Վինի Հառլոու
Վինի Հառլոու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 27, 1994[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Միսիսոգա, Պիլ, Օնտարիո, Կանադա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Fletcher's Meadow Secondary School? |
Մասնագիտություն | մոդել |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | officialwinnieharlow.com |
![]() |
Վինի Հառլոու (ծնվ. Շանթել Բրաուն Յանգ, հուլիսի 27, 1994[1], Միսիսոգա, Պիլ, Օնտարիո, Կանադա[2]), կանադացի ֆոտոմոդել և ակտիվիստ։ Հայտնի է դարձել շնորհիվ «Թոփ մոդել ամերիկյան ձևով» նախագծի 21-րդ եթերաշրջանին մասնակցությամբ, հայտնի է նրանով, որ դարձել է մոդել՝ ունենալով վիտիլիգո հիվանդություն։ Ներկայումս հանդիսանում է հանգուստի Desigual բրենդի դեմքը Բարսելոնայում՝ բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիմայի հետ միասին։
Ընտանիք և մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հառլոուն ծնվել է 1994 թվականի հուլիսի 27-ին Տորոնտոյում, Օնտարիո, Լիզա Բրաունի և Վինդզոր Յանգի ընտանիքում[4], նա ունի ճամայական արմատներ, և ունի երկու քույր[5]։ Վինիի մոտ կանխորոշված է մաշկի մշտական վիճակ՝ վիտիլիգո, որը բնութագրվում է մարմնի առանձին մասին դեպիգմենտացիայով։ Չորս տարեկան հասակից Հառլոուն այլ երեխաների կողմից ծաղրանքի է ենթարկվել, նրան անվանել են «կով», «զեբր» և այլն ողջ մանկության ընթացքում[4]։ Հասակակիցների կողմից ծաղրանքի ենթարկվելու պատճառով շատ անգամներ լքել է դպրոցը և նույնիսկ մտածել է ինքնասպանության մասին[4][5]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդելային բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]
Վինի Հառլոուն իր բացահայտման համար պարտական է Թոփ մոդել ամերիկյան ձևով հեռուստաշոուի հաղորդավար և հեղինակ Թայրա Բենքսին, որը նկար էր տեղադրել Ինստագրամում։ Դրա հետևանքով Հառլոուն դարձավ Թոփ մոդել ամերիկյան ձևով հեռուստաշոուի եզրափակիչ անցած 14 մասնակիցներից մեկը 2014 թվականին[6]։ Դա նրա համար բեկումնային փուլ էր, և նա հարուստ դարձավ։
Շոուից դուրս մնալուց հետո (արդյունքում նա զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը), Հառլոուն նկարահանվեց Desigual հագուստի իսպանական բրենդի համար և դարձավ բրենդի պաշտոնական ներկայացուցիչը[7][8]։ Նա նաև նկարահանվեց նորաձևության մի շարք ամսագրերի համար, ինչպիսիք էին i-D-ն և Dazed-ը[9], ինչպես նաև Showstudio.com կայքը։ 2015 թվականին Հառլոուն նկարահանվեց Diesel հագուստի իտալական բրենդի 2015 թվականի գարուն-ամառ հավաքածուի համար[10]. լուսանկարիչը ֆեշն-լուսանկարիչ Նիկ Նայթն էր[7] Նա նկարահանվել է իսպանական[11] և իտալական[12] Glamour ամսագրերի համար և հայտնվել է Complex ամսագրի 2015 թվականի օգոստոս/սեպտեմբեր համարում[13]։ 2015 թվականի օգոստոսին նա նկարահանվել է Cosmopolitan-ի համար[14], ապա՝ Vogue Italia կայքի համար, որին նա նաև հարցազրույց է տվել[15]։ Նույն ամսվա ընթացքում նա հայտնվել է Ebony ամսագրի շապիկին[16]։ 2016 թվականին Հառլոուն նկարահանվել է Sprite-ի գովազդում[17]։
Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հառլոուն հայտնվել է JMSN «The One» տեսահոլովակում[18] և Էմինեմի «Guts Over Fear»-ում[19], ինչպես նաև Բիյոնսեի Lemonade «վիզուալ ալբոմում»[20]։
Հանրային ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հուլիսին Հառլոուն YouTube-ում հոլովակ հրապարակեց «Վիտիլիգո. մաշկի վիճակ, բայց ոչ կյանքի խորտակում» վերնագրով, որտեղ նա պատմում էր ր պատասխանում հարցերի վիտիլիոգոյով կյանքի մասին[7]։ 2014 թվականի նոյեմբերին Հառլոուն հանդես եկավ TED ներկայացմամբ՝ պատմելով իր կյանքի մասին[5]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Year | Title | Notes |
---|---|---|
2014 | Access Hollywood | Դրվագ։ «June 26, 2014» |
Թոփ մոդել ամերիկյան ձևով | 6-րդ հորիզոնական | |
2015 | Prominent! | Դրվագ։ «February 13, 2015» |
Primetime։ What Would You Do | Դրվագ։ «Friday, June 12th» |
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգ |
Տարեթիվ | Երգիչ | Հղումներ |
---|---|---|---|
«The One» | 2014 | JMSN | [18] |
«Guts Over Fear» | Էմինեմ ft. Սիա | [19] | |
Lemonade | 2016 | Բեյոնսե | [20] |
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Կազմակերպություն | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2015 | Gala Spa Awards 2015 | Beauty Idol | Հաղթանակ |
2015 | Portuguese GQ Men of The Year Event. | Role Model | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Winnie_Harlow
- ↑ 2,0 2,1 2,2 English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ https://www.bbc.com/news/world-38012048
- ↑ 4,0 4,1 4,2 Rodney, Dave (February 25, 2014).
- ↑ 5,0 5,1 5,2 Barlow Eve (2015-02-15)։ «Chantelle Winnie: ‘I’m proud of my skin’»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է օգոստոսի 11, 2015
- ↑ Fleming Kirsten (September 9, 2014)։ «Model with rare skin disease changing the face of fashion»։ nypost.com։ New York Post։ Վերցված է April 4, 2015
- ↑ 7,0 7,1 7,2 «Winnie Harlow: Canadian Model With Rare Skin Condition Lands 2 Major Campaigns»։ Complex։ Վերցված է օգոստոսի 11, 2015
- ↑ «Canadian Model With Skin Disorder Gets Another Sweet Gig»։ The Huffington Post։ Վերցված է 2015-08-11
- ↑ Models (May 2014)։ «Winnie Harlow»։ models.com։ Models։ Վերցված է June 23, 2015
- ↑ Goedluck Lakeisha (February 1, 2015)։ «Winnie Harlow stars in Diesel’s new campaign»։ dazeddigital.com։ Dazed։ Վերցված է April 4, 2015
- ↑ «Vídeo: Winnie Harlow, el valor de ser diferente | Glamour»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-10-03
- ↑ Editorials. Chantelle Winnie. Glamour Italia June 2015. Images by Giovanni Gastel. | SUPERSELECTED - Black Fashion Magazine Black Models Black Contemporary Artists Art Black M...
- ↑ Model Winnie Harlow Talks Drake, Vitiligo, and Embracing Your Own Skin | Complex UK
- ↑ Model Chantelle Winnie Remembers Getting Beat Up Because of Her Vitiligo
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-30-ին։ Վերցված է 2016-10-03
- ↑ «Ebony Magazine September 2015 Pays Homage To Female Black Models»։ Donbleek.com։ Ebony։ օգոստոսի 24, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-29-ին։ Վերցված է օգոստոսի 29, 2015
- ↑ Chantelle Winnie: Sprite Obey Your Thirst™
- ↑ 18,0 18,1 Spice TV (January 29, 2014)։ «VITILIGO MODEL CHANTELLE BROWN YOUNG STARS IN MUSIC VIDEO FOR JMSN»։ myspice.tv։ Spice։ Վերցված է June 23, 2015
- ↑ 19,0 19,1 Leight Elias (November 24, 2014)։ «Watch Eminem Get in the Ring for 'Guts Over Fear' Video»։ Billboard։ Վերցված է June 23, 2015
- ↑ 20,0 20,1 «How Winnie Harlow Went from America's Next Top Model to Beyoncé's "Lemonade"»։ April 26, 2016։ Արխիվացված է օրիգինալից May 13, 2016-ին։ Վերցված է October 3, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վինի Հառլոու (անգլ.) Internet Movie Database կայքում
- Վինի Հառլոուդե в Models.com (այն)
- Վինի Հառլոուի կայք
- Winnie Harlow Ինստագրամում
|