Վիկտոր Հերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Հերման
Ծննդյան թիվ՝օգոստոսի 27, 1893(1893-08-27)[1]
Ծննդավայր՝Սըրրի, Միացյալ Թագավորություն
Վախճանի թիվ՝նոյեմբերի 3, 1977(1977-11-03)[1] (84 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ՝
Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար
IMDb։ID 0373511

Վիկտոր Հերման (անգլ.՝ Victor Heerman, օգոստոսի 27, 1893(1893-08-27)[1], Սըրրի, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 3, 1977(1977-11-03)[1], Լոս Անջելես, ԱՄՆ), անգլիական ծագում ունեցող ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր[2]։

Ծնվել է Մեծ Բրիտանիայում. ընտանիքում չորս երեխա էին։ Նրանց լքելուց հետո, նա մոր և եղբայրների հետ տեղափոխվել է ԱՄՆ, հաստատվել Նյու Յորքում։ 1911 թվականին Հերմանը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ դարձել է Մաք Սեննեթի կարճամետրաժ ֆիլմի սցենարիստը։ 1912 թվականին ամուսնացել է Սառա Մեյսոնի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում գրել է բազմաթիվ սցենարներ։ 1934 թվականին նրանք ստացել են «Օսկար» մրցանակը՝ 1933 թվականին Լուիսա Մեյ Էլքոթի վեպի հիման վրա նկարահանված «Փոքրիկ կանայք» ֆիլմի լավագույն ադապտացված սցենարի համար։ Սցենարիստի աշխատանքից բացի, Հերմանը հանդես է եկել և որպես ռեժիսոր՝ 1916 թվականից մինչև 1931 թվականը ժապավենի վրա նկարահանելով երեսունմեկ ֆիլմ, ներառյալ՝ «Իմ տղան» (1921 թվական) և «Գողերն ու որսորդները» (1930 թվական)։

Վախճանվել է 1977 թվականին Լոս Անջելեսում, ութսունչորս տարեկան հասակում։

Награды[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Vazzana, Eugene Michael (2001). Silent Film Necrology. McFarland, 9780786410590

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Հերման» հոդվածին։