Jump to content

Vivo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիվոից)
Vivo
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է2020
ՀիմնադիրShen Wei?[1]
ՎայրԴունգուան, Գուանդուն, Չինաստան
Երկիր Չինաստան
Արդյունաբերությունelectronics manufacturing?
Կայքvivoglobal.com(չին.)
Մասնակից էWireless Power Consortium?[2] և ITU Telecommunication Standardization Sector?[3]
 Vivo (smartphone) Վիքիպահեստում

Vivo, չինական տեխնոլոգիական ընկերություն է, որում մշակվում և արտադրում են  սմարթֆոններ, սմարթֆոնների աքսեսուարներ, ծրագրային ապահովում և առցանց ծառայություններ։ Այն հիմնադրվել է 2009 թվականին Գուանդոնգ նահանգի Դոնգուան քաղաքում։ Բրենդը օգտագործում է Hi-Fi չիպեր իրենց սմարթֆոններում[4]։ Կազմակերպության ծրագրային ապահովումը ներառում է Vivo App Store-ը, iManager-ը և ֆիրմային Funtouch OS-ը հիմնված Android օպերացիոն համակարգի վրա։   

2012 թվականին դուրս է եկել Vivo Х1 սմարթֆոնը[5]։ Х1 հանդիսանում էր կազմակերպության առաջին հեռախոսը, որում օգտագործել էր Hi-Fi չիպը, որը մշակվել էր ամերիկյան կիսահաղորդչային արտադրությամբ զբաղվող Cirrus Logic ընկերության կողմից։ Vivo շարունակեց աշխատանքը և 2013 թվականին թողարկեց աշխարհում առաջին 2K-էկրանով սմարտֆոնը՝ Xplay3s[6]։ Կազմակերպության ստեղծած այլ հայտնի սմարտֆոններ են  x5pro-ն, X5Max-ը և Xshot-ը։

2015 թվականի առաջին եռամսյակում Vivo-ն մտել է աշխարհի թոփ-10 սմարտֆոն արտադրող կազմակերպությունների ցանկի մեջ և համաշխարհային շուկայում իր մասնաբաժինը կազմել է 2,7%[7]։ 2016 թվականի հունվար ամսի տվյալներով կազմակերպության միայն Շենչժենի և Նանկինի զարգացման կենտրոններում աշխատում են ավելի քան 1600 աշխատակիցներ[8]։ Vivo սմարթֆոնների այժմ հանդիսանում են Հնդկական Պրեմիեր Լիգայի  հովանավորները  2016-2017 թվականների ընթացքում։

Գրանցված լինելով առաջին անգամ 2009 թվականին՝ Vivo ներկայումս գրանցվել է ավելի քան 100 երկրներում։ Vivo-ն սկսել է իր միջազգային էքսպանսիան 2014 թվականին, երբ նա մուտք է գործել  թայլանդական  շուկա[9]։Դրանից հետո ընկերությունն արագ շարունակել է իր աճը՝ իր գործունեությունը մեկնարկելով  Հնդկաստանում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Վիետնամում, Մյանմարում և Ֆիլիպիններում[10][11][12][13]։

Գովազդային արշավներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսին, Vivo-ն դարձել է Հնդկական Պրեմիեր Լիգայի տիտղոսային հովանավոր և շարունակելու է հովանավորությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ մեծացնելով իր ներդրումների քանակը՝ 2,199 ռուփփի, որը 500%-ով գերազանցում էր նախորդ հովանավորչական պայմանագիրը։ [14]

2015 թվականի հոկտեմբերին դրանից հետո Vivo-ն դարձավ Հնդկաստանի Պրեմիեր Լիգայի տիտղոսային հովանավորը․ երկամյա պայմանագիրը ուժի մեջ էր մտնում 2016 թվականի մրցաշրջանից[15][16]։

2017 թվականի հունիսին Vivo-ն հովանավորչական պայմանագիր ստորագրեց ՖԻՖԱ-ի հետ և դարձավ  2018 և 2022 թվականների Աշխարհի Առաջնության ժամանակ սմարթֆոնների պաշտոնական բրենդը[17]։

2017 թվականի հուլիսին, Vivo-ն նորից դառնում է Հնդկաստանի Պրեմիեր Լիգայի տիտղոսային հովանավոր՝ կնքելով քառամյա պայմանագիր, որը ուժի մեջ է մտնելու 2018 թվականից[18]։

Բրենդի դեսպաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդոնեզիայում Vivo պաշտոնական դեմքերն են Ագնես Մոնիկան, Աֆգան Սյահրեզան, Պևիտա Պիրսը, Պրիլլի Լատուկոնսինան և Ալ Ղազալին։

Մալայզիայում կազմակերպությունը վարձել է Դաթո Սիթի Նուրհալիզային, որը ներկայացնում է կազմակերպության շահերը։

Ֆիլիպիններում Լեոն դե ՄաքՔոյը Vivo-ի առաջին ֆիլիպինցի դեսպանն է, իսկ Հնդկաստանում գովազդային դեմքն է Ռանվեեր Սինգը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20230608122107/https://www.technopixel.org/vivo-founder-shen-wei-evaluates-the-year-2022/ — 2023.
  2. https://www.wirelesspowerconsortium.com/members/19269
  3. https://www.itu.int/hub/membership/our-members/directory/?myitu-industry=true&request=sector-members
  4. Soomal作品 – vivo X6 Plus智能手机音质测评报告 Արխիվացված 2016-04-03 Wayback Machine.
  5. Vivo X1 arrives: world's new thinnest smartphone is also a joy for Hi-Fi enthusiasts Phonearena.com.
  6. Vivo officially unveils the Xplay 3S, the world’s first ‘2K’ smartphone.
  7. Top 10 smartphone makers in Q1 2015: Sony and Microsoft drop out of the picture, Chinese phone makers take over.
  8. Vivo Global Website About Page Արխիվացված 2019-12-15 Wayback Machine.
  9. Vivo Enters Thailand, Gunning for Overseas Markets.
  10. Vivo Mobile enters Myanmar market.
  11. Chinese smartphone maker Vivo Mobile set to enter India, to launch X5Max on Dec 15.
  12. Vivo Officially Launches Brand and X5Pro in Malaysia Արխիվացված 2016-03-10 Wayback Machine.
  13. Meet Vivo X5 Max - the world's slimmest smartphone at 4.75mm Արխիվացված 2017-12-23 Wayback Machine.
  14. «VIVO bags Rs. 2,199 crore Indian Premier League sponsorship for next five years». Times Now. 2017 թ․ հունիսի 27.
  15. VIVO bags IPL title sponsorship for two years.
  16. Vivo Formally Announces Partnership With BCCI as IPL Sponsor.
  17. «Vivo wants you to know its name so much it's sponsoring the World Cup». The Verge. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  18. «Vivo retains IPL title rights till 2022 after massive bid». Cricinfo (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Vivo» հոդվածին։