Jump to content

Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ/Արխիվ/2013

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայորկա ԱՄԱ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Մայորկա ԱՄԱՄալյորկա ԱՄԱ

Անվանափոխել, թիմի անվանումը գրվում է «Մալյորկա»: Ճիշտ է, քաղաքի անվանումը Պալմա դե Մայորկա է, բայց թիմի անվանումը Մալյորկա է:--David1992 (քննարկում) 12:29, 17 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Ձեռնպահ Թեմային ու իսպաներենին չեմ տիրապետում, բայց լատիներեն գրվում է «Mallorka» (միայն երկու լ տառ է), եթե նայենք զուտ գրելաձևին, կակնալեի «Մալորկա», իսկ դատելով իրանց օրհներգից, արտասանվում է «Մայորկա» և տառադարձնելուց նայում ենք հիմնականում հնչողությանը (օրինակ կգրենք ավտոմեքենա «Պեժո» և ոչ «Պագեոթ»)։ Բերածիցս հակված եմ «Մայորկա»-ին, Մալյորկա և Մալորկա վերահղումներով։ Կղզին հայերեն նույնպես «Մայորկա» է գրվում։ Ինչ–որ ա՞յլ աղբյուրներ ունենք, դատողությունների համար, քանի որ հայերեն ֆուտբոլային կայքերում տարածված ձևը իսկապես «Մալյորկա» է, բայց եթե այն սխալ է, դա մտածողությունների տեղ է տալիս։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 12:51, 17 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Հ․Գ․ Ռուսերենում այժմ սկսել են օգտագործվել և «Майорка» և «Мальорка», բայց իրանք էլ ՌՈՒ։ՎՊում նշում են, որը իսպաներեն տարադարձման ճիշտ տարբերակն է Майорка։ Կարճ ասած, մնում եմ ձեռնպահ, քանի դեռ ավելի շատ տեղեկություն չունենանք։ Բայց 3 նշված տարբերակով էլ վերհաղում պետք է ունենանք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 12:58, 17 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Ճիշտ է իսպաներեն արտասանվում է մայորկա, բայց հայերեն սպորտային աղբյուրներում գրվում է հիմնականում Մալյորկա ձևով:--David1992 (քննարկում) 13:10, 17 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Իսպաներեն "ll" տառը, որը մի տառ է և ոչ թե 2 հատ լ, արտասանվում է "յ", հետևաբար ճիշտ կլինի Մայորկա ձևը։ --Lilitik22 (քննարկում) 16:43, 17 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի ֆիլմոգրաֆիա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի ֆիլմոգրաֆիաԴեյվիդ Ուորկ Գրիֆիտի ֆիլմագրություն նախ ֆիլմոգրաֆիա բառը հայերեն չի և երկրորդ վերջում հոդի ն տառը ավելորդ է: --ERJANIK քննարկում: 18:42, 21 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի ֆիլմոգրաֆիաԴեյվիդ Վորկ Գրիֆիտի ֆիլմագրություն Arantz (քննարկում) 08:58, 22 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Ընդհակառակը, «ֆիլմոգրաֆիա» բառը շատ տարածված է, իսկ «ֆիլմագրություն» բառը համարյա չի օգտագործվում: Google Translate-ը նույնպես «Filmography» թարգմանում է «Ֆիլմոգրաֆիա»: --David1992 (քննարկում) 21:30, 21 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Գուգլ Թրենսլեյթը հաշվի չենք առնում, քանի որ դա բառարան չէ, այլ մեքենայական թարգմանության ծրագիր, որի բազան և հետևաբար արդյունքները այս պահին կարող է փոփոխել յուրքանչյուր ոք, իսկ վերահսկումը գրեթե բացակայում է։ Այսինքն, այն նույն Վիքիպեդիայից շատ ավելի քիչ վստհաելի է ու մեզ համար բավարար հեղինակավոր աղբյուր չէ։
«ՖիլմՈգրաֆիա» չի կարող լինել հայերեն, քանի որ բառաբարդման ժամանակ հայերենում «ա» մասնիկն ենք գործածում, ոչ թե «ո»։ Նաև խնդրում եմ, ապագայում միանգամից հստակ թվեր նշիր, թե որքան մեկ տարբերակից է գործածվում, որքան երկրորդից, ու հղումներ դիր 2 տարբերակին։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:05, 21 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
«Ֆիլմոգրաֆիա» ինչպես նշեց Դավիդը գործածում է Գուգլ Թրենսլեյթը և հիմնականում հանդիպում է մեքենայաբար թարգմանած կայքերում, ֆեյսբուքի արդյքնոներում «ֆիլմոգրաֆիա ազգանունով մարդիկ»։ Ֆիլմագրությունը գործածվում է Ոսկե Ծիրանի կայքում և թերթերում։ Քանակապես համեմատական են։ Իմ կարծիքով, կարելի է նման դեպքերը առանց քննարկելու ուղղել։
Մեկ էլ խնդրում եմ, ստուգել արդյոք «Գրիֆիտ» և ոչ «Գրիֆիթ»։ ՀՍՀ, Ոսկեի Ծիրանը և այլ աղբյուրներ գործածում են Գրիֆիթ ազգանունը։ Կարծում եմ անգլերեն «th»-ը շատ ավելի մոտ է, «թ»–ին, քան «տ»–ին։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:05, 21 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Չգիտեմ թե ինչու եք որոշել, որ այն սայտերը որոնք օգտագործում են «ֆիլմոգրաֆիա» ձևը մեքենայական թարգմանված են? Նույն ձեր նշած Ոսկե Ծիրանի էջում (www.gaiff.am) օգտագործվում է նաև «ֆիլմոգրաֆիա» տարբերակը [1], [2], [3], [4], [5],[6], [7] և այլն:--David1992 (քննարկում) 10:26, 22 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Եվ ընդհանրապես Ոսկե Ծիրանի էջում օգտագործվում է հիմնականում ֆիլմոգրաֆիա ձևը, իսկ դուք փորձում եք հակառակը ներկայացնել: Ֆիլմագրություն ձևը հիմնականում օգտագործվում է Վիկիպեդիայում:--David1992 (քննարկում) 10:42, 22 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
գրություն ածանցը միանգամայն հայերեն է, այ իսկ գրաֆիա -ն եթե չասենք հայերեն չի, ապա շաաաաատ ավելի հեռու է հայերենից քան գրություն-ը: --ERJANIK քննարկում: 11:04, 22 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
դա ոչ մի նշանակություն չունի: Եթե տերմինը ավելի տարածված է և օգագործվում է մասնագիտական գրականության մեջ, այստեղ պետք է օգտագործել հենց այդ տերմինը:--David1992 (քննարկում) 13:31, 21 Սեպտեմբերի 2012 (UTC)[reply]
որպես քննարկումը բացող փակում եմ, փոխում եմ միան Գրիֆիտ-ը Գրիֆիթ-ով: --ERJANIK քննարկում: 12:25, 28 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Սա կարծում եմ հայեցի չի, իմ կարծիքով նմանատիպ բոլոր հոդվածները հարկավոր է փոխել օրինակ այս տարբերակով. Եվրոպական գավաթի եզրափակիչ, 1961, եթե ավելի լավ տարբերակ կա, առաջարկեք.........--6AND5 (քննարկում) 09:46, 28 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Եվրոպական գավաթի 1961 թ. եզրափակիչ: --ERJANIK քննարկում: 09:35, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Եվրոպական գավաթի եզրափակիչ 1961, առանց ստորակետների վերնագրի մեջ: Բայց այստեղ նաև անվանման մեջ խնդիր կա: Ոչ թե Եվրոպական գավաթ այլ Չեմպիոնների գավաթ:--David1992 (քննարկում) 17:37, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
համաձայն եմ David1992-ի հետ 2 առաջարկների հետ, մինչև 1992 թ. անվանումը եղել է Չեմպիոնների գավաթ: --ERJANIK քննարկում: 18:22, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Իրոքից, Եվրոպայի չեմպիոնների գավաթի 1961 թ. եզրափակիչ --6AND5 (քննարկում) 19:04, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Տեսնենք այլ խմբագրողներ ինչ կասեն անվան մեջ թվականի տեղադրման հարցի շուրջ.....--6AND5 (քննարկում) 19:06, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
թ տառը ավելորդ է վերնագրի մեջ, առանց դրա էլ ճիշտ է:--David1992 (քննարկում) 17:08, 30 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Անվանափոխել, Գտնում եմ ճիշտ ձևը կլինի Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1961 --Սամվել (քննարկում) 08:51, 5 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
համաձայն եմ Սամվելի հետ, David1992-ն էլ նույն բանը ասում կարծես: ERJANIK քննարկում: 11:51, 5 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
ըստ քննարկման փոխվելու է Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1961: --ERJANIK քննարկում: 17:11, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Անհրաժեշտ է նման բոլոր հոդվածների անվանումներ բերել նախկին տեսքի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010, կամ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն, 2010--6AND5 (քննարկում) 09:53, 28 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

առաջարկում եմ Ֆուտբոլի աշխարհի 2010 թ. առաջնություն: --ERJANIK քննարկում: 09:35, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Լավն է, իսկ եթե նաև ավելացնենք թ.-ի առաջնություն, ինչ կասես Երջանիկ?--6AND5 (քննարկում) 09:50, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
դե երևի նույն բանն է, բայց թ. իմ կարծիքով ավելի լավն է: --ERJANIK քննարկում: 13:31, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Չեմ հասկանում թե նախկին անվանումը (որը առանց քննարկման փոխվել է) ինչով ձեզ դուր չի գալիս:--David1992 (քննարկում) 17:35, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010, դա էլ է տարբերակ, բայց իմ կարծիքով այսպես ասած հայեցի չի, բայց այնպես չի որ ասենք իմ դուրը չի գալիս: --ERJANIK քննարկում: 18:17, 29 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
ըստ վերևի քննարկման նույն բանը այս դեպքում է, կարելի է անվանափոխել «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010», իսկապես թ. տառը հնարավոր է թյուրիմացություններ առաջացնի (ասենք թ, կամ թ. կամ թ.-ի և այլն): ERJANIK քննարկում: 11:55, 5 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
ըստ քննարկման փոխվելու է Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010: --ERJANIK քննարկում: 17:11, 26 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]