Վիտաուտաս Ռեյվիտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտաուտաս Ռեյվիտիս
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1901(1901-07-19)
ԾննդավայրTirkšliai, Mažeikiai District Municipality, Լիտվա
Մահացել է1988
Քաղաքացիություն Լիտվա
ՄասնագիտությունՈստիկանություն և լրագրող

Վիտաուտաս Ռեյվիտիս (լիտ.՝ Vytautas Reivytis, հուլիսի 19, 1901(1901-07-19), Tirkšliai, Mažeikiai District Municipality, Լիտվա - 1988[1] – 1988[2]), լիտվացի ոստիկան, լրագրող և մարզիկ։ Լիտվայի գերմանական օկուպացիայի ժամանակ՝ 1941-1944 թվականներին, եղել է Լիտվայի գլխավոր շրջանի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանությունում աշխատել է 1925 թվականից։ 1928 թվականին ավարտել է Կաունասի բարձրագույն ոստիկանական ուսումնարանը։ 1930 թվականին ուղարկվել է սովորելու Գերմանիայում՝ Բեռլինի ոստիկանական ուսումնարանում։ Վերադառնալուց հետո երկար ժամանակ դասավանդել է Կաունասի ոստիկանական ուսումնարանում։

Նա ծավալել է սպորտային ակտիվ գործունեության, եղել է ջուջուցուի վարպետ, աերոակումբի անդամ։

Այնուհետև նա գլխավորել է Քիբարտայի երկաթուղային ոստիկանությունը, իսկ Լիտվայի՝ Խորհրդային Միությանը միացվելուց հետո՝ 1940 թվականին, արտագաղթել է Գերմանիա։

Պատերազմի սկսվելուց հետո ղեկավարել է Լիտվայի նորաստեղծ վարչության անվտանգության դեպարտամենտը, իսկ 1941 թվականի հուլիսի 26-ից մինչև 1944 թվականը՝ ոստիկանության դեպարտամենտի տնօրենը։ 1941 թվականի սեպտեմբերի 15-ից եղել է Լիտվայի ոստիկանության գործուղված ներկայացուցիչը Լիտվայում կարգուկանոնի գերմանական ոստիկանության շտաբում և Լիտվայի անվտանգության ոստիկանության պետը (LSP և «Saugumas»). նրա շտաբ-բնակարանը գտնվել է Կաունասում[3]։ Ռեյվիտիսը նաև եղել է Policija թերթի հրատարակիչը և խմբագիրը։

Անվտանգության ոստիկանության աշխատակիցները ենթարկվում էին գերամանական ոստիկանությանը, որոշ ստորաբաժանումներ ուղղակիորեն ղեկավարում էին անվտանգության ոստիկանության պաշտոնյաները[4]։ Պատմաբան Արունաս Բուբնիսը գրում է, որ LSP-ն ուղղակիորեն մասնակցել է նացիստների կողմից կազմակերպած հրեաների ցեղասպանությանը և եղել ռեպրեսիվ մեխանիզմի «անբաժանելի մաս»[5]։

1943 թվականի հունվարի 9-ին Ռեյվիտիսն արժանացել է Զինվորական ծառայությունների համար 2-րդ կարգի խաչի սրերով։ 1944 թվականին նա փախել է Գերմանիա, որտեղ պատերազմից հետո աշխատել է բրիտանական հետախուզության 2-րդ բաժանմունքում։ 1951 թվականին տեղափոխվել է Շոտլանդիա։

Որդին՝ Ալգիմանտաս Ռավիտը (ծնվել է 1943 թվականին), ապրել է ԱՄՆ-ում, ուղղաթիռի անձնակազմի կազմում մասնակցել է Վիետնամի պատերազմին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mažeikių rajono įžymūs kultūros ir meno veikėjai» (լիտվերեն). Žemaičių kultūros draugijos redakcija. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  2. Bert Hoppe, Hildrun Glass, 2011: "Sowjetunion mit annektierten Gebieten I: Besetzte sowjetische
  3. Suziedelis S. The Burden of 1941(անգլ.) // Lithuanian Quarterly Journal of Arts and Sciences. — 2001. — В. 4. — Т. 47. — ISSN 0024-5089. Архивировано из первоисточника 15 Սեպտեմբերի 2012.
  4. Чуев С. Г. Местные полицейские формирования // Спецслужбы Третьего Рейха. — Olma Media Group, 2003. — С. 64. — 449 с. — (Досье (Олма-Пресс).: Спецслужбы мира). — ISBN 9785765428313
  5. Arūnas Bubnys. (2004). «Lietuvių saugumo policija ir holokaustas (1941–1944)» (լիտվերեն). Lietuvos gyventojų genocido ir rezistencijos tyrimo centras. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
  6. Vytis puošė ir Vietnamo kare dalyvavusio Amerikos lietuvio sraigtasparnį | 15min.lt