Jump to content

Վիշապների թռիչքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշապների թռիչքը
The Flight of Dragons
ՏեսակՆկարված մուլտիպլիկացիա
ԺանրՖենտեզի
Արկածային
Հիմնված է«Վիշապն ու Ջորջը»
ՌեժիսորԱրթուր Ռանկին կրտսեր
Ժյուլ Բաս
ՍցենարիստՌոմեո Մյուլլեր
ՀնչյունավորումՋոն Ռիտեր
Վիկտոր Բուոնո
Ջեյմս Գրեգորի
Ջեյմս Էռլ Ջոնս
Հարի Մորգան
ՊրոդյուսերԱրթուր Ռանկին կրտսեր
Ժյուլ Բաս
ԵրաժշտությունՄարի Լաուս
Դոն Մակլին
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ճապոնիա Ճապոնիա
Լեզուանգլերեն
ԸնկերությունAmerican Broadcasting Company
ԴիստրիբյուտորABC
Warner Bros.
Տևողություն92 րոպե
Թվական1982
MPAA վարկանիշ

«Վիշապների թռիչքը» (անգլ.՝ The Flight of Dragons), 1982 թվականին նկարահանված ֆենտեզի մուլտֆիլմ։ Հիմնված է մանկագիր Փիթեր Դինկինսոնի «Վիշապների թռիչքը» (1979) և ֆանտաստ գրող Գորդոն Դիքսոնի «Վիշապն ու Ջորջը» (1976)[1] ստեղծագործությունների վրա։ Գլխավոր դերերը հնչյունավորում են Ջոն Ռիտերը, Վիկտոր Բուոնոն, Ջեյմս Գրեգորին, Ջեյմս Էռլ Ջոնսը և Հարի Մորգանը։

Մուլտֆիլմը պատմում է չար կախարդի՝ աշխարհը սև մոգությամբ կառավարելու մտադրությունն ամեն գնով կանգնեցնելու մասին։ Մուլտֆիլմում արծարծվող հիմնական թեման այն հարցն է, թե արդյոք գիտությունն ու մոգությունը կարող են համագոյակցել։

Մուլտֆիլմի պրեմիերան Մեծ Բրիտանիայում կայացել է 1982 թվականի օգոստոսի 17-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործուղությունները տեղի են ունենում ֆանտաստիկ միջնադարում, որտեղ բնակվում են զանազան առասպելական արարածներ։ Կանաչ կախարդ Կարոլինուսը, ով կառավարում է բնությունը, նկատում է, որ կախարդանքը մարում է աշխարհից, քանի որ մարդկությունը նախապատվությունը տալիս է տրամաբանությանն ու գիտությանը։ Հրավիրելով իր երեք մոգ եղբայրներին՝ նա առաջարկում է համատեղել ուժերը՝ ստեղծելու «կախարդության վերջին թագավորությունը», որը պետք է անհասանելի լիներ մնացյալ աշխարհից։ Կարոլինուսի գաղափարը ողջունում են կապույտ կախարդ Սոլարիուսը, ով կառավարում է երկինքն ու ծովերը, և դեղին կախարդ Լո Թայ Ցզաոն ում արքայությունը լույսն ու օդն է։ Այնուամենայնիվ, կարմիր կախարդ Օմադոնը՝ սև մոգության և չարի ուժերի առաջնորդը, փոխարենը որոշում է մարդկությանը վարակել վախով և ագահությամբ՝ ստիպելով իրենց իսկ գիտությունն ուղղել միմյանց դեմ և ինքնաոչնչանալ։

Քանի որ կախարդներին արգելված էր կռվել միմյանց դեմ, Կարոլինուսն առաջարկում է հերոսների խումբ կազմել և նրանց ուղարկել գողանալու Օմադոնի թագը, որն էլ նրա հզորության աղբյուրն է։ Կարոլինուսը հավաքագրում է խիզախ ասպետ սըր Օրին Նևիլ-Սմայթին և իր երիտասարդ վիշապ Գորբաշին։ Սոլարիուսը խմբին է տրամադրում իր մոգական վահանը, որը խոտորում է սև կախարդանքը, իսկ Լո Թայ Ցզաոն նվիրում է իր կախարդական սրինգը, որը կարող է քնեցնել վիշապներին։ Խմբի համար առաջնորդ գտնելու համար Կարոլինուսը խորհրդակցում է Հնություն կոչվող մարգարեական երևույթի հետ, որը նրան հրահանգում է ճանապարհորդել 1000 տարի դեպի ապագա, որտեղ բնակվում է լեգենդար հերոսի հետնորդ մի գիտնական։ Ուշ 20-րդ դարի Բոստոնում Կարոլինուսը գտնում է Փիթեր Դինկինսոնին, ով թողել էր գիտնականի աշխատանքը և զբաղվում էր սեղանի խաղերի պատրաստմամբ։ Կարոլինուսը Փիթերին բերում է իր ժամանակներ և նշանակում արշավախմբի առաջնորդ։ Փիթերը շուտով սիրահարվում է Կարոլինուսի խնամյալ արքայադուստր Մելիսանդին։ Օմադոնն իր հավատարիմ վիշապ Բրիագին ուղարկում է Փիթերին առևանգելու, ինչը ձախողվում է։ Այնուամենայնիվ Կարոլինուսը Փիթերին փրկելիս սխալ հմայախոսք է արտաբերում, ինչի պատճառով Փիթերի միտքը մտնում է Գորբաշ վիշապի մարմնի մեջ։

Կարոլինուսի ավագ վիշապ Սմրգոլը, ում Գորբաշը վերաբերվում էր որպես հորեղբոր, որոշում է Փիթերին սովորեցնել «վիշապ լինելու արվեստը»։ Կախարդության և գիտության երկատվածությունը բացահայտվում է, երբ Սմրգոլը սովորեցնում է Փիթերին, թե ինչպես են վիշապները թռչում և կրակ շնչում։ Այս կարողություններին Փիթերը կարողանում է գիտական բացատրություններ տալ։ Ճանապարհորդության ընթացքում խմբի վրա են հարձակվում ավազամակաբրերը, որոնցից նրանց փրկում է խոսո գայլ Արագը։ Հետագայում խմբին է միանում նաև գեղեցկուհի աղեղակիր Դանիելը և էլֆ Ջայլսը։ Օմադոնի արքայությանը մոտենալիս սըր Օրենին ու Դանիելին առևանգում է զազրելի օգրը։ Փիթերը գրեթե սպանվում է օգրի հետ մենամարտում, սակայն նրան սեփական կյանքի գնով փրկում է ծեր վիշապ Սմրգոլը, ում հաջողվում է պարսպի վրայից ցած նետել օգրին։ Կարմիր կախարդի թագավորությունում խումբն առևերեսվում է հսկայական որդի հետ, որին Փիթերը ոչնչացնում է ծծմբական թթվով լի փոսի բոցավառելով։ հաջորդիվ, Օմադոնը կախարդում է խմբին՝ արհեստականորեն հուսահատություն մտցնելով նրանց մեջ, որը Փիթերը դիմակայում է գործի դնելով Սոլարիուսի վահանը։ Քիչ անց Օմադոնը վիշապների հսկայական բանակ է ուղարկում խմբի հետևից, սակայն Ջայլս էլֆը նվագում է Լո Թայ Ցզաոյի սրինգը, որի շնորհիվ վիշապները ձյան նման իջնում են երկնքից և խորը քուն մտնում։ Գտնվելով վիշապի մարմնում, Փիթերը նույնպես քնում է։ Չար վիշապ Բրիագը, ով Օմադոնի կախարդանքի շնորհիվ արթուն էր, հարձակվում է և սխպանում Ջայլսին, Արագին և Դանելին։ Սըր Օրինը սպանում է Բրիագին, սակայն մահանում է վիրավորումից։

Երբ Օմադոնը վերջապես հայտնվում է մարտադաշտում, Փիթերին հաջողվում է առանձնանալ Գորբաշի մարմնից։ Փիթերին հաջողվում է հաղթել Օմադոնին՝ վերջինիս հմայախոսքերին հակադարձելով գիտական և տրամաբանական բացատրություններով և պարզապես հերքելով մոգության գոյությունը։ Այս կերպ Օմադոնը ոչնչանում է, սպանված հերոսները վերակենդանանում են, իսկ Կարոլինուսի երազած «կախարդության վերջին թագավորությունը» վերջապես ստեղծվում է։ Կախարդությունը մերժելու պատճառով Փիթերն առհավետ հեռացվում է թագավորությունից, սակայն հասցնում է Մելիսանդին իր համբույրով արթնացնել և նրա մոտ թողնել Օմադոնի թագը։ Սիրահարվելով Փիթերին, Մելիսանդը խնդրում է Կարոլինուսին, որ թույլ տա նրան տեղափոխվել է Փիթերի ժամանակաշրջան։

20-րդ դարի Բոստոնում, Փիթերը գրավատան աշխատակցին փորձում է վաճառել կախարդական սրինգն ու վահանը։ Այդ պահին գրավատուն է մտնում Մելիսանդը՝ ձեռքին Օմադոնի թագը։ Փիթերն ու Մելիսանդը գրկախառնվում են։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունավորող Դեր
Վիկտոր Բուոնո Արագ
Ջեյմս Գրեգորի Սմրգոլ/ Բրիագ
Ջեյմս Էռլ Ջոնս Օմադոն
Հարի Մորգան Կարոլինուս
Լարի Սթորչ Գրավատան աշխատող
Դոն Մեսիկ Լո Թայ Ցզաո
Բոբ Մաքֆեդեն Գորբաշ/
Սըր Օրին Նևիլ-Սմայթ
Ալեքսանդրա Ստոդարտ Արքայադուստր Մելիսանդ
Նելլի Բելֆլաուեր Դանիել
Փոլ Ֆրիս Սոլարիուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lenburg, Jeff (2009). The Encyclopedia of Animated Cartoons (3rd ed.). New York: Checkmark Books. էջ 302. ISBN 978-0-8160-6600-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]