Jump to content

Վիքինախագիծ:Օլիմպիադա 2024

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիքինախագիծ:ՕԽ 2024ից)
  ՆԱԽԱԳԾԻ ԳԼԽԱՎՈՐ ԷՋ   Հոդվածների ցանկ   ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ  


«Օլիմպիադա 2024» նախագիծը միայն «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների անդամների համար է։ Այն նվիրված է 2024 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը Փարիզում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերին։

Ինչպե՞ս մասնակցել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցելու համար պետք է լինեք «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբներից մեկի անդամ և գրանցված լինեք Հայերեն Վիքիպեդիայում։

Սիրելի՛ ակումբականներ, անհրաժեշտ է մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը (ներառյալ) գրել միայն Ամառային օլիմպիական խաղեր 2024-ին առնչվող հոդվածներ (գրվելու են միայն առաջարկված ցանկի հոդվածները)։ Այլ հոդվածները մրցույթի արդյունքներն ամփոփելիս չեն հաշվարկվելու։ Հոդվածները պետք է թարգմանել այլ լեզուներով Վիքիպեդիաներից։

(!) Մեկնաբանություն՝ Հոդվածներ ստեղծելիս օգտվեք ցանկում գրված վերնագրերի կարմիր հղումներից, վերնագրեր հորինել պետք չէ։ Դեպքեր են լինում, երբ հոդվածը ստեղծվում է սխալ վերնագրով, իսկ ճիշտը ցանկում մնում է կարմիր, ինչը կարող է ապակողմնորոշել այլ մասնակիցների և դառնալ կրկնօրինակ հոդված ստեղծելու պատճառ։

Արդեն թարգմանված հայերեն հոդվածը պետք է բավարարի նվազագույն ծավալի պահանջներին, այսինքն՝ պետք է ունենա առնվազն 3000 բայթ ծավալ։

Ցանկից ընտրելիս անպայման ստորագրեք հոդվածի դիմաց՝ «Ստորագրություն» սյունակում։ Ցանկերում միաժամանակ կարող եք ստորագրել ամենաշատը երկու հոդվածի դիմաց։ Երբ այդ հոդվածները ստեղծեք, կարող եք ընտրել երկու այլ հոդվածներ։ Մեկ շաբաթից ավելի մնացած ստորագրությունները, եթե համապատասխան հոդվածները չեն ստեղծվել, կհեռացվեն։ Հոդվածները թարգմանեք այն լեզվից, որը նշված է ցանկերում։ Հատկապես եթե ցանկում դրված է անգլերեն հոդված, դրա ռուսերենը չթարգմանեք, քանի որ այն չունի անհրաժեշտ որակ։

Ուշադրություն․ եթե ցանկանում եք հոդվածը թարգմանել այլ լեզվից (օրինակ, եթե ցանկում նշված է ռուսերեն հոդվածը, իսկ դուք ցանկանում եք թարգմանել անգլերենից), ապա դա կարող եք անել, եթե տվյալ լեզվով Վիքիպեդիայի հոդվածում առկա են բավականաչափ քանակի ծանոթագրություններ։

Ուշադրություն․ նախագծի շրջանակներում պետք է գրվեն միայն Ամառային օլիմպիական խաղեր 2024-ին առնչվող հոդվածներ։ Այլ օլիմպիադաներին առնչվող հոդվածները մրցույթին չեն մասնակցելու։

Ինչպե՞ս են գնահատվելու հոդվածները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հոդվածի ծավալից (բայթերով), անպայման հաշվի է առնվելու տեքստի թարգմանության որակը։ Վատ թարգմանված հոդվածներից հանվելու են միավորներ։ Միավորներ են հանվելու նաև չվիքիֆիկացված կամ թերի վիքիֆիկացված, այլ լեզուների հետ չկապված, առանց կատեգորիաների հոդվածներից։

Օլիմպիադայի թալիսմանը

Հոդվածը ստեղծելուց հետո չմոռանաք այն կապել այլ լեզուների հետ, տեղադրել կատեգորիաները, իսկ քննարկման էջում օտար լեզվի անվան կողքին գտնվող գործիքով տեղադրել {{ԹՀ||}} կաղապարը։ Այս նախագծի շրջանակներում ստեղծված բոլոր հոդվածների քննարկման էջերում պետք է տեղադրեք նաև նախագծի {{ՕԽ24}} կաղապարը։ Հոդվածի վերնագիրը՝ ներքին հղումով տեղադրեք «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ» էջում՝ ձեր մասնակցային անվան տակ։ Գնահատվելու են միայն այդ էջում գրանցված հոդվածները։

Մրցանակներ

Նախագծում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։

Ուշադրություն․ մրցանակների կարող են հավակնել միայն այն մասնակիցները, որոնք ստեղծել են առնվազն 10 հոդված կամ ստեղծած հոդվածների գումարային ծավալը 80.000 բայթից ավելի է։

Հաճելի և արդյունավետ խմբագրումներ, սիրելի՛ ակումբականներ։