Վիկտորյա Բոնյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Բոնյա
Հասակը172 սմ
Ծնվել էնոյեմբերի 27, 1979(1979-11-27)[1] (44 տարեկան)
ԾննդավայրԿրասնոկամենսկ, Կրասնոկամենսկի շրջան, Ռուսաստան Ռուսաստան
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
ԱզգությունՄոլդովա Մոլդովացի
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, ռադիոհաղորդավարուհի, դերասանուհի, մոդել
Ակտիվ շրջան2001 - ներկա
Ժանրերմելոդրամա, դրամա, կատակերգություն
Ընտրանի8 первых свиданий(ռուս.)
IMDbID 4152531
ԿինոՊոիսկID 1692983
viktoria-bonia.ru
Վիկտորյա Բոնյա՝ Վիքիպահեստ

Վիկտորյա Բոնյա (ռուս.՝ Виктория Боня, նոյեմբերի 27, 1979(1979-11-27)[1], Կրասնոկամենսկ, Չիտայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարուհի, դերասանուհի, մոդել։ Նախկինում եղել է ՏՆՏ հեռուստաընկերության «Տուն 2»(ռուս.) շոուի մասնակից (այնտեղ եղել է 11 ամիս)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 27-ին Կրասնակամենսկում։ Վիկտորիան ծագմամբ մոլդովացի է[2]։

16 տարեկանում նա տեղափոխվել է Մոսկվա, որտեղ իր կարիերան սկսել է «Լոտո Բինգո»-ում, նա աշխատել է նաև որպես մատուցողուհի[3]։ 2001 թվականին նա Միսս Երկիր մրցույթում ներկայացրել է Ռուսաստանը, բայց չի անցել եզրափակիչ[4]։

2006 թվականի մայիսի 9-ից նա սկսեց մասնակցել «Տուն 2» հեռուսաշոուին, որից հեռացավ 2007 թվականի ապրիլի 12-ին։ 2007 թվականի մայիսին նա ընդգրկված էր «Մոսկվայի 50 ամենագեղեցիկ մարդիկ» ցանկում, որ կազմել է «TimeOut Մոսկվա» ամսագիրը[5]։

2007 թվականի սեպտեմբերի 29-ին նա ներկայացրեց «Cosmopolitan. տեսանյութ» ծրագիրը (ՏՆՏ)[6]։ 2007 թվականի սեպտեմբերին նկարահանվել է «Penthouse» ամսագրի համար[7], դեկտեմբերին նրա լուսանկարը հայտնվել է «Maxim» ամսագրի շապիկին[8]։

2008 թվականի մարտին նա դարձավ «Ռուսական մատրյոշկաները եկան» դեֆիլեի դեմքը (ռուս մոդելավորող Անտոնինա Շապովալովայի «Նորաձևության շաբաթ» Մոսկվայում)[9]։ Հունիսին նա դարձավ «Goodyear» ավտոմեքենաների ընկերության գլխավոր մոդելը[10]։

2007 թվականին նա նկարահանվել է ռեժիսոր Մաքսիմ Վորոնկովի «Սիրո հմայքը» ֆիլմում Ելենա Պռոկոլովայի, Էլյա Չավեսի և Միխայիլ Վլադիմիրովիչի հետ։

2008 թվականին նկարահանվել է Տիմատիի «Не сходи с ума» երգի տեսահոլովակում։ 2009 թվականին Վիկտորիան նկարահանվեց Դիմա Բիլանի «Lady» ռոմանտիկ երգի տեսահոլովակում։

Բոնյան առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում 2010 թվականի սեպտեմբերին, ֆիլմի անունը՝ «Իսկ մայրիկը լավագույնն է!»: 2010 թվականին նա նկարահանվել է ռուս ռոք երգիչ GeKap-ի «Ты такая» երգի տեսահոլովակում։ Նույն տարում նա նկարահանվել է «Ունիվեր» հեռուստասերիալում (Պոլինայի դերում)։

2010 թվականի վերջին սկսեց «Cosmopolitan.տեսանյութ» ծրագիրը և Վիկտորիայի «Love-մեքենա» ծրագիրը դարձավ ՄՏՎ հեռուստաալիքի առաջատար ծրագիրը։

2011 թվականի նա նկարահանվեց ՄաքՍիմի «Как летать» երգի տեսահոլովակում, իսկ 2013 թվականին՝ Միտյա Ֆոմինի «Ես վերադառնում եմ տուն» երգի տեսահոլովակում։

2013 թվականին նա «Հանգիստ Մեքսիկայում 2» հաղորդման հաղորդավարուհին էր։

2014 թվականին Բոնյան նկարահանվել է Եգոր Կրիդի «Надо ли» երգի տեսահոլովակում։

2015 թվականի գարնանը նա մասնակցել է Իսպանիայում տեղի ունեցող Season Fitness նախագծին[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորիան ամուսնացած է իռլանդացի միլիարդատեր Մայքլ Սմերֆիտի հետ, բայց նրանց ամուսնությունը գրանցված չէ։ Աղջիկը՝ Անգելինա Լետիցիա Սմերֆիտը (2012 թվականի մարտի 17)։ Բնակվում է Մոնակոյում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 - Իմ սիրելի վհուկը - Անժելա («Տնային տնտեսուհի կանչով» էպիզոդում)
  • 2008 - Կանայք
  • 2010 - Իսկ մայրիկն ավելի լավն է - Լիզա
  • 2010 - Ունիվեր - Պոլինա Ռոմանովա (Օքսանա Զազուլյա)
  • 2010 - Միսթր Ֆեյսի թատրոնը - Էմմի
  • 2011 - Մեծ հույսեր (մեկ էպիզոդ)
  • 2011 - Բոլոր ողբացողներին ուրախություն (մեկ էպիզոդ)
  • 2011 - Ոսկե - Վլադ Տոպալովի ընկերուհին
  • 2012 - Ստեպանիչի ուղևորությունը Մեքսիկա
  • 2013 - Ստուդիա 17 - կամեո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Виктория Боня» (ռուսերեն). 7days.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. Вика Боня рассказывает о том, как работала официанткой и о том, что было самым тяжелым в проекте «Дом 2» // cosmo.ru
  4. Виктория Боня на конкурсе Мисс Земля 2001 — YouTube
  5. 50 самых красивых людей Москвы Արխիվացված 2008-04-30 Wayback Machine // Time Out Москва № 18 / 7—13 мая 2007
  6. Cosmopolitan. Видеоверсия — в новом формате и с новыми ведущими Արխիվացված 2008-10-22 Wayback Machine // nashfilm.ru
  7. Виктория Боня оголилась для мужского журнала Արխիվացված 2008-06-04 Wayback Machine // dailyshow.ru, 10 сентября 2007
  8. Ушла из «Дома» и не вернулась! Արխիվացված 2008-12-16 Wayback Machine // Maxim, декабрь 2007
  9. Хрусталёва С. Пришло время любить русское! // Կոմսոմոլսկայա պրավդա, 31 марта 2008
  10. Цупер Н. Предел функции // Автопилот, июнь, 2008, № 06 (171)
  11. Ольга Хохлова. (23.04.2015). «Виктория Боня прилетела в Испанию, где ее ждут йога и здоровое питание» (ռուսերեն). bloknot.ru. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Բոնյա» հոդվածին։