Վիքթորիաս Ուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիքթորիաս Ուեյ (անգլ.՝ Victoria's Way), մեդիտացիայի համար նախատեսված այգի է Իռլանդիայի Ուիքլոու կոմսության Ռաունսվուդ բնակավայրի մոտակայքում։ Մասնավոր սեփականություն է։ Հայտնի է տարածքում գտնվող գրանիտե արձաններով։ 9 հա տարածքում լանդշաֆտը ձևավորված է փոքր լճերով և անտառածածկ թավուտներով։ Մուտքին փակցված հուշատախտակին գրված է, որ այգին նվիրվում է գաղտնավերլուծող Ալան Թյուրինգին։

Այգին ամռան ամիսներին բաց է հանրության համար։ Մեծահասակների մուտքը վճարովի է։

Արձանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքթորիաս Ուեյի մուտքը

Արձանների մեծ մասը սև գրանիտից է։ Նրանց բարձրությունը տատանվում է 1,5 -4,9 մետրի սահմաներում[1]։ Այգին սկսվում է քանդակված թունելով, որն ունի ատամնավոր հեշտոցի տեսք։

Ութ արձան նվիրված են Գանեշա աստծուն։ Պատկերված է փիղ աստվածը պարելիս, կարդալիս և երաժշտական գործիքներ նվագելիս.[2] Գանեշայի բոլոր արձանները քանդակվել են Թամիլ Նադուում և Հնդկաստանում։ Յուրաքանչյուր արձանի վրա վրա մեկ տարի հինգ քանդակագործ է աշխատել[3]

Այլ արձաններից են Մեծ պիթոնի տեսքով նստարանը, երկինք ցույց տվող մատը, Բուդդայի, Շիվայի, Եվայի և այլոց արձանները։

Շատ արձաններ պարունակում են ժամանակակից կյանքի փոքր տարրեր։ Օրինակ՝ Guinness գարեջրի ամանը Գանեշայի կողքը կամ բջջային հեռախոսը սովյալ Բուդդայի մեջքին[4]

Սեփականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին հիմնել և Պահում է Վիկտոր Լանգհելդը, ով ծնվել է 1940 թվականին Բեռլինում։ Նա ապրել է Թայլանդում, Ճապոնիայում, Շրի Լանկայում և շփվել տարբեր կրոնական համայնքների հետ[5]։ Ստացած ժառանգությունը, մինչև Իռլանդիա գալն ու արձանների այգին գալը, նրան թույլ է տվել ճանապարհորդել Ասիայի հոգևոր վայրերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Victoria's Way, Spiritual Sculpture Park Archived 2008-09-21 at the Wayback Machine.[dead link]
  2. «The Irish Ganesh Exhibition, @ Victoria's Way, Roundwood, Co Wicklow»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-22-ին։ Վերցված է 2015-12-26 
  3. David Kenny's Erindipity(չաշխատող հղում)[dead link]
  4. Wicklow Daily Photo: Indian Sculpture Park VI
  5. Victor, of Victoria's Way Archived 2010-01-24 at the Wayback Machine.[dead link]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]