Կանանց ինքնապաշտպանական ջոկատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանանց ինքնապաշտպանական ջոկատներ
YPJ Fighters.jpg
Տեսակաշխարհազոր
ԵրկիրFlag of Syria.svg Սիրիա
Հիմնադրվածմարտ 2013
Կայքypgrojava.org/english

Կանանց ինքնապաշտպանական ջոկատներ (քրդ.՝ Yekîneyên Parastina Jin — YPJ), Սիրիական Քրդստանում գործող ժողովրդական աշխարհազոր՝ հիմնված 2012 թվականին՝ որպես ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների՝ YPG-ի (Yekîneyên Parastina Gel) մի թևը[1]։ YPJ-ն ու YPG-ն քրդական կոալիցիայի ռազմական թևն են, կոալիցիա, որը ղեկավարվում է Քրդական բարձրագույն խորհրդի կազմում ընդգրկված սիրիական ժողովրդավարական միության կողմից, որի հսկողության ներքո է փաստացի գտնվում Սիրիական Քրդստանի՝ Ռոջավայի տարածքի մեծ մասը[1]։

YPJ-ն ու YPG-ն 2011 թվականից մասնակցում են Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմին՝ պաշտպանելով քրդաբնակ վայրերը։ Նրանց հիմնական թշնամին Իրաքի և Լևանտի իսլամական պետությունն է, որը գրավել է Ռոջավայից հարավ ընկած տարածքները[2]։ 2014 թվականի վերջերին YPJ-ի ջոկատների կազմում մարտնչում էին 18-ից 40 տարեկան 7-10 հազար կին ռազմիկներ[1][2]։

Կանանց ինքնապաշտպանական ջոկատները կարևոր դեր են խաղացել 2014 թվականի օգոստոսին Սինջար սարի համար մղված մարտերում՝ կոտորածից փրկելով բազմաթիվ եզդիների[3]։ YPJ-ն ակտիվորեն մասնակցել է նաև Քոբանիի համար մղված կռիվներին[1]։

Կանանց ինքնապաշտպանական ջոկատները, լինելով կանանց հզոր շարժման եզակի դրսևորում մի տարածաշրջանում, որտեղ կնոջ հասարակական ու հանրային դերն ավանդաբար զգալիորեն սահմանափակված է, առանձնահատուկ ուշադրության են արժանանում[2][4][5][6][7][8]։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Kurdish Women Turning Kobani into a Living 'Hell' for Islamic State»։ Telesurtv.net։ 14 October 2014։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին։ Վերցված է 21 October 2014 
  2. 2,0 2,1 2,2 «YPJ: The Kurdish feminists fighting Islamic State»։ The Week UK։ 7 October 2014։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին։ Վերցված է 21 October 2014 
  3. «These Remarkable Women Are Fighting ISIS. It's Time You Know Who They Are»։ Marie Claire։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-20-ին։ Վերցված է 21 October 2014 
  4. «Female Kurdish fighters battling ISIS win Israeli hearts»։ Rudaw։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-08-ին։ Վերցված է 8 March 2015 
  5. «The Fight Against ISIS in Syria And Iraq December 2014 by Itai Anghel»։ The Israeli Network via YouTube։ 22 December 2014։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-08-ին։ Վերցված է 8 March 2015 
  6. «Fact 2015 (Uvda) – Israel’s leading investigative show»։ The Israeli Network։ 22 December 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-26-ին։ Վերցված է 8 March 2015 
  7. «Kurdish female fighters named ‘most inspiring women’ of 2014»։ Rudaw։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-11-ին։ Վերցված է 8 March 2015 
  8. «Kobani: How strategy, sacrifice and heroism of Kurdish female fighters beat Isis»։ International Business Times UK։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-01-ին։ Վերցված է 8 March 2015 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]