Դեբիկին ծնվել է Փարիզում։ Նրա հայրը լեհ է, իսկ մայրն ավստրալիացի է` իռլանդական ծագմամբ[5]։ Նրանք երկուսն էլ պարողներ էին։ Երբ դուստրը 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Մելբուրն, որտեղ Դեբիկին մեծանում է երկու փոքր երեխաների հետ[6]։ Էլիզաբեթը հետաքրքրվում էր բալետով և պատրաստվում էր պարուհի դառնալ, բայց ավելի ուշ մտնում է թատրոն։ 2009 թվականի օգոստոսին նա ստանում է է «Փրեթ» անունով կրթաթոշակ ուսման երկրորդ տարում համալսարանում ձեռք բերած հաջողությունների համար։ 2012 թվականի դեկտեմբերին նա մասնակցում է «Vogue Australia» ֆոտոշարքին։
Կինոյում դեբյուտը կայացել է Ստեֆան Էլիոթի «Հարսանեկան երթուղի» ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականին։ Տեսանյութում նկատելով Դեբիկիին` ռեժիսոր Լուրմանը նրան լսումների է հրավիրում Լոս Անջելես։ 2011 թվականի մայիսին Լուրմանը հայտարարում է, որ Էլիզաբեթը կխաղա «Ջորդան Բեյքերի դերը «Մեծն Գեթսբի» ֆիլմում։ Այս նկարահանմանը մասնակցել են շատ հայտնի դերասաններ՝ Լեոնարդո ԴիԿապրիո, Մալիգան Քերի, Թոբի Մագուայեր, Ջոել Էդիկտոն, Այլա Ֆիշեր և շատ ուրիշներ։ 2013 թվականին նա Ժան Ժենեի դերն է խաղացել «Սպասուհիներ» պիեսում[7]։ 2018 թվականին Էլիզաբեթը մրցանակ է ստանում է Trophée Chopard «Տարվա բացահայտում» Կաննի կինոփառատոնում[7]։