Վիտա և Վիրջինիա
«Վիտա և Վիրջինիա» (անգլ.՝ Vita & Virginia), 2018 թվականի կենսագրական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Չանիա Բատոնը։ Սցենարը գրել են Չանիա Բատոնն ու Այլին Էտկինսը, հիմնված է Էտկինսի՝ 1992 թվականի համանուն պիեսի վրա[8]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ջեմմա Արթերթոնը, Էլիզաբեթ Դեբիկին և Իզաբելլա Ռոսսելլինին։ Ֆիլմը, որի գործողությունները ծավալվում են 1920-ական թվականներին, պատմում է Վիտա Սեքվիլ-Ուեսթի և Վիրջինիա Վուլֆի սիրավեպի մասին։
Համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի հատուկ շնորհանդեսի շրջանակներում[9]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Քայքայվող բարոյականության, ջազի ու մաքսանենգային ալկոհոլի ժամանակաշրջանում բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Վիտա Սեքվիլ-Ուեսթը ծանոթանում է «գրականության թագուհի» Վիրջինիա Վուլֆի հետ։ Հակակրանքը վերաճում է փոխադարձ համակրանքի, իսկ համակրանքը վերածվում է գլխապտույտ սիրավեպի, որը ցնցում է բարձրաշխարհիկ հասարակությունն ու ընդմիշտ փոխում նրանց կյանքը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեմմա Արթերթոն – Վիտա Սեքվիլ-Ուեսթ
- Էլիզաբեթ Դեբիկի – Վիրջինիա Վուլֆ
- Իզաբելլա Ռոսսելլինի – Լեդի Սեքվիլ
- Ռուպերտ Պենրի-Ջոնս – Հարոլդ Նիկոլսոն
- Փիթեր Ֆերդինանդո – Լեոնարդ Վուլֆ
- Գետին ԷՆթոնի – Քլայվ Բելլ
- Էմերալդ Ֆեննել – Վանեսա Բելլ
- Ադամ Գիլլեն – Դունկան Գրանտ
- Կարլա Քրոմ — Դորոթի Ուելսլի
- Ռորի Ֆլեք Բյորն – Ջեֆրի Սքոթ
- Նեյթան Ստյուարտ-Ջարեթ – Ռալֆ Փարթրիջ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսի 30-ին Deadline.com կայքում հայտարարվել է, որ նախագիծը պետք է ղեկավարի բրիտանացի ռեժիսոր Չանիա Բատոնը։ Սցենարը գրվել է «Vita and Virginia» պիեսի հիման վրա[10]։ Ջեմմա Արթերթոնը, որը հանդես է եկել նաև որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր, ստացել է առաջին սևագիրը պիեսի հեղինակ Էյլին Ատկինսից դրանից մի քանի տարի առաջ և այն ցույց է տվել Բատոնին, որը հետագայում գրել է վերջնական սցենարը Ատկինսի հետ միասին։
2017 թվականի փետրվարի 8-ին հայտարարվել է, որ Եվա Գրինը և Ջեմմա Արթերթոնը կատարելու են գլխավոր դերերը[11][12]։ 2017 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Գրինը հեռացել է նախագծից պլանավորման կոնֆլիկտների պատճառով։ Շուտով նրան փոխարինել է Անդրեա Ռայսբորոն[13][14]։ Վերջնական արդյունքում Վիրջինիա Վուլֆի դերում հաստատվել է Էլիզաբեթ Դեբիկին[15][16][17]։
Ֆինանսավորումն ապահովել են «Irish Film Board», «Piccadilly Pictures», «Sampsonic Media» և «Lipsync Productions» ընկերությունները[18]։ Հիմնական նկարահանումներն սկսվել են 2017 թվականի սեպտեմբերին Դուբլինում (Իռլանդիա)[19][20]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2018 թվականի սեպտեմբերի 11-ին[21][22][23][24]։ Այն ընտրվել է որպես Սան Ֆրանցիսկոյում 2019 թվականի «Frameline» կինոփառատոնի պրեմիերայի ֆիլմ[25]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Internet Movie Database — 1990.
- ↑ https://britishfilmfestival.com.au/films/vita-and-virginia
- ↑ http://nantucketfilmfestival.org/festival/2019-film-program-1
- ↑ https://www.provincetownfilm.org/festival/films/#2019-06-15
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ «Vita and Virginia (2019)»։ The Numbers։ Nash Information Services։ 2019։ Վերցված է 2019-09-13
- ↑ Atkins, Eileen Vita & Virginia. — Samuel French, Inc., 1995. — ISBN 0-573-13012-4 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-19-ին։ Վերցված է 2020-07-30
- ↑ Kay Jeremy (2018-08-14)։ «Toronto unveils Contemporary World Cinema, more Galas and Special Presentations»։ Screen Daily (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ D'Alessandro Anthony (2016-06-30)։ «Story About Virginia Woolf & Vita Sackville-West Love Affair Headed To The Big Screen»։ Deadline Hollywood։ Վերցված է 2018-09-19
- ↑ Staff (2017-02-08)։ «Eva Green, Gemma Arterton to Star in Virginia Woolf Movie ‘Vita & Virginia’»։ Variety։ Վերցված է 2017-08-14
- ↑ Pulver Andrew (2017-02-08)։ «Gemma Arterton and Eva Green cast in Virginia Woolf lesbian romance»։ The Guardian։ Վերցված է 2017-02-10
- ↑ Bamigboye Baz (2017-05-18)։ «Sarah Lancashire and Martin Freeman stage a Labour comback [sic]... and there are 20,000 tickets up for grabs»։ Daily Mail։ Վերցված է 2017-08-14
- ↑ The Playlist [@ThePlaylist] (2017-05-19)։ «Andrea Riseborough Replaces Eva Green In 'Vita & Virginia' With Gemma»։ Twitter։ Վերցված է 2018-09-19
- ↑ Grater Tom (2017-08-23)։ «Elizabeth Debicki replaces Eva Green in lesbian romance 'Vita & Virginia'»։ Screen Daily։ Վերցված է 2018-09-19
- ↑ Roxborough Scott (2017-08-23)։ «Elizabeth Debicki to Play Virginia Woolf in 'Vita & Virginia'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2018-09-19
- ↑ Mitchell Robert (2017-08-23)։ «Elizabeth Debicki, Isabella Rossellini Join Virginia Woolf Biopic ‘Vita & Virginia’»։ Variety։ Վերցված է 2018-09-19
- ↑ McCarthy Esther (2018-08-18)։ «'Vita & Virginia' with Gemma Arterton, Elizabeth Debicki: exclusive new image and set report»։ Screen Daily։ Վերցված է 2018-09-19
- ↑ Bullock Andrew (2017-09-19)։ «Gemma Arterton keeps her carefully styled locks in place with a hair net as she steps out in a flowing 1920s flapper girl costume on set of upcoming Woolf biopic Vita and Virginia»։ Daily Mail։ Վերցված է 2017-11-02
- ↑ Evry Max (2017-11-01)։ «First Look at Debicki & Arterton in Vita & Virginia»։ ComingSoon.net։ Վերցված է 2017-11-02
- ↑ «Vita & Virginia»։ Toronto International Film Festival։ 2018։ Վերցված է 2018-09-19
- ↑ White Peter (2018-09-07)։ «'Vita & Virginia': Gemma Arterton and Rupert Penry-Jones Duel In First Clip Of Chanya Button's Period Drama»։ Deadline Hollywood (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06
- ↑ Kiang Jessica (2018-09-18)։ «Toronto Film Review: ‘Vita & Virginia’»։ Variety։ Վերցված է 2018-09-19
- ↑ Miller Julie (2018-09-18)։ «Meet the Woman Bringing Virginia Woolf’s Notorious Love Affair to the Screen»։ Vanity Fair։ Վերցված է 2018-09-19
- ↑ Dry Jude (2019-04-30)։ «Frameline 2019: Judy Garland, Virginia Woolf Movies Head Up San Francisco LGBTQ Film Festival»։ IndieWire։ Վերցված է 2019-05-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վիտա և Վիրջինիա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Վիտա և Վիրջինիա(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Վիտա և Վիրջինիա ֆիլմը BlinderFilms.com կայքում
- Վիտա և Վիրջինիա ֆիլմը Mirror Productions կայքում
- Վիտա և Վիրջինիա ֆիլմը British Council Film կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2018 ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Իռլանդական դրամա ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Իռլանդական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Իռլանդական կենսագրական ֆիլմեր
- ԼԳԲՏ ֆիլմեր
- 2018 դրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- 2010-ականների պատմական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Իռլանդական ռոմանտիկ ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր