Վիտոր Բաիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Վիտոր Բաիա
պորտ.՝ Vítor Manuel Martins Baía
Vítor Baía.JPG
Քաղաքացիությունը Flag of Portugal.svg Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1969(1969-10-15)[1][2][3] (53 տարեկան)
Ծննդավայր São Pedro da Afurada, Santa Marinha e São Pedro da Afurada, Vila Nova de Gaia, Porto District, Պորտուգալիա
Հասակ 186 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Վիտոր Մանուել Մարտինշ Բաիա (պորտ.՝ Vítor Manuel Martins Baía, հոկտեմբերի 15, 1969(1969-10-15)[1][2][3], São Pedro da Afurada, Santa Marinha e São Pedro da Afurada, Vila Nova de Gaia, Porto District, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ 2007 թվականին ավարտել է կարիերան։ Պատմության մեջ երկու դարպասապահներից մեկն է, որը հաղթել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան և Գավաթակիրների գավաթը[4]։

Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր դարպասապահներից մեկն է[5][6]։ Ֆուտբոլիստի կարիերան սերտորեն կապաված է «Պորտու»-ի հետ, որի երիտասարդական թիմերի կազմում սկսել է հանդես գալ դեռ պատանեկության տարիներին։

Հանդես է եկել Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, ՈՒԵՖԱ Եվրոպայի երկու առաջնություններում և Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պորտու»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պորտուի շրջանի Վիլա Նովա դե Գայա քաղաքում։ 13 տարեկանում միացել է «Պորտու»-ի երիտասարդական թիմին՝ տեղափոխվելով «Լեկա» ակումբից[7]։ 1989 թվականի սկզբին հրաժարվել է մասնակցել աշխարհի երիտասարդական առաջնությանը, քանի որ լեհ դարպասապահ Յուզեֆ Մլինարչիկը զբաղացրել է նրա տեղը պուրտուգալական ակումբի դարպասներում, իսկ Վիտորը դարձել է պահեստային խաղացող։ Այդ մրցաշրջանում, ակումբը եղել է մրցաշրջանի առաջատարներից մեկը, բայց բաց է թողել չեմպիոնությունը (երկրորդ տեղ)։

Վիտորը առաջին թիմի կազմում նորամուտը նշել է 1988/89 թվականի մրցաշրջանում «Վիտորի» ակումբի դեմ խաղում[8]՝ հաջորդ 7 մրցաշրջանների համար տեղ ապահովելով թիմում և այդ ընթացքում նվաճելով Պորտուգալիայի առաջնության 5 տիտղոս և Պորտուգալիայի երկու գավաթ։ Այդ ժամանակամիջոցում Վիտորը բաց է թողել 116 գոլ (16,5 գոլ տարվա մեջ)[9]։ 1995 թվականին Բաիան ամրապնդել է համաշխարհային մակարդակի դարպասապահի իմիջը՝ ESM -ի վարկածով մտնելով Եվրոպայի խորհրդանշական հավաքական և զբաղեցնելով վեցերորդ տեղը «աշխարհի լավագույն դարպասապահը ՝ ըստ MFFIIS-ի» հավակնորդների ցանկում[10]։ 1998 թվականին Վիտորը դարձել է 5-րդը այդ ցուցակում[11]։

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996-ից հետո Վիտոր Բաիան տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»՝ ստանալով պատմության մեջ դարպասապահին վճարվող ամենաբարձր գումարը[9]։ Չնայած այն բանին, որ առաջին մրցաշրջանում պորտուգալացի դարպասապահը բաց է թողել միայն մեկ մրցախաղ, հաջորդող երկուս ու կես տարիների ընթացքում նա տառապել է ծնկի հետ ունեցած խնդիրներից, ինչի պատճառով անհասանելի է եղել իր թիմի համար[12]։

Վերադարձ «Պորտու» ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հունվարին Բաիան վարձակալության իրավունքով «Բարսելոնա» ակումբից վերադարձել է «Պորտու» ակումբ։ Պայմանավորված այն հանգամանքով, որ պորտուգալացու կողմից իր կարիերայի նախորդ տարիներին օգտագործված «1» համարը զբաղված էր, Վիտորն ընտրել է «99» համարը[7]։ 1999/00 թվականի մրցաշրջանին Բաիան ծնկի վնասվածք է ստացել, ինչի պատճառով վիրահատության կարիք է ունեցել[13]։

2000 թվականի ամռանը պորտուգալացին մշտական հիմունքներով վերադարձել է «Պորտու» ակումբ[14]։ Հերթական վնասվածքի պատճառով Բաիան բաց է թողել ողջ 2000/01 մրցաշրջանը, դաշտ է դուրս եկել միայն 2001/02 թվականի մրցաշրջանին՝ 2001 թվականի նոյեմբերի 16-ին մրցախաղում խաղալով պահեստային թիմում[15]։ 16 օր անց պոտուգալիացին մասնակցել է «Սատա Կլարա»-ի դեմ Պորտուգալիայի գավաթի խաղին[16]։

2002/03 թվականի մրցաշրջանում Բաիան իր թիմին օգնել է հաղթել Պորտուգալիայի առաջնությունում, Պորտուգալիայի գավաթում և ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի առաջնությունում։ Եվրոպական մրցախաղում պորտուգալացի դարպասապահը խաղացել է 10 խաղ՝ ներառվելով 1/2 եզրափակչում «Լացիո»ակումբի դեմ մրցախաղում, որտեղ խփել է տասնմեկ մետրանոց հարված[17]։ Հաջորդ մրցաշրջանը դարձել է ամենահաջող մրցաշրջաններից մեկը Վիտորի կարիերայում՝ նա դարձել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող և նվաճել է ազգային առաջնության յոթերորդ չեմպիոնական տիտղոսը, ինչի արդյունքում կարողացել է հաղթել «ՈւԵՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն դարպասապահ» անվանակարգում[18]՝ դառնալով առաջին պորտուգալացի դարպասապահը, որը հաղթանակ է տարել այդ անվանակարգում։ Այնուամենայնիվ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը Բաիան չի կանչվել[19]։ «Աշխարհի լավագույն դարպասապահ ըստ ՄՖՖԻԻՍ» կոչման քվեարկությունում Վիտորը զբաղեցրել է 8-րդ տեղը[20]։

2005/06 մրցաշրջանի սկզբում հոլանդացի մարզիչ Կո Ադրիանսե Բաիան հիմնական դարպասապահի կարգավիճակ ուներ, սակայն մրցաշրջանի ընթացքում նա կորցրել է այդ կարգավիճակը՝ հիմնական կազմում տեղը զիջելով բրազիլացի Էլթոնին[21]։ «Պորտուի» հետ պայմանագրի վերջին մեկ տարվա ընթացքում ազգային առաջնությունում Վիտորը միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել մեկնարկային կազմում։ Կարիերայի ավարտից հետո Բաիան դարձել է «Պորտու»-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն[7], սակայն 2010 թվականի հունիսին պորտուգալացին հեռացել է պաշտոնից։ Վիտոր Բաիան և իտալացի Ստեֆանո Տակկոնին պատմության մեջ միակ դարպասապահներն են, ովքեր նվաճել են Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի գավաթը և Գավաթակիրների գավաթը[4]։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի դեկտեմբերի 19-ին Բաիան նորամուտ է ունեցել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականիում՝ ընկերական խաղում տանելով հաղթանակ Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ (1:0)։ Մինչև 2002 թվականը հավաքականի կազմում անցկացրել է 80 խաղ՝ դաշտ դուրա գալով 1996 և 2000 թվականների Եվրոպայի առաջնություններում և 2002 թվականի աշխարհի առաջնությունում[22]։ Եվրո-2000-ում հետ է մղել Արիֆ Էրդեմի 1/4 եզրափակիչի՝ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում կատարած տասնմեկ մետրանոց հարվածը[23]։

2002 թվականի աշխարհի առաջնությունում ազգային թիմի անհաջող ելույթից հետո նրա մարզիչ Անտոնիո Օլիվեյրան հեռացվել է աշխատանքից։ Նրան փոխարինելու եկած Լուիս Ֆելիպե Սկոլարին դադարել է Վիկտորին օգտագործել որպես հավաքականի դարպասապահ։

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Բաիան իր կնոջ հետ հիմնադրել է բարեգործական հիմնադրամ, որի նպատակն էր օգնել ընչազուրկ երեխաներին և անհաջողակ պատանիներին[24][25][7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

[26][27]

Ակումբ Առաջնություն Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պորտու Պրեմիեր 1988/89 15 0 0 0 0 0 0 0 15 0
1989/90 34 0 0 0 6 0 0 0 40 0
1990/91 38 0 1 0 6 0 3 0 47 0
1991/92 34 0 1 0 4 0 2 0 41 0
1992/93 34 0 2 0 10 0 2 0 48 0
1993/94 32 0 2 0 11 0 3 0 48 0
1994/95 33 0 0 0 6 0 3 0 42 0
1995/96 26 0 0 0 6 0 1 0 33 0
Ընդամենը 246 0 6 0 49 0 14 0 315 0
Բարսելոնա Լա լիգա 1996/97 37 0 1 0 8 0 1 0 47 0
1997/98 2 0 0 0 1 0 0 0 3 0
1998/99 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը 39 0 1 0 9 0 1 0 50 0
Պորտու Պրեմիեր 1998/99 16 0 0 0 0 0 0 0 16 0
1999/00 15 0 1 0 9 0 2 0 27 0
2000/01 0 0 0 0 0 0 0 0 0 0
2001/02 17 0 0 0 2 0 0 0 19 0
2002/03 25 0 1 0 11 0 0 0 31 0
2003/04 31 0 0 0 13 0 1 0 45 0
2004/05 31 0 0 0 6 0 3 0 40 0
2005/06 24 0 1 0 6 0 0 0 31 0
2006/07 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդամենը 160 0 3 0 47 0 6 0 210 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 445 0 10 0 105 0 21 0 575 0

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

[28]

Պորտուգալիայի հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
1990 1 0
1991 9 0
1992 7 0
1993 10 0
1994 5 0
1995 6 0
1996 12 0
1997 4 0
1998 6 0
1999 9 0
2000 6 0
2001 0 0
2002 5 0
Ընդամենը 80 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պորտու»
«Բարսելոնա»

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ (2)՝ 1989, 1991
  • A Bola ամսագրի վարկածով Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստի« Ոսկե գնդակի» դափնեկիր՝ 1992
  • ESM-ի վարկածով Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմում է՝ 1995
  • Եվրոպական ակումբային մրցաշրջանի լավագույն դարպասապահ՝ 2003/04
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն դարպասապահ՝ 2004

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Infant don Enrique-ի սպայի աստիճանի շքանշան[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
  4. 4,0 4,1 Bevan Chris (14 April 2009)։ «When Porto shocked Man Utd»։ BBC Sport։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-04-ին։ Վերցված է 15 January 2018 
  5. Nair Rohith (12 August 2015)։ «Footballers who have won the most trophies in club football»։ Sportskeeda։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-02-ին։ Վերցված է 15 January 2018 
  6. «Júlio César sobe ao top 3 dos jogadores com mais títulos no Mundo» (պորտուգալերեն)։ SAPO։ 15 May 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-01-ին։ Վերցված է 15 January 2018 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Baia: My brilliant career»։ FIFA։ 17 December 2007։ Արխիվացված է օրիգինալից 7 February 2008-ին։ Վերցված է 27 April 2010 
  8. «Vítor Baía: a lenda nasceu há 30 anos»։ O Jogo (պորտուգալերեն)։ 11 September 2018։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-05-ին։ Վերցված է 18 October 2018 
  9. 9,0 9,1 «O futebolista com mais títulos»։ Jornal dos Desportos (պորտուգալերեն)։ 2 April 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-20-ին։ Վերցված է 18 October 2018 
  10. Pierrend José Luis։ «IFFHS' World's Best Goalkeeper of the Year 1995»։ RSSSF։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-18-ին։ Վերցված է 29 April 2010 
  11. Pierrend José Luis։ «IFFHS' World's Best Goalkeeper of the Year 1996»։ RSSSF։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-18-ին։ Վերցված է 29 April 2010 
  12. Rodrigo Belén (12 December 2001)։ «Vitor Baia vuelve 19 meses después»։ Diario AS (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 18 October 2018 
  13. «Vítor Baía operado com êxito ao crónico joelho direito»։ Record (պորտուգալերեն)։ 11 December 1999։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 27 April 2020 
  14. «Hesp heading home»։ BBC Sport։ 15 August 2000։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 28 April 2010 
  15. «Vítor Baía: "Foi a meu pedido que joguei na equipa B"»։ Record (պորտուգալերեն)։ 26 November 2001։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 27 April 2020 
  16. «Vítor Baía ao seu posto com Mundial à vista»։ Record (պորտուգալերեն)։ 12 December 2001։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 27 April 2020 
  17. «Porto cruise past Lazio»։ UEFA։ 24 April 2003։ Արխիվացված է օրիգինալից 6 January 2014-ին։ Վերցված է 3 October 2017 
  18. «Consagração de Vítor Baía»։ Record (պորտուգալերեն)։ 25 August 2004։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 27 April 2020 
  19. «Scolari ruffles feathers»։ BBC Sport։ 24 May 2004։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 27 April 2010 
  20. Pierrend José Luis։ «IFFHS' World's Best Goalkeeper of the Year 2004»։ RSSSF։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 27 April 2010 
  21. «Adriaanse definiu prioridades: "Helton é o número um, Baía o dois"» (պորտուգալերեն)։ Mais Futebol։ 27 July 2006։ Արխիվացված է օրիգինալից 3 October 2017-ին։ Վերցված է 3 October 2017 
  22. Pierrend José Luis։ «Vítor Manuel Martins Baía – International Appearances»։ RSSSF։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-22-ին։ Վերցված է 29 August 2008 
  23. «Portugal into semis at expense of ten-man Turkey»։ UEFA։ 6 October 2003։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-30-ին։ Վերցված է 3 October 2017 
  24. «Vítor Baía cria fundação para jovens desfavorecidos»։ Record (պորտուգալերեն)։ 1 June 2004։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 18 October 2018 
  25. «Fundação Vítor Baía» (պորտուգալերեն)։ Fundação Vítor Baía։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-06-ին։ Վերցված է 18 October 2018 
  26. Կաղապար:ForaDeJogo
  27. «Vitor Baia»։ Footballdatabase։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-17-ին։ Վերցված է 16 October 2015 
  28. «Vítor Baía»։ European Football։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-14-ին։ Վերցված է 16 October 2015 
  29. «F.C. Porto: Vítor Baía condecorado por Cavaco Silva no 10 de Junho» (պորտուգալերեն)։ Mais Futebol։ 4 June 2008։ Արխիվացված է օրիգինալից 19 October 2018-ին։ Վերցված է 18 October 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]