Վիկտոր Էմանուիլ I
Jump to navigation
Jump to search
Վիկտոր Էմանուիլ I (իտալ.՝ Vittorio Emanuele I di Savoia, հուլիսի 24, 1759[1][2], Թուրին, Սարդինիայի թագավորություն - հունվարի 10, 1824[1], Մոնկալերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), Սարդինիայի թագավոր 1802—1821 թվականներին։ 1793—1796 թվականներին գլխավորել է հեղափոխական Ֆրանսիայի դեմ կռվող սարդինական բանակը, որի ջախջախումից և Պիեմոնտի ֆրանսիացիների օկուպացումից հետո առավելապես գտնվել է Սարդինիա կղզում։ Նապոլեոնի անկումից հետո 1814 թվականին վերադարձել է Թուրին, 1814 —1815 թվականների Փարիզի հաշտությամբ վերստացել իր նախկին տիրույթները և Ջենովայի հանրապետության տարածքը։ Պիեմոնտում բուրժուական հեղափոխություն սկսվելուց (1821 թվականիի մարտ) հետո, չցանկանալով կատարել սահմանադրական զիջումներ, հրաժարվել է գահից հօգուտ իր եղբոր՝ Կարլ Ֆելիքսի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — Leksikografski zavod Miroslav Krleža, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- A. Segre, Vittorio Emanuele I, Collana storica sabauda, Torino 1928