Վիկտոր Պոնտա
Վիկտոր Պոնտա | |
Կուսակցություն՝ | ՊՐՈ Ռումինիա |
---|---|
Կրթություն՝ | Բուխարեստի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և դատախազ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 20, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Ամուսին | Daciana Sârbu? |
Կայք՝ | victorponta.ro |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Վիկտոր Պոնտա (ռումիներեն՝ Victor Ponta, սեպտեմբերի 20, 1972, Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի պետական և քաղաքական գործիչ։ Ռումինիայի կառավարության ղեկավարը 2012-2015 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում։
1995 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1995 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Բուխարեստի առաջին Վարչական հատվածում՝ որպես դատախազ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Գորժ ժուդեց Պալատում ընտրվել է պատգամավոր, իսկ 2008 թվականին վերընտրվել է։ 2006 թվականից՝ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի մշտական բյուրոյի փոխնախագահ։ 2008 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը եղել է խորհրդարանի հետ կապերի նախարար Էմիլ Բոկի կառավարությունում։
Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ 2010 թվականի փետրվարից (փոխնախագահ 2003 թվականից) մինչև 2015 թվականի հուլիսը։ 2011 թվականի մարտին Պոնտան երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն մեղադրել էր երկրի շահերը դավաճանելու մեջ այն բանից հետո, երբ 2004 թվականին Բեսեսկուն օգնել էր պատասխանատվությունից խուսափել ամերիկացի հետևակային զինվորին, որը դարձել էր ռումինացի հայտնի ռոք երաժիշտ Թեոֆիլ Պետերի մահվան մեղավորը[1]։ Քիչ հետո նա Բասեսկային և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հայտարարեց Ռումինիայի թշնամիներ՝ Տրանսիլվանիայի և Ռումինիայում հունգարացիների իրավունքների վերաբերյալ հայտարարություններից հետո[2]։
2012 թվականի ապրիլի 27-ին Ռումինիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է նախագահ Տրայան Բեսեսկուի կողմից[3]։ 2012 թվականի մայիսի 7-ին հաստատվել է Ռումինիայի վարչապետի պաշտոնում[4]։
2012 թվականի դեկտեմբերի 21-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում վերահաստատվել է վարչապետի պաշտոնում։
2014 թվականի հուլիսի 31-ին պաշտոնապես առաջադրվել է Ռումինիայի նախագահի թեկնածու Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջիկա ընտրություններում 2014 թվականի հուլիսի 31-ին պաշտոնապես առաջադրվել է Ռումինիայի նախագահի թեկնածու Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջիկա ընտրություններում[5]։ 2014 թվականի նոյեմբերի 2-ին կայացած ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 40,44 տոկոսը, իսկ նրա մրցակից Կլաուս Յոհաննեսը՝ 30,37 տոկոսը, սակայն երկրորդ փուլում, որը հաջորդել է նոյեմբերի 16-ին, զիջել է Յոհանիսին գրեթե 9 տոկոս տարբերությամբ։
2015 թվականի նոյեմբերի 4-ին հրաժարական է տվել Վարչապետի պաշտոնից Բուխարեստի գիշերային ակումբում բռնկված հրդեհից հետո[6]։
2018 թվականին հիմնադրել է Pro Romania կուսակցությունը։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին ստացել է Միջազգային քրեական իրավունքի մագիստրոսի աստիճան Կատանիայի համալսարանում, 2002 թվականին՝ պաշտպանության ազգային համալսարանում, 2003 թվականին՝ քրեական իրավունքի դոկտորի աստիճան Բուխարեստի համալսարանում։ Իր ոլորտում մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մասին։
2012 թվականի մայիսին Նեյչր ամսագիրը հրապարակել է մի հոդված, որում Պոնտային մեղադրել է գրագողության մեջ՝ դոկտորական ատենախոսության մեջ այլ գիտնականների աշխատանքներն առանց դրանց անհրաժեշտ հղումների օգտագործելու մեջ։ Ռումինիայի բարձրագույն որակավորման հանձնաժողովը և Բուխարեստի համալսարանի Էթիկայի հանձնաժողովը հաստատել են գրագողության առկայությունը, սակայն Պոնտան ինքը հերքում է դա:Մի քանի հարյուր հետազոտողներ և հասարակական գործիչներ կրթության նախարար Եկատերինա Անդրոնեսկուին ուղղված ուղերձում պահանջել են վարչապետին զրկել գիտական աստիճանից[7][8]։
2016 թվականի օգոստոսի 1-ին գրագողության մեղադրանքները ճանաչվել են օրինական Վիկտոր Պոնտան զրկվել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճանից[9]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Պոնտան երկրորդ ամուսնությունն է ունեցել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ռումինացի Եվրախորհրդարանի պատգամավոր Դաչիանա Սիրբուի հետ։ Ունի որդի առաջին ամուսնությունից և դուստր երկրորդ ամուսնությունից։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկար ժամանակ Պոնտան եղել է աշխարհի ամենաերիտասարդ գործող կառավարությունների ղեկավարներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Лидер румынской оппозиции обвинил президента в предательстве интересов страны | Репортер Запорожья». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Румынская оппозиция: Орбан и Бэсеску работают против Румынии в одной связке — Новости России — ИА REGNUM». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Президент Румынии выдвинул на пост премьер-министра страны лидера оппозиции Արխիվացված 2012-04-30 Wayback Machine // — Газета.Ru, 27 апреля 2012
- ↑ Парламент Румынии выразил доверие новому правительству страны Արխիվացված 2012-08-06 Wayback Machine // 7 мая 2012
- ↑ «Премьер Румынии Виктор Понта официально выдвинут кандидатом на пост президента». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Romania PM Ponta resigns over Bucharest nightclub fire». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Премьера Румынии требуют лишить учёной степени из-за плагиата» (ռուսերեն). Укринформ. 2012 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Академики признали румынского премьер-министра виновным в плагиате» (ռուսերեն). Lenta.ru. 2012 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Экс-премьера Румынии Понту лишили ученой степени из-за плагиата». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.