Վիկտորյա Վոլչկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիկտորիա Վոլչկովաից)
Վիկտորյա Վոլչկովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Виктория Евгеньевна Буцаева
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 30, 1982(1982-07-30) (41 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
168 սանտիմետր[1]
Քաշ՝52 կիլոգրամ[1]

Վիկտորյա Վոլչկովա (ռուս.՝ Викто́рия Евге́ньевна Волчко́ва, հուլիսի 30, 1982(1982-07-30), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում։ Վոլչկովան հիմնական մրցումներում ոսկե մեդալներ երբեք չի նվաճել, սակայն նա միակ կինն է, ով չորս անգամ անընդմեջ Եվրոպայի առաջնությունում եղել է բրոնզե մրցանակակիր։ Այս պահին գեղասահքի մարզիչ է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 13 տարեկանը մարզվել է Սանկտ-Պետերբուրգում` Ալեքսեյ Միշինի խմբում, սակայն մարզումներն անց էր կացնում նրա օգնական Գալինա Կաշինան, քանի որ Միշինը այդ ժամանակ մենասահորդներով չէր զբաղվում[2]։ 1995 թվականին տեղափոխվել է Մոսկվա` Վիկտոր Կուդրյավցևի մոտ մարզվելու։ Նրա ղեկավարությամբ Վոլչկովան չորս անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի բրոնզե մրցանակակիր, գեղասահորդների աշխարհի առաջնության պատանիների կարգում` երկու անգամ բրոնզե մրցանակակիր։ 2002 թվականին մասնակցել է Սոլթ Լեյք Սիթիում կայացած օլիմպիադային և գրավել 9-րդ տեղը։

Վիկտորյա Վոլչկովան 2006 թվականի Եվրոպայի առաջնությանը

2002 թվականի հունիսին մեկնել է մարզվելու Չիկագոյում (ԱՄՆ)` Օլեգ Վասիլևի մոտ[3]։ Վասիլևի ղեկավարությկամբ էլ Վիկտորյան հաղթում է Գրան-Պրիի մոսկովյան էտապը` սենսացիոն կերպով հաղթելով Սաշա Քոուենին և Իրինա Սլուցկայային[3], զբաղեցրեց երրորդ տեղը; Սակայն 2003 թվականի ամռանը մարզիկը վերադարձավ Մոսկվա` նշելով, որ Վասիլևի խմբից նրան դուրս են մղել Տատյանա Տատմյանինան և Մաքսիմ Մարինինը` պատճառաբանելով, որ չեն ցանկանում վերջինիս հետ կիսել մարզչի ուշադրությունն ու ժամանակը[4]։

Նոր մարզչի` Ելենա Չայկովսկայայի հետ Վոլչկովան մրցաշրջանը վատ սկսեց. Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրեց միայն 6-րդ տեղը։ Մարզիկին ասես հետապնդում էին վնասվածքներն ու հիվանդությունները, իսկ Չայկովսկայայի հետ ընդհանուր լեզու գտնել այդպես էլ չհաջողվեց[4]։ 2004 թվականի հունվարին Վոլչկովան վերադարձավ Կուդրյավցևի խումբ։ Նրա հետ սկսեց աշխատել Մարինա Կուդրյավցևան[5]։

2006 թվականին Ռուսաստանի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցնելու շնորհիվ ընդգրկվեց Թուրինի օլիմպիադայի հավաքականի կազմում, սակայն անմիջապես մեկնումից առաջ ծանր վնասվածքի պատճառով ստիպված էր հրաժարվել մասնակցությունից։ Այդ վնասվածքի, իսկ հետո էլ մենիսկի վիրահատության պատճառով Վիկտորյան երկար ժամանակ ապաքինվեց։ Փորձեց վերադառնալ սպորտ[6], սակայն, 2007 թվականին կայացած Ռուսաստանի առաջնությունում զբաղեցնելով 5-րդ տեղը, որոշեց ավարտել կարիերան[7]։

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտային կարիերայի ավարտից հետո «Москвич» սահադաշտում Վիկտոր Կուդրյավցևի հետ աշխատում է որպես մարզիչ։ Աշխատել է այնպիսի սպորտսմենների հետ, ինչպիսիք են Արինա Մարտինովան, Սերգեյ Դոբրինը[8], ղեկավարում է «Москвич» օլիմպիական ռեզերվի սպորտային դպրոցի գեղասահքի բաժինը[9]։

Վիկտորյա Վոլչկովայի խմբում են մարզվում Սոֆյա Բիրյուկովան[10], Պոլինա Կորոբեյնիկովան[10], Նիկիտա Միխայլովը և ուրիշներ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է ռուս հոկեյիստ Յուրի Բուցաևի հետ։ 2012 թվականի մարտի 10-ին ծնվել է նրանց որդին[11]։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արդյունքները 2001 թվականից հետո
Մրցումներ/Մրցաշրջան 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007
Ձմեռային օլիմպիական խաղեր 9
Գեղասահքի աշխարհի առաջնություն 7 5 15
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 3 8 9
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 3 6 2 5
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 3
Skate America| Գրան-Պրի սերիայի փուլերը 3 6
Cup of China|Գրան-Պրի սերիայի փուլերը 7 2
Trophee Lalique|Գրան-Պրի սերիայի փուլերը 4
Գրան-Պրի սերիայի փուլերը։ Cup of Russia 2 1 8
NHK Trophy|Գրան-Պրի սերիայի փուլերը 2 5
Կառլ Շեֆերի հուշամրցաշար 1
Finlandia Trophy 3
  • Մինչ 2001 թվականի արդյունքները
Մրցումներ/Մրցաշրջաններ' 1996—1997 1997—1998 1998—1999 1999—2000 2000—2001
Գեղասահքի աշխարհի առաջնություն 10 6 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 3 3 3
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների միջև 3 3
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 7 5 3 3 2
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 6
Skate America|Գրան-Պրի սերիայի փուլերը 5 4
Trophee Lalique|Գրան-Պրի սերիայի փուլերը 2 2
Գրան-Պրի սերիայի փուլերը։ Cup of Russia 2 5
NHK Trophy|Գրան-Պրի սերիայի փուլերը 4 2
Բարի կամքի խաղեր 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]