Վիյան Փեյման
Վիյան Փեյման | |
---|---|
Ծննդավայր | Մակու, Արևմտյան Ադրբեջան, Իրան |
Մահացել է | ապրիլի 6, 2015[1] |
Մահվան վայր | Ռաս ալ-Այն, Ռաս ալ-Այնի շրջան[2] |
Մասնագիտություն | երգչուհի, ռազմիկ և ուսուցչուհի |
Վիյան Փեյման (, Մակու, Արևմտյան Ադրբեջան, Իրան - ապրիլի 6, 2015[1], Ռաս ալ-Այն, Ռաս ալ-Այնի շրջան[2], ծնյալ Գյուլստան Թալի Ցինգանլո), քուրդ երգչուհի և Կանանց ինքնապաշտպանական ջոկատներից մեկի (Yekîneyên Parastina Jin - YPJ) մարտիկ։ 2015 թվականին զոհվել է Սիրիայում Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ ) ահաբեկիչների դեմ մարտնչելիս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Իրանի Մակու քաղաքում։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց առաջ աշխատել է որպես ուսուցչուհի[3][4] և, բացի այդ, քրդական ժողովրդական երաժշտության ոճով երգեր է հորինել ու կատարել[5][6]։ Համբավվել է որպես dengbêj՝ ժողովրդական երգիչ և ասացող, ով գովերգել է քուրդ ժողովրդի պայքարը իսլամական պետության դեմ Ռոջավայում տեղի ունեցած բախումների ժամանակ և այդ պայքարում ընկած մարտիկներին[7][8]։
Մարտերի մասնակցելիս Վիյանը երկու անգամ վիրավորվել է և երկու անգամն էլ բուժվելուց հետո վերադարձել է մարտադաշտ, շարունակել պայքարը[3]։ NBC News-ի թղթակցին նա ասել է, որ ինքը մարտնչել է Կոբանեի մերձակայքում՝ հանուն Մերձավոր Արևելքի կանանց ազատ ապրելու իրավունքի։ «Մենք կանգնած ենք այստեղ և տղամարդկանց հավասար մարտնչում ենք Մերձավոր Արևելքում, որտեղ կանանց ավանդաբար թերագնահատում են՝ համարելով ոչ լիարժեք մարդ։ Մենք կանգնած ենք այստեղ՝ որպես մեր տարածաշրջանի բոլոր կանանց ուժի խորհրդանիշ»[9]։
Վիյան Փեյմանը զոհվել է Իսլամական պետության դեմ մղված կռիվներից մեկում 2015 թվականի ապրիլի 6-ին[9].[10] Սիրիա-թուրքական սահմանի մոտ գտնվող Սերե Քանիե քաղաքի մերձակայքում[4]։ Նրա աճյունը հողին են հանձնելԴերբեսի քաղաքի նահատակաց գերեզմանատանը, որը կրում է Շեհիդ Ռուստեմ Քուդիի անունը[11]։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող բազմաթիվ արվեստագետներ Վիյան Փեյմանին նվիրված երկեր են ստեղծել։ Քուրդ երաժիշտ Շահրիյար Ջամշիդին նրա հիշատակին է ձոնել 2020 թվականին թողարկած My Sunset-Land ROJAVA ալբոմում ընդգրկած «Viyan» կոմպոզիցիան, որտեղ գովերգում է իրանցի քուրդ երգչուհուն, ով համարձակվել է ընդվզել նաև Իրանում կին արվեստագետների գործունեությունը սահմանափակող օրենքների դեմ[12][13]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.nbcnews.com/storyline/isis-terror/viyan-peyman-female-kurdish-fighter-killed-battling-isis-n339566
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.rudaw.net/turkish/interview/22042015
- ↑ 3,0 3,1 «Engel in Kobani: Women Are on the Front Lines Against ISIS»։ NBC News (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 8 березня 2022-ին։ Վերցված է 2022-03-21
- ↑ 4,0 4,1 «Şehit Viyan'ın son günleri...»։ Rudaw։ Արխիվացված է օրիգինալից 8 березня 2022-ին։ Վերցված է 2022-03-21
- ↑ «poptronics ' Le Rojava, terre de lutte féministe, à la kalach et en musique»։ www.poptronics.fr։ Արխիվացված է օրիգինալից 8 березня 2022-ին։ Վերցված է 2019-03-05
- ↑ «Viyan Peyman - New Songs, Playlists & Latest News - BBC Music» (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 27 лютого 2020-ին։ Վերցված է 2019-03-05
- ↑ «Viyan Peyman immortalizes in Kobanê»։ www.diclehaber.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 6 березня 2019-ին։ Վերցված է 2019-03-05
- ↑ Teams Clipnano com։ «Viyan Peyman - Kobane 2015 - Reber Dosky»։ Clipnano.com (անգլերեն)։ Վերցված է 2019-03-05(չաշխատող հղում)
- ↑ 9,0 9,1 «Viyan Peyman, Female Kurdish Fighter Killed Battling ISIS»։ NBC News (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 8 березня 2022-ին։ Վերցված է 2022-03-21
- ↑ Llibertat.cat։ «Mor la combatent de l'YPJ i cantant kurda Viyan Peyman»։ Llibertat.cat (կատալաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 24 квітня 2019-ին։ Վերցված է 2019-03-05
- ↑ «JINHA || jinhaber1.com»։ www.jinhaber1.com։ Վերցված է 2020-05-02
- ↑ «Viyan»։ Canuckistan (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 16 березня 2021-ին։ Վերցված է 2020-10-22։ «…With the opening piece, 'Viyan', Jamshidi remembers Kurdish-Iranian singer Viyan Peyman, a Dengbej (storyteller) and teacher who left her hometown and all her belongings to join the resistance in Rojava and lost her life in 2015.»
- ↑ «Shahriyar Jamshidi - Viyan [My Sunset-Land ROJAVA Album © 2020]»։ YouTube։ Արխիվացված է օրիգինալից 21 березня 2022-ին։ Վերցված է 2021-04-03