրման փորձ ունեցող և 18 տարեկանից բարձր խմբագիրները, այդ թվում՝ «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի մասնակիցները։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է՝ ըստ Վիքիպեդիայում նրանց կատարած ներդրումների։

Հանգստյան տանը կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է Վիքիմեդիա Հայաստանը։ Գրանցման վերջնաժամկետն է մարտի 18-ը ներառյալ։

Եթե ցանկանում եք հանդիպել, միասին խմբագրել հաճելի մթնոլորտում՝ անպայման դիմեք։ Գրանցվե՛ք այստեղ։ --Davit Saroyan (WMAM) (քննարկում) 17:03, 8 Մարտի 2018 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ «Օլիմպիական խաղեր»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Օլիմպիական խաղեր» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 00:38, 11 Մարտի 2018 (UTC)[reply]

Galicia 15 - 15 Challenge

Wikipedia:Galicia 15 - 15 Challenge is a public writing competition which will improve improve and translate this list of 15 really important articles into as many languages as possible. Everybody can help in any language to collaborate on writing and/or translating articles related to Galicia. To participate you just need to sign up here. Thank you very much.--Breogan2008 (քննարկում) 14:08, 12 Մարտի 2018 (UTC)[reply]

Ապավենի սխալ անվանումները

Բարև ձեզ, հասկանում եմ ավելացրել եք, բայց որտեղից? սկսենք նրանից որ ձեր ներկայացրած "բնակավայրերի բառարան"ում նման բան չկա գրած,2.ես տեղացի եմ եվ երբեք չեմ լսել կամ տեսել (հանրագիտարանում կամ ուրիշ աղբյուրում)նման անուններ, 3.ինչ է նշանակում "Պոկր Սարի(յ)ար"??? դա լավագուըն դեպքում ռուսախոս մեկի կողմից արտասանված բառակապակցություն է )) 4. կարող եմ ասել թե ինչպես է հնչում տեղի բարբառով "ձոքր" բառը Սարգիս (քննարկում) 08:40, 13 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի Սարգիս, խնդրում եմ ավելի հանգամանալից նշել խնդիրը, ի՞նչի մասին է խոսքը, հոդվածի անվանումը:--Սամվելքննարկում 08:41, 13 Մարտի 2018 (UTC)[reply]
Նյութն ուղղվել է: Այն սխալմամբ թարմացված էր այստեղից և օդի միջից չէր ինֆորմացիան: Ուղղակի նույնանուն գյուղեր էին տարբեր մարզերում, որը շփոթմունքի մեջ գցել: --Nimeru23 (քննարկում) 08:43, 13 Մարտի 2018 (UTC)[reply]

Մեդիագրագիտություն և վիքի․ Քննարկում Վիքիմեդիա Հայաստանում

Ողջույն, սիրելի վիքիխմբագիրներ,

Մեդիագրագիտությունն ու Վիքիպեդիան սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ, քանի որ Վիքիպեդիայի հոդվածների հավաստիությունը մեծապես կախված է դրանցում նշված աղբյուրներից։ Կարևորելով Վիքիպեդիայի հավաստիությունը՝ մարտի 16-ին, ժամը 19։00-ին Վիքիմեդիա Հայաստանը հյուրընկալելու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության փորձագետ Լուսինե Գրիգորյանին։

Ունե՞ք հարցեր աղբյուրների վերաբերյալ, հետաքրքրո՞ւմ է մեդիագրագիտությունը։ Եթե այո, սիրով հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը։

Զինվեք ժպիտով և բնականաբար հարցերով ։)

Գրանցվելու համար սեղմեք այստեղ։ --Dato (WMAM) (քննարկում) 11:20, 15 Մարտի 2018 (UTC)[reply]

«Հայաստանի առաջին հանրապետություն» նախագիծ

Ողջույն հարգելի համայնք: Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակին ընդառաջ մտածում եմ, որ կարելի է իրականացնել նախագիծ, որի ժամանակ կբարելավենք Առաջին հանրապետությանը վերաբերող թեմաները և հոդվածները, ինչպես նաև կգրենք նոր հոդվածներ: Մտածում եմ, որ կարելի է իրականացնել նաև միջվիքիական համագործակցություն՝ առաջարկելով այլալեզու վիքիներին գրել հոդվածներ Հայաստանի առաջին հանրապետության մասին (ինչպես օրինակ Հունգարական հեղափոխությանը նվիրված համագործակցությունը): Հետաքրքիր է լսել նաև Ձեր տեսակետը:--Armen (քննարկում) 16:33, 13 Մարտի 2018 (UTC)[reply]

Շատ լավ գաղափար է, ես կողմ եմ:--Սամվելքննարկում 11:15, 14 Մարտի 2018 (UTC)[reply]
Վիքիմեդիա Հայաստանը, համագործակցելով Ազգային գրադարանի հետ, կարող է նախագծին օգնել աղբյուրներ, գրականություն տրամադրելով։ Եթե կազմակերպչական այլ հարցեր էլ կան, որտեղ օգնության կարիք լինի, ուրախ կլինենք օգնել։ --Lilit (WM AM) (քննարկում) 07:08, 15 Մարտի 2018 (UTC)[reply]
Անչափ շնորհակալ եմ Լիլիթ ջան: Մեծ սիրով կհամագործակցենք:--Armen (քննարկում) 07:29, 15 Մարտի 2018 (UTC)[reply]

Ես էլ եմ կողմ։ Կարծում եմ այս թեմայով լիքը բարելավելու բան կա։ Ինչով կարողանամ, կօգնեմ։ --XenonX88 (քննարկում) 19:11, 16 Մարտի 2018 (UTC)[reply]

Տեղեկաքարտի փնտրտուք

Ողջո՜ւյն: Մեծ Հայքի նահանգների համար կա այսպիսի տեղեկաքարտ: Ձեր կարծիքով կարելի՞ է այն օգտագործել Մեծ Հայքի գավառների մասին հոդվածներում: Եթե ոչ, ապա ո՞վ կստեղծի համապատասխան տեղեկաքարտ:--Գարդմանահայ (քննարկում) 18:27, 16 Մարտի 2018 (UTC)[reply]

Մենք ունենք {{Տեղեկաքարտ Պատմական երկիր}} և {{Տեղեկաքարտ Վարչական միավոր}} կաղապարներ։ Գուցե դրանք բավարարել՞ու են պահանջներին։ Եթե ոչ, գուցե անհրաժ՞եշտ է տեղեկաքարտ Պատմական վարչական միավոր։ - Kareyac (քննարկում) 03:47, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Kareyac ջան շնորհակալություն օրինակներ ներկայացնելու համար, բայց դրանք լիարժեք չեն արտացոլում պատմական վարչական միավորի պահանջներին: Կարծում եմ, որ անհրաժեշտ է նորը ստեղծել հատկապես որ բազմաթիվ են պատմական վարչական միավորների մասին հոդվածները: Միգուցե Մեծ Հայքի գավառների մասին առանձին տեղեկաքարտ ստեղծվի՞՝ հաշվի առնելով այդ գավառների մեծաթիվ լինելը:--Գարդմանահայ (քննարկում) 08:48, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Բարի, փորցեմ ստեղծել Պատմական վարչական միավոր կաղապարը ։ - Kareyac (քննարկում) 08:55, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Օտարալեզու քարտեզներ

Հարգելի համայնք, Հայերեն Վիքիպեդիայում բազմաթիվ են այն օրինակները, երբ հոդվածներում տեղադրվում են օտարալեզու քարտեզներ: Իմ կարծիքով այդ հանգամանքը հեղինակազրկում է Հայերեն Վիքիպեդիան: Սա անընդունելի է: Մեր օրերում համակարգչի միջոցով շատ հեշտ է քարտեզի վրայի օտարալեզու գրությունները դարձնել հայալեզու: Վերջին մի քանի տարում իմ ստեղծած կամ էապես բարելավված հոդվածներում տեղադրում եմ միայն հայագիր քարտեզներ: Օտարագիր քարտեզի տեղադրելու քայլը ես համարում եմ այլ լեզվով Վիքիպեդիայի հոդվածի օտարալեզու բովանդակությունը վերցնել ու առանց թարգմանելու դնել Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան հոդվածում: Կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում ոչ հայագիր քարտեզներ տեղադրելուց, իսկ տեղադրվածներն էլ աստիճանաբար հեռացնել կամ որ ավելի օգտակար կլինի՝ հայաֆիկցնել: --Գարդմանահայ (քննարկում) 07:17, 15 Մարտի 2018 (UTC)[reply]

Հայերեն Վիքիպեդիայի որ հոդվածում նկատեմ օտարալեզու քարտեզ հեռացնելու եմ:--Գարդմանահայ (քննարկում) 07:17, 15 Մարտի 2018 (UTC)[reply]
Նախ և առաջ առանց համայնքի որոշման դու չես կարող հոդվածներից ինչ-որ բան զանգվածային դուրս բերել, Գարդմանահայ ջան։ Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում կարող են լինել օտարալեզու քարտեզներ և ես դրանցում խնդիր չեմ տեսնում։ Հոդվածը թարգմանողը պարտավոր չէ տեխնիկական գիտելիքներ ունենալ և քարտեզը թարգմանել։ Եթե ունես ժամանակ և գիտելիք, հանելու փոխարեն խնդրում եմ դրանք հատ-հատ թարգմանել։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 08:07, 15 Մարտի 2018 (UTC)[reply]
ջ̸ե̸օ̸ ջան, ոնց որ ասես հոդվածը գրողը պարտավոր չի ունենալ օտար լեզվի իմացություն և Հայերեն Վիքիպեդիայի հոդվածը օրինակ հայերեն լեզվով գրելու փոխարեն կարող է գրել անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն և այլն: Այս դեպքում կասե՞ս «Հոդվածը թարգմանողը պարտավոր չէ համապատասխան գիտելիքներ ունենալ»: Չի տիրապետում համապատասխան տեղխնիկական հմտություններին, թող չտեղադրի հայերեն լեզվով հոդվածում օտարալեզու քարտեզ (խոսքը որպես փաստ ներկայացվող պատմական քարտեզների մասին չէ): Ես ու յուրաքանչյուր մասնակից կարող է, իրավունք ունի մասսայական հեռացնել որևէ բան առանց համայնքի հետ քննարկելու, եթե այդ որևէ բանը ակնհայտ սխալ է կամ հակասում է Հայերեն Վիքիպեդիայի նպատակին, այն է՝ մատուցել մատչելի և բազմակողմանի տեղեկատվություն (այս դեպքում հայերեն լեզվով): Հարգելի ջ̸ե̸օ̸ , խնդրում եմ ներկայացնել, թե Հայերեն Վիքիպեդիայի ընթերցողը, ով ռուսերեն չգիտի, ինչպես պետք է ռուսագիր

այս քարտեզի վրայի գրույթունները կարդա: Օրինակում լեզուն պատահականության սկզբունքով եմ ընտրել, կարող էր լինել պարսկագիր, անգլիագիր, լատինագիր, թուրքագիր և այլն: Իսկ եթե չի կարող, ապա իմաստը ո՞րն է այդ քարտեզի, դնել պարզապես որպես «զարդ» ունենալու համա՞ր:--Գարդմանահայ (քննարկում) 08:36, 15 Մարտի 2018 (UTC)[reply]

Դեմ եմ ցանկացած մասսայական գործողության, որը կարող է տեղի ունենալ առանց համայնքի համաձայն: Համաձայն եմ ջ̸ե̸օ̸-ի հետ Գարդմանահայ ջան: Եթե չես թարգմանելու, մի էլ հեռացրու:--Armen (քննարկում) 09:33, 15 Մարտի 2018 (UTC)[reply]
Իսկ մնացածի մասով ի՞նչ կասես: --Գարդմանահայ (քննարկում) 10:04, 15 Մարտի 2018 (UTC)[reply]
Կողմ եմ թարգմանելուն, դեմ եմ հեռացնելուն: Այո լավ կլիներ, որպեսզի բոլոր քարտեզները լինեին հայերեն, սակայն քարտեզներ կան, որոնք շատ դժվար է թարգմանել (օրինակ` այս քարտեզը), ամեն հոդվածում յուրովի պետք է գնահատվի քարտեզի առկայության անհրաժեշտությունը: Բացի այդ մեր Վիքիպեդիայում կան ավելի մեծ խնդիրներ կապված չթարգմանված լինելու հետ: Կան հազարավոր կաղապարներ, որոնք չունեն փաստաթղթեր, բացատրություններ կամ գրված են անգլերեն, ռուսերեն լեզվով:--Սամվելքննարկում 10:43, 15 Մարտի 2018 (UTC)[reply]
Ես էլ եմ կողմ թարգմանելուն և դեմ հոդվածներից դրանք հանելուն։ Բացի այդ, հոդվածներում ցանկացած զանգվածային փոփոխություններ կատարելուց առաջ նախ պետք է ստանալ համայնքի համաձայնությունը։--Լիլիթ (քննարկում) 18:16, 15 Մարտի 2018 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, որ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե ես սկսելու եմ հոդվածներից մասսայաբար հեռացնել օտարագիր քարտեզները (նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ չեմ անի, քանի որ այդքան ազատ ժամանակ չունեմ), խնդրում եմ չկենտրոնանալ այդ դրվագի վրա, այլ առավել կարևոր հարցի, որն է հայագիր քարտեզների օգտագործման հարցը: --Գարդմանահայ (քննարկում) 18:27, 15 Մարտի 2018 (UTC)[reply]
Արդյո՞ք նպատակահարմար չէ որևէ կանոն մշակել, որը կհամակարգի քարտեզներին առնչվող հարցերը: Օրինակ կպարտադրի հոդվածում կիրառել միայն հայագիր քարտեզ, եթե այն իրենից չի ներկայացնում ինչ-որ պատմական քարտեզ, որը պետք է հենց բնօրինակով ներկայացվի: Ինչպես նաև ձևավորել խումբ, որի անդամներին կարելի լինի դիմել քարտեզի հայաֆիկացման խնդրանքով և ովքեր հնարավորություն ունենալու դեպքում կհայաֆիկացնեն անհրաժեշտ քարտեզը: Եթե

այս քարտեզը բավարարում է որակյալ քարտեզի նվազագույն չափնիշներին, ապա ինձ էլ կարող են դիմել --Գարդմանահայ (քննարկում) 18:27, 15 Մարտի 2018 (UTC)[reply]

, համամիտ եմ Գարդմանահայի հետ։ Վիքիպեդիան հայալեզու հանրագիտարան է, իսկ հայերեն լեզվով ոչ մի այլ հանրագիտարան օտարալեզու քարտեզներ չի պարունակում, եթե իհարկե դրանք պատմական արժեք չեն ներկայացնում։ Կարծում եմ, որ ռուսալեզու և անգլալեզու (հատկապես մյուս լեզուներով) քարտեզները մեզ մոտ տեղ չունեն և անձամբ պատրաստակամ են օգնել դրանք վերացնելու գործում։--ΩmıcróN 20:29, 16 Մարտի 2018 (UTC)[reply]
Դեմ Նպատակահարմար չէ, քո պատրաստած քարտեզը վեկտորային ֆայլ չէ, կասկածելի է, տառաձևերը ընկնում են սահմանների վրա, տողերի միջև հեռավորությունը մեծ է, անվանումով էլ պետք չի սեփական մասնակցային անունը գրել, նկարագրության մեջ էլ պետք է նշել քարտեզի աղբյուրը։ --Emptyfear (քննարկում) 06:22, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան քո բերած քարտեզի օրինակը չի բավարարում որակյալ քարտեզի պահանջներին, որովհետև այն սխալ է: Կողմ եմ թարգմանելուն, դեմ՝ հեռացնելուն: Անգամ թարգմանություններ իրականացնելու ժամանակ պետք է ուշադիր կարդալ՝ ինչ ես թարգմանում, քանի որ քո բերած օրինակում Նախիջևանը, այդ ժամանակ, ինքնավար հանրապետություն չէր, այլ ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն (հասկանում եմ, որ օրիգինալ տարբերակում, ինչ գրած է եղել, այն ես թարգմանել): Եվ երկրորդ եթե թարգմանում ես, թարգմանիր ամբողջությամբ:--Armen (քննարկում) 08:22, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Ժող ջան, մի կենտրոնացեք իմ ներկայացրած քարտեզին, այն ներկայացնելը ընդամենը օրինակ էր: --Գարդմանահայ (քննարկում) 08:45, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Կարելի՞ է փաստել, որ բոլորդ էլ համաձայն եք, որպեսզի Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում օգտագործվի միայն հայագիր քարտեզներ (անհրաժեշտությունից ելնելով բացառությունները չհաշված): Եթե այո, ապա եկեք մի հատ կանոնակարգ մշակենք:--Գարդմանահայ (քննարկում) 08:45, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Ոչ, Դեմ եմ։ Եթե հայերեն քարտեզ կամ աղյուսակի պատկեր չկա, ապա ընդունելի է օգտագործել օտարալեզու քարտեզներ ու աղյուսակներ։ - Kareyac (քննարկում) 08:52, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Ես էլ եմ դեմ, խնդրում եմ սխալ եզրակացություններ չանել։--Emptyfear (քննարկում) 09:31, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Ես էլ եմ Դեմ:--Armen (քննարկում) 12:48, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Այսինքն կողմ եք օրինակ հայերեն հոդվածում հնդկագիր քարտեզի տեղադրո՞ւմ:--Գարդմանահայ (քննարկում) 16:23, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Նույնիսկ նեպալագիր, եթե չկա ավելի տարածված լեզուներով։ - Kareyac (քննարկում) 17:04, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Իսկ ես (ինչպես նաև ՀՎ-ն ընթերցող ու նեպալերեն չիմացող յուրաքանչյուր մարդ) ո՞նց եմ հասկանալու, թե ինչ է գրված նեպալագիր քարտեզում: Իսկ եթե չեմ/չենք հասկանալու, ապա այն հոդվածում տեղադրելու իմաստը ո՞րն է: --Գարդմանահայ (քննարկում) 10:30, 18 Մարտի 2018 (UTC)[reply]
Քարտեզի բացատրությունում կարելի է գրել է հայերեն. օրինակ սա Գարդմանք երկիկն է իսկ կենտրոնում կարմիր կեաով նշանակված է մասմակից Գրադմանք :) Գարդմանահայ ջան, անօրինակ նեպալերեն քարտեզների դռ'ժվարությունների մասին հեքիաթներով գլուխմ մի տար, սովորաբար անհրաժեշտ քարտեզներ կան անգլերեն կամ ռուսերեն։ Եթե դրանք օգնում են հասկանալ հոդվածը իհարկե պտի մնան, և իհարկե ցանկալի է որ դու, Գարդմանահայ ջան թարգմանես կամ բացատրող տեքստը կամ հենց քարտեզը, քանի որ լավ ես թարգմանում։ Իսկ ցանկության դեպքում նեպալերենից էլ կթարգկանես։ - Kareyac (քննարկում) 17:28, 18 Մարտի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ, եթե կարող ես թարգմանել քարտեզները այնպես, ինչպես ասացին Արմենն ու Emptyfear-ը, ապա խնդիր չեմ տեսնում։ Բայց ես էլ եմ դեմ բոլոր ոչ հայագիր քարտեզների ջնջմանը։ --տօնջ📞📧 10:38, 18 Մարտի 2018 (UTC)[reply]
Եթե հստակ գրել եմ, որ ես (օրինակ) նեպալերեն չգիտեմ, ապա ոնց պիտի թարգմանեմ: Եվ մի մոռացիր, որ հարցը իմ մասին չի միայն, այլ շատ ավելի լայն շրջանակի, որոնցից շատերը ընթերցում են ՀՎ-ն, բայց չեն խմբագրում: Հայերեն Վիքիպեդիայի լեզուն հայերենն է, այսինքն՝ այն նախատեսված է հայերեն կարդալ իմացող լսարանի համար: Եթե այդպես չի, ապա հիմնավորիր, որ այդպես չի, իսկ եթե այդպես է, ապա պատասխանի հետևյալ պարզ ու հստակ հարցին. - ՀՎ-ի հոդվածները ընթերցողը, որը չգիտի, օրինակ արաբերեն, նեպալերեն, քրդերեն, թուրքերեն, անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներ, ինչպե՞ս պետք է հասկանա, թե ինչ է գրված արաբագիր, նեպալագիր, քրդագիր, թուրքագիր, անգլագիր քարտեզներում: Պետք չի Արմեննի ու Emptyfear-ի հայտնած կարծիքներին հղումներ անել, պարզապես հստակ պատասխանիր եթե ժամանակ և ցանկություն ունես:--Գարդմանահայ (քննարկում) 10:58, 18 Մարտի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ, օրինակ այս պատկերում կտեսնես, որ անգլագիր է, միևնույն ժամանակ կարող ես այս քարտեզը տեսնել բազմաթիվ ոչ անգլատառ վիքիպեդիաներում։ Խնդիր չեմ տեսնում։ --տօնջ📞📧 11:11, 18 Մարտի 2018 (UTC)[reply]
Ինչ կապ ունի, թե այդ քարտեզը որ լեզուներով Վիքիպեդիաներում է օգտագործված: Եթե դու խնդիր չես տեսնում, դա չի նշանակում, որ խնդիր չկա: Կարելի է արձանագրել, որ չպատասխանեցիր իմ հարցին (հետևաբար քննարկվող բուն թեմայի վերաբերյալ հստակ կարծիք չհայտնեցիր), քանի որ դու միանգամայն այլ բանի մասին ես գրել: Հիշեցնեմ, որ իմ հարցը հետևյալն էր՝ «...ինչպե՞ս պետք է հասկանա...»: --Գարդմանահայ (քննարկում) 11:44, 18 Մարտի 2018 (UTC)[reply]
Ես համաձայն եմ, որ հոդվածներում ցանկալի է ունենալ տեղայնացված քարտեզներ, բայց եթե այլ տարբերակ չկա, այլալեզու քարտեզ օգտագործելը մեծ խնդիր չէ։ Քարտեզում ամփոփոված տեղեկության մեծ մասը լեզվային չէ, օգտագործված գույները, նշանները ունիվերսալ են, հետևաբար՝ հասկանալի բոլորին։ Միայն տեղանուններն են, որոնք կարող են հասկանալի չլինել ընթերցողին, եթե օգտագործված այբուբենին ծանոթ չէ (լատինատառ և կյուրեղատառ քարտեզների դեպքում, կարելի է ենթադրել, որ ընթերցողների մեծ մասին դրանք մատչելի են)։ Բայց խնդիրը միայն դա չէ․ նույնիսկ եթե ընթերցողը տիրապետում է այբուբենին, նրան կարող է հետաքրքրել տեղանունի հայերեն տարբերակը, ոչ թե անգլերեն կամ ռուսերեն։ Մի խոսքով, հասկանում եմ մտահոգությունը՝ արժի թարգմանել քարտեզները, գոնե կարևոր հոդվածներում, բայց եղած օտարալեզու քարտեզները հեռացնելը մի քիչ ծայրահեղական մոտեցում է։
Հ․Գ․ Ինձ ավելի շատ մտահոգում է ծանոթագրությունները չթարգմանելը․ եթե քարտեզի դեպքում պետք է ընդամենը տառերին ծանոթ լինել ու կարդալ տեղանունը, ծանոթագրության դեպքում պետք էլ լիարժեք հասկանաս օգտագործված աղբյուրի ծագումը, որպեսզի որոշես՝ իսկապե՞ս այն լուրջ աղբյուր է և ինչքանո՞վ կապ ունի թեմայի հետ։ --vacio 14:55, 18 Մարտի 2018 (UTC)[reply]
ջ̸ե̸օ̸ ջան, կխնդրեմ մանրամասնես, թե հատկապես ինչին ես դեմ:--Գարդմանահայ (քննարկում) 17:28, 18 Մարտի 2018 (UTC)[reply]
Ես համամիտ եմ @Vacio-ի հետ։ --տօնջ📞📧 20:57, 18 Մարտի 2018 (UTC)[reply]
Vacio ջան, ծանոթագրությունների մասով համամիտ չեմ, որպեսզի թարգմանվեն, Վիքիպեդիայում ընդունելի են ցանկացած լեզվով վստահելի աղբյուրները: Իսկ եթե ընթերցողը լեզվին ծանոթ չէ ստուգելու համար, դա պետք է անեն այլ ընթերցողներ, ովքեր տիրապետում են լեզվին:--Սամվելքննարկում 04:56, 19 Մարտի 2018 (UTC)[reply]
Իմ կարծիքով էլ պետք չէ թարգմանել ծանոթագրությունները, որովհետև միայն նյութի վերնագիրն ու հեղինակը թարգմանելը որևէ բան չի փոխում։ Տվյալ լեզվին չտիրապետող խմբագրի համար էլ կրկին մնում է նույն խնդիրը․ վերջինս չի կարող ստուգել նյութի հավաստի լինելը, քանի որ չի տիրապետում տվյալ լեզվին։--Լիլիթ (քննարկում) 08:25, 19 Մարտի 2018 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ «Հյուսիսային բևեռ»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Հյուսիսային բևեռ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 23:56, 20 Մարտի 2018 (UTC)[reply]

CEE Spring 2018

Հարգելի համայնք, այսօրվանից սկսվել է CEE Spring 2018 միջազգային մրցույթը։ Առաջին տարին չէ, որ մասնակցում ենք, բայց այս տարի կոնկրետացրել ենք պահանջները՝ գրում ենք միայն յուրաքանչյուր շաբաթ առաջադրված երկրների ցանկերից։ Չենք գրում մեզ դուր եկած հոդվածները, որոնց գրելու ժամկետը դեռ չի հասել; չենք գրում ցանկերից դուրս։ Եվ պարտադիր պայման է ստեղծված հոդվածի քննարկման էջում տեղադրել և լրացնել այս՝ {{CEE Spring 2018|երկիր= երկրի անուն|թեմա= ընտրած թեման}} կաղապարը։ Բոլորին բարի խմբագրումներ։ --BekoՔննարկում 06:25, 21 Մարտի 2018 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ «Խաղաղ օվկիանոս»

Հարգելի՛ վիքիհամայնք, «Խաղաղ օվկիանոս» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 20:19, 22 Մարտի 2018 (UTC)[reply]

Վիքիակումբների որակի վերահսկում

Սիրելի վիքիհամայնք,

Վիքիակումբների աշխատանքը ավելի արդյունավետ կազմակերպելու և վիքիակումբականների բովանդակությունն ավելի որակյալ դարձնելու նպատակով՝ Վիքիմեդիա Հայաստանն այսուհետ ավելի աչալուրջ է հետևելու Վիքիակումբների ստեղծած բովանդակությանը։ Ակումբների համակարգողների հետ հանդիպմանը որոշվել է, որ ապրիլի 1-ից սկսած ակումբականները հոդվածներն ստեղծելու են բացառապես ավազարկղերում և միայն համակարգողի ստուգումից ու հաստատումից հետո՝ տեղափոխելու հիմնական դաշտ։ --Davit Saroyan (WMAM) (քննարկում) 13:02, 28 Մարտի 2018 (UTC)[reply]

Ողջունելի որոշում է: Գոնե այս տարբերակով հնարավոր է վերահսկել: --Սիգմա (քննարկում) 06:05, 29 Մարտի 2018 (UTC)[reply]

Վիքին սիրում է Երևան նախագիծ

Սիրելի խմբագիրներ,

Երևանի 2800-ամյակին ընդառաջ, Վիքիմեդիա Հայաստանը Երևանի քաղաքապետարանի, թանգարանների և այլ մշակութային ու ակադեմիական կառույցների հետ սկսելու է համագործակցություն՝ Երևանին առնչվող նյութերի հավաքագրման ուղղությամբ, որը կմեկնարկի ապրիլի 1-ից։

Այս նյութերը, սակայն, լիարժեք կիրառում չեն գտնի, եթե չօգտագործենք դրանք հոդվածները բարելավելու համար։ Դրա համար ապրիլի 14-ից ցանկանում ենք սկսել «Վիքին սիրում է Երևանը» շարունակական խմբագրման նախագիծ, որը միտված կլինի Երևանին առնչվող հոդվածների բարելավմանը։

Բարելավելուց հետո Վիքիմեդիա Հայաստանը նախատեսում է կազմակերպել միջազգային համագործակցության միամսյակ այս նյութերը ու հոդվածները այլ լեզուներով հասանելի դարձնելու նպատակով։ --Davit Saroyan (WMAM) (քննարկում) 13:02, 28 Մարտի 2018 (UTC)[reply]

, 2800 ամյակը հարմար առիթ է մայրաքաղաքի թեմատիկան զարգացնելու ուղղությամբ:--Սիգմա (քննարկում) 06:06, 29 Մարտի 2018 (UTC)[reply]